Սոցիալական շտապօգնություն

Հայ առաջադեմ երիտասարդություն հասարակական կազմակերպությունը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն-ի հետ համագործակցությամբ իրականացնում է Սոցիալական շտապօգնություն ծրագիրը։

Ծրագիրն ուղղված է ՀՀ-ում բնակվող կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքների և արտակարգ` կյանքին և առողջությանը վտանգ սպառնացող իրավիճակներում հայտնված, անհետաձգելի օգնության կարիք ունեցող անձանց սոցիալական խնդիրների լուծմանը։

🤝 Այս համագործակցության շրջանակներում իրականացվում է 1 օրյա Ամանորյա ակցիա Carrefour Armenia ցանցի Երևան Մոլի խանութ սրահում։

📦 Ակցիայի բնույթը հետևյալն է՝ 1 օրվա ընթացքում խանութ սրահում տեղադրված արկղերում հաճախորդները Ամանորին ընդառաջ կարող են լրացուցիչ չոր սնունդ գնել և այն թողնել արկղում՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքների համար։ Ակցիայից հետո հավաքագրված սնունդը տրամադրվում է Երևանում և Կոտայքի մարզում բնակվող խոցելի ընտանիքներին։