Արդեն 9 ամիս է ինչ «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն իրականացնում է «Empower Youth» ծրագիրը։ Ծրագիրը ստեղծվել և իրականացվում է ՀԱԵ 5 կամավորների կողմից։ Դասընթացի թիրախային խումբը ավագ դպրոցի և հիմնական դպրոցի վերջին՝ 9-րդ դասարանի աշակերտներն են: Ծրագիրի շրջանակներում կամզակերպվող դասընթացները Հայաստանի մարզերում բնակվող պատանիներին և երիտասարդներին են ներկայացնում ՀԱԵ-ի հիմնադրման, զարգացման և ընդհանուր գործընթացի պատմությունը:
Կամավորներից Նոնա Հովհաննիսյանը վարում է դասընթաց՝ նվիրված «European Volunteering Service»` Եվրոպական կամավորական ծառայություն, ծրագիրին։ Դասընթացի ընթացքում ներկայացվում է ծրագրի տեսլականը, նպատակները, հնարավորությունները և ծրագրին մասնակցելու կարգը։
Իր ելույթի ժամանակ Նոնան նշեց, որ EVS-ը հիանալի հնարավորություն է այլ երկրներում կամավորական աշխատանքի առավելություններին ծանոթանալու, նոր կարողություններ ձեռք բերելու, նոր լեզուներ սովորելու և, որն ամենակարևորն է, ոչ ֆորմալ կրթական հնարավորություններին ծանոթանալու համար։
Կամավորներից Մհեր Նալբանդյանը ներկայացնում է ինչպես գրել ինքնակենսագրական (CV) և մոտիվացիոն նամակ (ML)։ «Աշխատանքային շուկայում մեզ ներկայացնելու համար անհրաժեշտ է կազմել խելամիտ և շուկայի ստանդարտներին համապատասխանող ինքնակենսագրական։ Իսկ մոտիվացիոն նամակում հարկավոր է ճիշտ ձևակերպված լինեն տվյալ աշխատանքին դիմելու դրդապատճառները և թե ինչու կազմակերպություն պետք է ընտրի հենց Ձեզ, – իր ելույթի ընթացքում նշեց Մհերը»։
Արսեն Ասատրյանը դասընթացների շրջանակներում խոսում է երազանքի աշխատանքի մասին։ Դասընթացի այս հատվածը փորձում է բարձրացնել աշակերտների շրջանակներում ճիշտ աշխատանք և մասնագիտության ընտրության իմացությունը: Դասընթացը խրախուսում է աշակերտներին իրենց հոբիները վերածել աշխատանքի և ընդգծում է հասարակական աշխատանքի կարևորությունը։
Կամավորներից Տաթևիկ Թադևոսյանը պատմում է, թե ինչպես ներկայանալ աշխատանքի հարցազրուցին։ Նպատակն է՝ ունենալ երկխոսություն մասնակիցների միջև որպես գործատու-աշխատող և հակառակը, ներկայացնել մասնակիցներին հարցազրուցի ընդհանուր բնույթը և սովորեցնել՝ ինչպես խոսել, հաղորդակցվել գործատուի հետ։
Իսկ վերջում կամավորներից Մերի Անդրեասյանը մասնակիցների հետ խաղում է <<օդապարուկ>> կոչվող խաղը, որի ընթացքում մասնակիցները պետք է այնպես ներկայացնեն իրենց աշխատանքի դերի և կարևորությունը, որ օդապարուկից չընկնեն։
Եղեգնաձորում ծրագրին մասնակիցներից մեկը իր կարծիքը հայտնեց ծրագրի մասին.
– Լսելով Վայոց Ձորում ծրագրի իրականացման մասին՝ որոշեցի մասնակցել՝ հաշվի առնելով ներառված հետաքրքիր թեմաները: Սակայն ծրագիրն ավելին էր, քան ես պատկերացնում էի. ներկաների փորձի փոխանակում, մասնագիտական հմտություններ, հետաքրքրությունների կիսում, CV-ի ճիշտ կազմում։ Ծրագիրը համապատասխան և հետաքրքրաշարժ բովանդակություն ուներ, իսկ սեմինարավարները, չնայած դասընթացավարների երիտասարդ լինելուն, բավականին մասնագիտացված էին: Այս ամենը ամփոփելով՝ կարելի է ասել, որ ծրագիրը լիովին ստացված էր: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ծրագիրը մեզ՝ Վայոց Ձորի պատանիներիս հետ անցկացնելու համար: Հուսովեմ՝ նման ծրագրերով կրկին կհանդիպենք:
Ծրագրի արդյունքում ՀԱԵ կամավորները փորձում են ձևավորել ավելի զարգացած և տեղեկացված հասարակություն՝ օգնելով աշակերտներին ավելի հարմար աշխատանք և մասնագիտություն ընտրելու հարցում:
Apy
August 17th, 2018 View Profile