Հանրային կապերը շահույթ չհետապնդող կազմակերպությունների հաջողության հիմնական շարժիչ ուժն են: ՀԱԵ-ն բացառություն չէ: Լավ աշխատանք կատարելը բավարար չէ, եթե այն ճիշտ ձևով չես ներկայացնում: Ահա թե ինչ պատասխանատվություն է կրում ՀԱԵ-ում Հանրային կապերի և հաղորդակցության բաժինը: Բաժնում ընդգրկված կամավորները զբաղվում են ՀԱԵ-ի տեսանելիության ապահովմամբ, կազմակերպության սոցիալական կայքերի կառավարմամբ, հանրային պրեզենտացիաների կազմակերպմամբ, ինչպես նաև ուսանողների հետ հանդիպումների, քարոզարշավների և միջոցառումների կազմակերպմամբ: Հանրային կապերի և հաղորդակցության բաժնի գործունեությամբ է պայմանավորված ՀԱԵ-ի ներկայացումն արտաքին աշխարհին։
Հանրային կապերի և հաղորդակցության բաժինը ներառում է հետևյալ 7 աշխատանքային խմբերը՝
- Բովանդակության մշակում
- Սոցիալական մեդիա մարքեթինգ
- Թարգմանչություն
- Գրաֆիկ դիզայն
- Տեղեկատվական տեխնոլոգիաներ
- Լուսանկարչություն
- Տեսանկարահանում
Վերոնշյալ աշխատանքային խմերից որևէ մեկում կամավորելու համար հարկավոր է համապատասխանել հետևյալ պահանջներին․
«Բովանդակության մշակում» աշխատանքային խմբին միանալու համար՝
- Տեքստերի մշակման հմտություններ և լրագրության տարրական գիտելիքներ,
- Ստեղծագործական մտածողություն և հաղորդակցության հմտություններ,
- Տեքստերի խմբագրման հմտություններ,
- Անգլերենի և հայերենի գերազանց իմացություն,
- Հոդվածներ և մամլո հաղորդագրություններ գրելու փորձ,
- Սեղմ ժամկետներում աշխատելու կարողություն։
«Սոցիալական մեդիա մարքեթինգ» աշխատանքային խմբին միանալու համար՝
- Մարտավարությունների պլանավորման հմտություններ,
- Ստեղծագործական մտածողություն և հաղորդակցության հմտություններ,
- Սոցիալական մեդիայում կիրառման նպատակով օգտագործվող բովանդակության մշակման փորձ,
- Ստեղծագործական մոտեցում,
- Անգլերենի և հայերենի գերազանց իմացություն,
- Լրատվական ընկերություններում, հեռուստաընկերություններում կամ մեդիա հարթակում աշխատանքային կամ կամավորական փորձ,
- Սեղմ ժամկետներում աշխատելու կարողություն։
«Թարգմանչություն» աշխատանքային խմբին միանալու համար՝
- Անգլերենի և հայերենի գերազանց իմացություն,
- Անգլերենից հայերեն և հայերենից անգլերեն բանավոր և գրավոր թարգմանության աշխատանքային կամ կամավորական փորձ,
- Սեղմ ժամկետներում աշխատելու կարողություն։
«Գրաֆիկ դիզայն» աշխատանքային խմբին միանալու համար՝
- Քննադատական և ստեղծագործական մտածողություն,
- Adobe Photoshop և Adobe Illustrator ծրագրերով աշխատելու փորձ,
- Գունային կոնցեպտի հասկացողություն,
- Սեղմ ժամկետներում աշխատելու կարողություն։
«Տեղեկատվական տեխնոլոգիաներ» աշխատանքային խմբին միանալու համար՝
- WordPress-ով աշխատելու փորձ,
- Կայքերի հետ աշխատանքային փորձ,
- Խնդիրների լուծման և տվյալների վերլուծությամբ պայմանավորված որոշումներ կայացման հմտություններ,
- Սեղմ ժամկետներում աշխատելու կարողություն։
«Լուսանկարչություն» աշխատանքային խմբին միանալու համար՝
- Տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների իմացություն,
- Լուսանկարչական ունակություններ և թվային լուսանկարչական տեսախցիկի օգտագործման իմացություն,
- Լուսանկարների մշակման հմտություններ,
- Adobe Photoshop և Adobe Lightroom ծրագրերով աշխատանքային փորձ,
- Մեդիա աշխատաժողովների և սեմինարների կազմակերպման փորձ,
- Սեղմ ժամկետներում աշխատելու կարողություն։
«Տեսանկարահանում» աշխատանքային խմբին միանալու համար՝
- Տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների իմացություն,
- Տեսահոլովակներ պատրաստելու փորձ (տեսանկարահանում և մոնտաժում),
- Ֆիլմերի պատրաստման փորձ ,
- Համակարգչային գրաֆիկայի և 2D անիմացիայի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- Սցենարներ գրելու կարողություն,
- Սեղմ ժամկետներում աշխատելու կարողություն։
Թեկնածուները պետք է ամբողջապես կամ մասնակի բավարարեն վերը նշված չափանիշներին։
Հարցերի դեպքում կարող եք դիմել Հանրային կապերի և հաղորդակցության բաժնի ղեկավար Հենրիկ Սահակյանին՝ գրելով հետևյալ էլ․ հասցեին՝ [email protected]։
Apy
September 17th, 2019 View Profile