«W‐EMPOWER! Տեղահանված կանանց սոցիալ-տնտեսական ներգրավում ձեռնարկատիրության և զբաղվածության կրթության միջոցով» ծրագիր

Ընդունվում են մասնակցության հայտեր

Ծրագրի նպատակն է ամրապնդել տեղահանված կանանց տնտեսական անկախությունը զբաղվածության և ձեռնարկատիրական ներուժի խթանման միջոցով։

Ծրագիրը ներառում է․
  • զբաղվածության և ձեռնարկատիրության կարճաժամկետ դասընթացներ,
  • անհատական մասնագիտական խորհրդատվություն,
  • միջին մասնագիտական կրթության սերտիֆիկատի ձեռքբերման համար կրթաթոշակներ,
  • վճարովի փորձնակության հնարավորություն,
  • փոքր դրամաշնորհներ բիզնեսի հիմնման համար։
Ծրագիրի բաղադրիչները.
  • 9 օր տևողությամբ զբաղվածության և ձեռնարկատիրության դասընթացներ 40 մասնակիցների համար (20 մասնակից յուրաքանչյուր խմբում),
  • խորհրդատվական հանդիպումներ և անհատական քոուչինգ,
  • երկամսյա վճարովի պրակտիկա,
  • արհեստագործական և/կամ միջին մասնագիտական վերապատրաստման կրթաթոշակներ,
  • փոքր դրամաշնորհներ բիզնեսի հիմնման համար:
Ծրագրին կարող են մասնակցել տեղահանված կամ տեղաբնակ կանայք, ովքեր․
  • 18-ից 60 տարեկան են և բնակվում են Երևանում կամ հարակից համայնքներում,
  • ներկայումս փնտրում են աշխատանք կամ ցանկանում են հիմնել սեփական բիզնեսը,
  • հետաքրքրված են անձնական և մասնագիտական հմտությունների զարգացմամբ:
Դասընթացների և անհատական խորհրդատվության հիմնական թեմաներն են․
  • ինքնակենսագրականի կազմում, աշխատանքային հարցազրույց,
  • մոտիվացիոն և ուղեկցող նամակներ,
  • գործնական հաղորդակցություն և էլեկտրոնային նամակագրություն,
  • նորարարական բիզնես գաղափարների հղացում,
  • ֆինանսների կառավարում և բյուջետավորում,
  • մարքեթինգ,
  • բիզնես մոդելի կտավ և գործարար նախագծի կազմում։
Մանրամասներ
    Դիմումների վերջնաժամկետ՝ 20.09.2021
    Վայր՝ քաղաք Երևան
    Ժամկետներ՝ սեպտեմբեր – դեկտեմբեր 2021
    Հաճախականություն՝ 1 օր տևողությամբ 9 դասընթացներ երեք շաբաթվա ընթացքում
    Յուրաքանչյուր դասընթացի տևողությունը՝ 8 ժամ

    Ծրագրին մասնակցությունն անվճար է։
    Դասընթացներն իրականացվելու են Երևանում:
    Ծրագիրը չի նախատեսում ճանապարհածախսի փոխհատուցում:

Կապ
    Հասցե՝ Բաղրամյան 45, բն. 3, 0019 Երևան, ՀՀ
    Հեռ.՝ (+374) 12 539204
    Աշխատանքային ժամեր զանգերի համար՝ 10:00-18:00
    Կայք՝ https://apy.am/

Ծրագրի համագործակիցն է «Նորարար կանանց ձեռնարկատիրություն» ՀԿ-ն։
Սույն ծրագիրն իրականացվում է «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի կողմից և ֆինանսավորվում է ԱՄՆ պետքարտուղարության Ջուլիա Թաֆթ դրամաշնորհի շրջանակներում: Այս ծրագրում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:

Դիմել