
Գնանշման հարցում պլանշետների ձեռքբերման համար
- Posted In :
- 0 : comment
Ներածություն
«Հայ առաջադեմ երիտասարդություն» hասարակական կազմակերպությունն իր գործունեությունն է ծավալում սկսած 2009 թվականից նպատակ ունենալով ներգրավել երիտասարդներին ժողովրդավարական պետության կառուցման գործում, նպաստել նրանց ինքնազարգացմանը, ակտիվ մասնակցությանը, կարողությունների և գիտելիքների զարգացմանը և աջակցել երիտասարդների ներգրավվածությանը հասարակական կյանքի տարբեր ոլորտներում: Կազմակերպության տեսլականն է ձևավորել հասարակություն, որտեղ երիտասարդներն ունեն ակտիվ մասնակցություն ժողովրդավարական գործընթացներին և որոշումների կայացմանը, քաղաքացիական հասարակությունը զարգացած է և հանդիսանում է սոցիալական փոփոխությունների շարժիչ ուժ։
Գնանշման հարցման նպատակը
Գնանշման հարցման նպատակն է գնել 50 հատ պլանշետներ, որոնք հասանելիություն կապահովեն կրթությունից դուրս մնացած և կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 50 երիտասարդների` հիմնվելով «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի կարիքների գնահատման վրա: «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի կողմից կընտրվեն 15-ից 25 տարեկան 50 երիտասարդներ, ովքեր կստանան պլանշետներ՝ հեռավար կրթության և առցանց ոչ ֆորմալ կրթության մեջ ներգրավվելու համար:
Գնման ժամկետներ
Գնումը նախատեսվում էիրականացվել 01․12․2020 – 31․12․ 2020 ժամանակահատվածում։
Օպերացիոն համակարգ – Android
Կետայնություն – առնվազն 1200 x 1920 պիքսել, 16:10 հարաբերակցություն
Սենսորային էկրան – Այո
Կառուցվածքը – Glass front, aluminum back, aluminum frame
Ներկառուցված հիշողություն (ROM) – 32 GB
Օպերատիվ հիշողություն (RAM) – 2 GB
Ներկառուցված բարձրախոս – Այո
Ներկառուցված միկրոֆոն – Այո
Հիմնական տեսախցիկի կետայնություն – առնվազն 8 MP
Դիմային տեսախցիկի կետայնություն – առնվազն 5 MP
Wi-Fi հնարավորություն – Այո
Bluetooth – 5.0
GPS – Այո
USB տեսակ – C 2.0
SIM – Nano-SIM
SIM քարտերի քանակ – առնվազն 1
Հիշողության քարտի տեսակ – microSD
Հիշողության քարտի նվազագույն տարողունակություն – 128 GB
Մարտկոցի հզորություն – առնվազն 3450 mAh
Համակարգչի հետ միացման լար կոմպլեկտում – Այո
Մարտկոցի լիցքավորիչ կոմպլեկտում – Այո
Գույն – սև, մոխրագույն կամ սպիտակ
Չափը – 10.1 դյույմ
Քաշը – մաքսիմում 500 գրամ
Երաշխիք – առնվազն 12 ամիս
Քանակը – 50 հատ
1 հատի նվազագույն արժեքը – 30.000 դրամ
1 հատի առավելագույն արժեքը – 40.000 դրամ
50 հատի նվազագույն արժեքը – 1.400.000 դրամ
50 հատի առավելագույն արժեքը – 1.900.000 դրամ
Դիմելու գործընթացը
Հետաքրքրված անձինք [email protected] էլ․ փոստի հասցեին պետք է ուղարկեն գնման առարկայի համար իրենց կողմից լրացված, կնքված և հաստատված գնային առաջարկը՝ ըստ հավելված 1-ի կամ իրենց կողմից մշակված գնառաջարկի ձևը՝ հայերեն և անգլերեն լեզուներով:
Համեմատության համար հիմք է ընդունվելու ամբողջ փաթեթի համար առաջարկվող ընդհանուր արժեքը: Հաղթող է ճանաչվելու ամենացածր գին առաջարկող մասնակիցը:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է` 30.11.2020:
«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի մասին կարող եք հավելյալ տեղեկատվություն կարող եք ստանալ հետևյալ հղումով՝ http://apy.am/:
Հետադարձ կապ՝
Հայկ Խաչատրյան
Հեռ. 091-20-56-20