ՀԱԵ անդամակցություն

Առաջնորդի՛ր, ոգեշնչի՛ր, փոփակերպի՛ր - դարձի՛ր ՀԱԵ անդամ

«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն Հայաստանում գործող ակտիվ երիտասարդական հասարակական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2009 թվականին և շուրջ 15 տարի է աջակցում է երիտասարդներին զարգացնելու իրենց հմտությունները և խթանում է երիտասարդների մասնակցությունը որոշումների կայացման գործընթացներում։

image

Ովքե՞ր կարող են միանալ:

Կազմակերպության անդամ կարող են դառնալ 15-30 տարեկան երիտասարդները, ովքեր ցանկանում են մասնակցել կազմակերպության գործունեությանը և կիսում են մեր արժեքները։

ՀԱԵ-ի արժեքներ

Մարդու իրավունքներ

Ներառականություն և բազմազանություն

Գենդերային հավասարություն

Երիտասարդների դրական զարգացում

Ազնվություն և թափանցիկություն

Սոցիալական արդարություն

Անդամակցության առավելությունները

Որպես ՀԱԵ անդամ, դուք հնարավորություն կունենաք՝

1

Միանալ Հայաստանում ամենամեծ երիտասարդական կազմակերպություններից մեկին:

2

Ձեռք բերել գիտելիքներ և փորձ հասարակական և երիտասարդական ոլորտում։

3

Իրականացնել նեթվորքինգ և ստեղծել նոր կապեր։

4

Մասնակցել ՀԱԵ-ի կողմից կազմակերպվող ոչ ֆորմալ կրթական դասընթացներին, երիտասարդական ծրագրերին, մշակութային և ժամանցային միջոցառումներին (ակտիվ մասնակցություն ցուցաբերած մասնակիցները կներգրավվեն նաև միջազգային ծրագրերում)։

5

Կազմակերպել և մասնկացել բնապահպանական, սպորտային և առողջ ապրելակերպին վերաբերող տեղեկատվական միջոցառումներին։

6

Ներգրավվել ՀԱԵ-ի միջոցառումների կազմակերպչական աշխատանքներում և բարելավել Ձեր հմտություններն այդ ոլորտում։

7

Մասնակեցել ՀԱԵ-ում և ՀԱԵ-ից դուրս իրականացվող մշակութային և ժամանցային միջոցառումների կազմակերպմանը։

8

Մասնակցել ՀԱԵ-ի ծրագրերի լուսաբանմանը և աջակցել սոցիալական մեդիա արշավների իրականացմանը՝ ստեղծելով հետաքրքիր և գրավիչ կոնտենտ կազմակերպության մեդիա հարթակների համար։

9

Դառնալ մասը դրական փոփոխությունների տեղային, ազգային և միջազգային մակարդակներում։

10

Միանալ կազմակերպության Կառավարման խորհրդին։

Անդամակցության պահանջներ

Ընտրվելու դեպքում կազմակերպության անդամները պարտավոր են մեկ տարվա ընթացքում՝

Իրականացնել նվազագույնը 40 ժամ կամավորական աշխատանք կազմակերպությունում:

Մասնակցել կազմակերպության նախաձեռնած առնվազն 5 ուսուցման դասընթացների։

Նվաճել կամ մասնակցել առնվազն մեկ նախաձեռնության (օրինակ՝ ֆիլմերի ցուցադրություն, գրքերի քննարկում, ուսուցման դասընթացներ և այլն)։

Ներգրավված լինել կազմակերպության 4 հիմնական թիմերից մեկում՝

Մեդիա և հանրային կապեր (սոցիալական մեդիա հարթակների համար գրավոր և վիզուալ կոնտենտի ստեղծում, մամուլի հաղորդագրությունների ստեղծում, մեդիա միջոցառումների/արշավների կազմակերպում)

Միջոցառումների կազմակերպում (միջոցառումների պլանավորում, միջոցառումների կազմակերպչական աշխատանքներում ներգրավվածություն, լոգիստիկ աջակցություն, միջոցառումների իրականացում)

Առողջ ապրելակերպ և բնապահպանություն (արշավների, աղբահանության ակցիաների, սպորտային միջոցառումների կազմակերպում և իրականացում, առողջ ապրելակերպի թեմայով տեղեկատվական հանդիպումների կազմակերպում, բնապահպանական ակցիաների կազմակերպում)

Մշակույթ և ժամանց (մշակութային սեմինարների, ֆիլմերի ցուցադրության և ժամանցային միջոցառումների կազմակերպում)։

ՀԱԵ անդամակցության մանրամասները

Դիմելու վերջնաժամկետ՝

Հունիս 19

Տարեկան անդամավճար`

10,000 AMD

Ուշադրություն

Վերը նշված պահանջները չկատարելու դեպքում անդամները չեն մասնակցի տարեվերջյան հավաստագրերի շնորհման արարողությանը։

APY Անդամակցության դիմում

Սեռ*

Հեռացնել դաշտերը

logo