Մեր մասին
Մեր մասին
«Հայ առաջադեմ երիտասարդություն»-ը Հայաստանում գործող ակտիվ հասարակական կազմակերպություն է: Այն հիմնադրվել է 2009 թվականին մի խումբ համախոհ երիտասարդների կողմից՝ նպատակ ունենալով խթանել երիտասարդների մասնակցությունը որոշումների կայացման գործընթացներում և աջակցել երիտասարդներին զարգացնելու իրենց առաջնորդական հմտությունները։
Մեր տեսլականը
Մեր տեսլականն է ունենալ առաջադեմ, ժողովրդավարական և ներառական հասարակություն, որտեղ յուրաքանչյուր երիտասարդ իրացնում է իր ներուժը ակտիվ ներգրավվածության, իմաստալից մասնակցության և բարձր մրցունակության շնորհիվ։
Մեր առաքելությունը
Մեր առաքելությունն է աջակցել, ներգրավել և հզորացնել երիտասարդներին Հայաստանում՝ հնարավորություն տալով նրանց ակտիվորեն մասնակցել որոշումների կայացման գործընթացին, խթանել համայնքային զարգացումը և բերել դրական փոփոխություններ տեղական և ազգային մակարդակներում:

Մեր պատմությունը
Մեր նպատակները
#1

Երիտասարդների մասնակցություն
Նպաստել երիտասարդների ակտիվ քաղաքացիության և հանրային կյանքին մասնակցության մակարդակի բարձրացմանը՝ երիտասարդների կարողությունների զարգացման և նրանց շրջանում ժողովրդավարական արժեքների և սկզբունքների խթանման միջոցով։
#2

Երիտասարդների տնտեսական զորեղացում
Խթանել երիտասարդների տնտեսական մասնակցությունն ու մրցունակությունը և նպաստել սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը՝ զբաղվածության և ձեռնարկատիրության ոլորտներում նորարարական ծրագրերի մշակման և իրականացման միջոցով
#3

Երիտասարդական էկոհամակարգ
Նպաստել երիտասարդական էկոհամակարգի զարգացմանը` խթանելով երիտասարդական աշխատանքի, ոչ ֆորմալ կրթության և կամավորական աշխատանքի զարգացումն ու ճանաչելիությունը
#4

Երիտասարդների դիմակայունություն և բարեկեցություն
Ամրապնդել երիտասարդների դիմակայունությունը՝ խթանելով կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երիտասարդների ընդհանուր բարեկեցությունը
Մեր թիմը
Մեր արժեքները
Երիտասարդների տնտեսական զորեղացում
Մենք ուժեղացնում ենք երիտասարդներին՝ տալով նրանց հմտություններ, գործիքներ և վստահություն՝ ձևավորելու իրենց ապագան և իրացնելու ներուժը։ Խթանում ենք նրանց առաջնորդությունը՝ համայնքներում դրական փոփոխություններ բերելու համար։

Երիտասարդների մասնակցություն
Մենք հավատում ենք, որ երիտասարդները պետք է ակտիվորեն ներգրավված լինեն այն որոշումների կայացման գործընթացներում, որոնք ազդում են նրանց կյանքի և ապագայի վրա: Մենք նվիրված ենք ստեղծելու հնարավորություններ երիտասարդների համար՝ մասնակցելու որոշումների կայացման գործընթացներին։

Երիտասարդների դրական զարգացում
Մենք աջակցում ենք երիտասարդների բազմակողմանի զարգացմանը՝ խթանելով նրանց սոցիալական, հուզական, ինտելեկտուալ և անձնային աճը: Մենք ստեղծում ենք ապահով տարածքներ, որտեղ երիտասարդները զարգացնում են իրենց հմտություններն ու կարողությունները: Մենք ուղղորդում ենք երիտասարդներին՝ դառնալու առաջադեմ, պատասխանատու, տոկուն և կարեկից անհատներ, ովքեր ակտիվորեն նպաստում են մեր հասարակության զարգացմանը:

Մարդու իրավունքներ
Մենք հավատում ենք, որ բոլոր մարդիկ ունեն հավասար իրավունքներ, և այդ իրավունքներն անօտարելի են՝ անկախ սեռից, տարիքից, ծագումից, ազգությունից, սոցիալական դիրքից, սեռական կողմնորոշումից կամ այլ հատկանիշներից։ Մենք նպաստում ենք, որպեսզի բոլոր մարդիկ՝ հատկապես խոցելի խմբերը ակտիվ, ազատ և իմաստալից մասնակցություն և ներդրում ունենան քաղաքացիական, քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացման գործում։

Գենդերային հավասարություն
Մենք նպաստում ենք գենդերային հավասարությանը՝ խթանելով հավասար իրավունքներ և հնարավորություններ բոլոր անհատների համար՝ անկախ նրանց սեռից: Մենք փորձում ենք վերացնել այն խոչընդոտները, որոնք սահմանափակում են կանանց ներուժը և դատապարտում ենք գենդերային հիմքով խտրականությունն ու բռնությունը։

Սոցիալական արդարություն
Մենք հավատում ենք ռեսուրսների և հնարավորությունների արդար բաշխմանը և պայքարում ենք անարդարության, անհավասարության և համակարգային խտրականության դեմ: Մենք ձգտում ենք ձևավորել այնպիսի հասարակություն, որտեղ բոլորը հնարավորություն ունեն ապրելու արժանապատիվ, անվտանգ և հավասար:

Ներառականություն և բազմազանություն
Մենք ձգտում ենք ստեղծել ներառական միջավայր, որտեղ յուրաքանչյուրն իրեն կզգա ընդունված, հարգված և գնահատված և որտեղ յուրաքանչյուր ձայն լսվում է, յուրաքանչյուր գաղափար գնահատվում։ Մենք հարգում ենք բազմազանությունը և հավատում ենք, որ անկախ տարբերություններից մարդիկ պետք է ունենան հավասար իրավունքներ և հնարավորություններ։ Ներառականությունն ու բազմազանությունը առողջ և ուժեղ հասարակության հիմքն են։

Ազնվություն և թափանցիկություն
Մեր աշխատանքի մեջ մենք առաջնորդվում ենք ազնվության, հաշվետվողականության և թափանցիկության ամենաբարձր չափանիշներով: Մենք վստահության ենք ձևավորում մեր գործընկերների և շահառուների հետ՝ թափանցիկ լինելով մեր գործողություններում, որոշումներում և հաղորդակցության մեջ։ Մենք հաշվետու ենք նրանց, ում ծառայում ենք և պատասխանատու ենք մեր կայացրած կամ չկայացրած որոշումների, գործողությունների և դրանց հետևանքների համար։