«Զբաղվածության և ձեռնարկատիրության լաբորատորիաներ»

«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն մեկնարկում է «Կանանց և երիտասարդների սոցիալ-տնտեսական ինտեգրումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում իրականացվող «Զբաղվածության և ձեռնարկատիրության լաբորատորիաներ»։ Լաբարատորիաների նպատակն է խթանել Արարատի, Արմավիրի, Կոտայքի մարզում և Երևանում բնակվող կանանց ու երիտասարդների սոցիալ-տնտեսական կայունության ամրապնդումը և զարգացումը` դասընթացների և նրանց զբաղվածության և ձեռնարկատիրական ներուժի հզորացման միջոցով:

«Զբաղվածության և ձեռնարկատիրության լաբորատորիաները» 2,5 ամիս տևողությամբ կարողությունների զարգացման դասընթացներ են: Դասընթացներին լիարժեք մասնակցած շրջանավարտները հնարավորություն կունենան անցնելու աշխատանքի կամ հիմնելու իրենց սեփական բիզնեսը:

Դասընթացները կիրականացնեն «Հայ առաջադեմ երիտասրադություն» ՀԿ-ի կողմից վերապատրաստված դասընթացավարները Եղվարդ, Արարատ, Արմավիր և Երևան համայնքներում:

Այսպիսով, եթե դու՝

● 18-60 տարեկան ես և բնակվում ես Արարատի, Արմավիրի, Կոտայքի մարզերում կամ Երևան քաղաքում,
● Փնտրում ես աշխատանք,
● Ցանկանում ես զարգացնել աշխատանք գտնելու և ձեռնարկատիրական հմտություններդ,
● Ցանկանում ես ստանալ իրական աշխատանքի հրավեր կամ հիմնել սեփական բիզնեսդ,

Ապա, դիմի’ր այս հնարավորությանը:

Մենք լաբորատորիաների ընթացքում առաջարկում ենք՝

● շաբաթական 2 օր ներգրավվածություն պահանջող և 2,5 ամիս տևողությամբ զբաղվածության և ձեռնարկատիրության դասընթացներ,
● անհատական մասնագիտական խորհրդատվություն,
● վճարովի մասնագիտական պրակտիկա,
● արհեստագործական և/կամ միջին մասնագիտական վերապատրաստման կրթաթոշակներ,
● փոքր դրամաշնորհներ բիզնեսի հիմնման համար:

Դասընթացների և անհատական խորհրդատվության հիմնական թեմաներն են՝

● ինքնակենսագրականի կազմում, աշխատանքային հարցազրույց,
● մոտիվացիոն և ուղեկցող նամակներ,
● գործնական հաղորդակցություն և էլեկտրոնային նամակագրություն,
● նորարարական բիզնես գաղափարների հղացում,
● ֆինանսների կառավարում և բյուջետավորում,
● մարքեթինգ,
● բիզնես մոդելի կտավ և գործարար նախագծի կազմում և այլն:

Դիմելու վերջնաժամկետ՝ օգոստոսի 29, 2022
Վայր՝Արարատի, Արմավիրի, Կոտայքի մարզեր և Երևան քաղաք
Ծրագրի տևողություն ՝Սեպտեմբեր 2022 –նոյեմբեր 2022
Դասերի հաճախականություն՝ 2,5 ամիս, շաբաթական 2 դաս
Դասերի տևողությունը՝ 3 ժամ

Դասընթացները ամբողջությամբ անվճար են:

Ծրագիրն իրականացվում է «Հայ առաջադեմ երիտասրադություն» ՀԿ-ի կողմից գերմանական «Dialogue for Understanding» ՀԿ-ի հետ համատեղ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսավորմամբ:

Մասնակցության համար լրացրե’ք հայտադիմումը։