6-ամսյա ծառայությանների մատուցման պայմանագրի ընթացքում նախատեսվում է կատարել հետևյալ պարտականությունները՝
Պահանջվող որակավորումներ`
- Բարձրագույն կրթություն հոգեբանության, զբաղվածության ոլորտի, տնտեսագիտության, բիզնեսի կառավարման, սոցիալական աշխատանքի, սոցիոլոգիայի և հարակից ոլորտներում:
- Դասընթացներ անցկացնելու և անհատական աջակցություն ցուցաբերելու փորձ։
- Անձնական և հուզական զարգացմանը աջակցելու փորձ։
- Գործազուրկների սոցիալական ներառման նախագծերում աշխատելու փորձ։
- Գենդերային կամ երիտասարդական հարցերի ոլորտում աշխատանքի փորձ։
- Վերլուծական և հաշվետվություններ կազմելու ունակություններ։
- Ներկայացման և հաղորդակցման հմտություններ։
- Կազմակերպչական և պլանավորման հմտություններ։
- Ճկուն, մոտիվացված և նպատակասլաց անհատականություն։
- Հայերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն:
Աշխատանքային պայմաններ`
- Աշխատանք գրասենյակի տարածքից (քաղաք Երևան)։
- Շաբաթական 20 ժամ ներգրավածություն աշխատանքներում:
Ինչպես դիմել
Վերոնշյալ պահանջներին համապատասխանող թեկնածուները պետք է ներկայացնեն ինքնակենսագրական (CV) և շարժառիթային նամակ [email protected] էլեկտրոնային հասցեով` նամակի վերնագրում նշելով Երևանում Զբաղվածության ոլորտի դասընթացավար: :
Նախնական ընտրությունն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
Դիմումները ներկայացնելու վերջնաժամկետն է ս.թ. մայիսի 8-ը ներառյալ:
Կազմակերպության մասին
Հայ առաջադեմ երիտասարդություն հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 2009 թվականին՝ նպատակ ունենալով ներգրավել երիտասարդներին ժողովրդավարական պետության կառուցման գործում, նպաստել երիտասարդների ինքնազարգացմանը, ակտիվ մասնակցությանը, կարողությունների և գիտելիքների զարգացմանը և աջակցել երիտասարդների ներգրավվածությանը հասարակական կյանքի տարբեր ոլորտներում։
Սույն ծրագիրն իրականացվում է «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի կողմից «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի կողմից հայտարարված և ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «ԵՄ COVID-19 հետևանքների չեզոքացման աջակցության ծրագիր Արևելյան գործընկերության երկրների համար» ծրագրի շրջանակներում։
Apy
April 26th, 2021 View Profile