Հետազոտական աշխատանքի հնարավորություն

Աշխատաժամանակ՝ շաբաթական 10 ժամ
Տևողությունը` 5 (հինգ) ամիս՝ երկարաձգման հնարավորությամբ
Աշխատանքի սկիզբը` մայիսի 1, 2023
Աշխատանքի ավարտը՝ սեպտեմբերի 1, 2023

Աշխատանքի նկարագրություն

Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ-ն փնտրում է հետազոտող(ներ)ի՝ երիտասարդ տղամարդկանց շրջանում առնականության վերաբերյալ ուսումնասիրություն իրականացնելու նպատակով։

Ուսումնասիրության նպատակն է`

  • բացահայտել երիտասարդ տղամարդկանց շրջանում առնականության և դրա հետ կապակցված կարծրատիպերի ձևավորման առանձնահատկությունները, առնականության կայացման վրա ազդող գործոններն ու դերակատարները։

Ուսումնասիրությունը պետք է իրականացվի մայիս-օգոստոս ամիսներին։ Թիրախային խմբի, ուսումնասիրության հարցադրումների, ինչպես նաև մեթոդաբանության հստակեցումը կիրականացվի ՀԱԵ-ի աշխատակազմի և ընտրված հետազտող(ներ)ի հետ միասին։

Հիմնական պարտականությունները․

  • Ներգրավվել թիրախային խմբի, հարցադրումների հստակեցման աշխատանքներին, ինչպես նաև մեթոդաբանության մշակմանը։
  • Իրականացնել խորքային հարցազրույցներ երիտասարդ տղամարդկանց հետ։
  • Իրականացնել խորքային հարցազրույցներ փորձագետների հետ։
  • Վերլուծել և ամփոփել ստացված տվյալները։
  • Անհրաժեշտության դեպքում մասնակցել ուսումնասիրության արդյունքների ներկայացման ու հանրահռչակման միջոցառումներին։

Հետաքրքրված անձինք կարող են ներգրավվել ուսումնասիրության իրականացման գործընթացում ինչպես ամբողջությամբ, այդպես էլ մասնակի։

Թեկնածուին ներկայացվող պահանջներն են՝

  • Մագիստոսի կամ ավելի բարձր կոչում սոցիոլոգիայի, մարդու իրավունքների կամ հարակից գիտությունների ոլորտում։
  • Հետազոտություններ իրականացնելու առնվազն 3 տարվա փորձ։
  • Առնականության վերաբերյալ հետազոտություն, վերլուծություն կամ ակադեմիական հոդվածներ հեղինակելու փորձ (բացակայության դեպքում գենդերային հիմնահարցերի վերաբերյալ նույնատիպ փորձ)։
  • Գենդերային հիմնախնդիրների վերաբերյալ գիտելիքներ, գենդերային զգայունություն։
  • Հայերեն լեզվի գերազանց իմացություն։

***
Ինչպես դիմել

Դիմատուն պետք է ներկայացնի իր ինքնակենսագրականը, ոլորտում առկա փորձն ապացուցող 1-3 աշխատանք, ինչպես նաև հետաքրքրվածության նամակ (առավելագույնը կես էջ)։ Փաստաթղթերն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին մինչև ապրիլի 16-ը՝ առարկա (subject) տողում նշելով «Ուսումնասիրություն․ առնականություն»։

Գնառաջարկ

Դիմումատուն պետք է ներկայացնի նաև գնառաջարկ՝ ուսումնասիրությունն իրականացնելու դիմաց ակնկալվող վճարման գումար կամ գումարային սանդղակ։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 041129004 մինչև ապրիլի 12-ը կամ գրել [email protected] էլեկտրոնային փոստին:

Կազմակերպության մասին

«Հայ Առաջադեմ Երիտասարդություն» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2009 թվականին։ Կազմակերպության առաքելությունն է ներգրավել երիտասարդներին ավելի առաջադեմ և արդար հասարակություն ձևավորելու գործում՝ քաղաքացիական ակտիվության խթանման և ոչ ֆորմալ կրթական հնարավորությունների և երիտասարդական աշխատանքի միջոցով։

Երիտասարդների մասնակցությունը քաղաքականությունների մշակմանն ու որոշումների կայացմանը

Լույս է տեսել «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ կողմից իրականացված «Երիտասարդների մասնակցությունը քաղաքականությունների մշակմանն ու որոշումների կայացմանը» հետազոտությունը։

Հետազոտության նպատակն էր պարզել, թե որքանով են ՀՀ-ում երիտասարդները ներգրավված քաղաքականությունների մշակման ու որոշումների կայացման գործընթացներում, դուրս բերել այս գործընթացներում երիտասարդների մասնակցությանն առչնվող խնդիրներն ու կարիքները, կատարել ներկա իրավիճակի գնահատում և մշակել արդյունավետ առաջարկներ, որոնք կհասցեագրեն վեր հանված բացերն ու կարիքները։ Փորձելով ուսումնասիրել մասնակցության տարբեր ոլորտները՝ հետազոտությունը կանգ է առնում քաղաքական ու քաղաքացիական մասնակցության ուսումնասիրության վրա՝ փորձելով հասկանալ դրանք համայնքային ու պետական մակարդակներում։

Հետազոտությունը կարող եք ներբեռնել այստեղ։

 

***

Հետազոտությունն իրականացվել է «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ կողմից «Հայաստանում փաստարկված երիտասարդական քաղաքականության մշակում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության կրթաթոշակային ծրագրի շրջանակներում:

Հրատարակության բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Հայ առաջադեմ երիտասարդություն» հասարակական կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները։