«Զբաղվածության դպրոց»-ի ընդունելություն Հայտադիմում

Դպրոցի նպատակն է խթանել Երևանում ինչպես նաև Արարատի, Արմավիրի, Կոտայքի և Վայոց ձորի մարզերում բնակվող տեղահանված անձանց զբաղվածության ներուժի զարգացումը, ինչպես նաև հմտությունների զարգացման միջոցով նպաստել COVID-19 համավարակի հետևանքների չեզոքացմանը։

Մասնակցելով 3 ամիս տևողությամբ դպրոցին՝ հնարավորություն կստանաք․
  • Մասնակցել կարողությունների զարգացման դասընթացներին։
  • Ծանոթանալ Հայաստանի աշխատաշուկայի առանձնահատկություններին և գործատուների հիմնական պահանջներին։
  • Ստանալ անհատական խորհրդատվություն փորձառու մասնագետներից։
  • Անցնել երկամսյա վճարովի պրակտիկա։
  • Գտնել կայուն աշխատանք խորհրդատուի աջակցությամբ։
  • Ստանալ նոր մասնագիտություն ձեռք բերելու կրթաթոշակ։

Դասընթացների և անհատական խորհրդատվության հիմնական թեմաներն են՝

  1. հայաստանյան աշխատաշուկայի առանձնահատկություններ, մասնագիտական նպատակների սահմանում, սթրեսակայունություն,
  2. ճկունություն և որոշումների կայացում, բանակցային հմտություններ, հաղորդակցական հմտությունների զարգացում, կապերի հաստատման հմտություններ, անձնական բրենդինգ,
  3. ինքնակենսագրականի կազմում, աշխատանքային հարցազրույց, ձեռնարկատիրական ոլորտի օրենսդրություն, հարկային և կենսաթոշակային համակարգ, շուկայի վերլուծություն,
  4. կազմակերպչական և կառավարչական հմտություններ, նորարարական գաղափարների հղացում,
  5. պետական և ոչ պետական աջակցության ծրագրեր։
Ծրագրին կարող եք դիմել, եթե․
  • 18-ից 63 տարեկան եք,
  • փնտրում եք աշխատանք,
  • կարող եք 3 ամսվա ընթացքում շաբաթական 2 անգամ մասնակցել դասընթացներին,
  • հետաքրքրված եք անձնական և մասնագիտական հմտությունների զարգացմամբ:

Վերջնաժամկետ՝ hուլիսի 10, 2021
Վայր՝ Երևան
Ծրագրի տևողություն ՝ հուլիս 2021 – հոկտեբեր 2021
Հաճախականություն՝ 3 ամիս, շաբաթական 2 դաս
Դասի տևողությունը՝ 3 ժամ

Ծրագրին մասնակցությունն անվճար է։

Սույն ծրագիրն իրականացվում է «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի կողմից «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի կողմից հայտարարված և ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «ԵՄ COVID-19 հետևանքների չեզոքացման աջակցության ծրագիր Արևելյան գործընկերության երկրների համար» ծրագրի շրջանակներում։

Դիմել