«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ը հրավիրում է մարդու իրավունքներով, ժողովրդավարությամբ և իրենց համայնքում առկա խնդիրների լուծմամբ հետաքրքրված երևանաբնակ և մարզաբնակ 18-ից 30 տարեկան ակտիվ երիտասարդներին մասնակցելու՝ Everyday Activism: Empowering Next Generation of Young Activists in Armenia 7-օրյա դասընթացին։
Everyday Activism: Empowering Next Generation of Young Activists in Armenia հանրային արշավների իրականացման 7-օրյա դասընթացը հնարավորություն կտա 25 երիտասարդների՝
- գիտելիքներ ստանալ և զարգացնել երիտասարդների կարողությունները ակտիվիզմի, ջատագովության, հանրային արշավների կազմակերպման՝ հատկապես սոցիալական մեդիա արշավների կազմակերպման ոլորտում,
- ազատ օգտագործել սոցիալական մեդիա հարթակները գրագետ և կառուցողական հանրային արշավներ կազմակերպելու, դրանք իրականացնելու և համացանցի միջոցով երիտասարդների ձայնը լսելի դարձնելու ոլորտի պատասխանատու անձանց,
- նպաստել առաջնորդական, քննադատական մտածողության և առցանց հաղորդակցման հմտությունների զարգացմանը և տարածք ստեղծել քննարկելու COVID-19-ով պայմանավորված մարտահրավերները, որոնց բախվում են Հայաստանում ապրող երիտասարդները, լուծման ուղիներ փնտրել և առաջարկների փաթեթ կազմել կառավարության համապատասխան մարմիններին ներկայացնելու համար։
- պրակտիկայում կծանոթանան տարբեր սոցիալական հարթակների յուրահատկություններին և դրանց օգտագործմանը որպես իրենց առօրյա ակտիվիզմի և պայքարի գործիք։
Դասընթացից հետո մասնակիցները հնարավորություն կունենան ստացած գիտելիքները պրակտիկայում կիրառել՝ մասնակցելով «Ինքնակազմակերպվե՛նք» սոցիալական մեդիա արշավների իրականացման 2-ամսյա մենթորության մոդուլին։ Մոդուլի շրջանակներում ծրագրի մասնակիցները կբաժանվեն 3 թիմերի և 4 մեդիա փորձագետների և մենթորների աջակցությամբ 2 ամսվա ընթացքում կկարողանան իրենց ստացած գիտելիքները և զարգացրած կաողությունները ներդնել կազմակերպելու և իրականացնելու իրենց սեփական սոցիալական մեդիա արշավները։
Դասընթացի օրերը՝ փետրվարի 21-27, 2021
Դասընթացի անցկացման վայրը՝ Երևան
Մասնակցի կացությունը, սնունդը և ճանապարհածախսը ամբողջովին հոգում է կազմակերպությունը։ Մասնակիցը պարտավորվում է մասնակցել դասընթացի բոլոր օրերին և 2-ամսյա մենթորության մոդուլին։
Ծրագրի մասնակցության վկայագիր կշնորհվի միայն դասընթացի բոլոր օրերին և մենթորության մոդուլին մասնակցություն ցուցաբերած մասնակիցներին։
Դիմումների վերջնաժամկետը՝ փետրվարի 18-ն է, ժամը՝ 23:00-ը:
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական երիտասարդական հիմնադրամի (European Youth Foundation) ֆինանսական աջակցությամբ:
Հարցերի դեպքում կարող եք դիմել ծրագրի համակարգող Նելլի Փայտյանին՝ զանգահարելով (099) 955384 հեռախոսահամարին կամ նամակ գրելով [email protected] էլ․ հասցեին։
Դիմել
Apy
February 15th, 2021 View Profile