Հետպատերազմյան շրջանում զբաղվածությունը Հայաստանում կայունությանը և սոցիալ-տնտեսական զարգացմանը նպաստող հիմնական գործոններից մեկն է, իսկ աշխատատեղերի ստեղծումը՝ տեղահանված անձանց ինտեգրման և վերականգնման արդյունավետ միջոց։
ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՅՈՒՆԻՍԵՖ-ի համատեղ ձեռնարկման՝ Միացյալ Թագավորության հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի (CSSF) կողմից ֆինանսավորվող «Վայոց ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի սահմանամերձ համայնքների դիմակայունության ամրապնդում» ծրագրի շրջանակներում «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ը ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության հետ համագործակցությամբ աջակցում է պատերազմի հետևանքով Լեռնային Ղարաբաղից տեղահանված և Հայաստան ժամանած անձանց՝ ձեռք բերելու աշխատանքային փորձ և զարգացնելու իրենց մասնա-գիտական հմտությունները։
«Հմտությունների բարելավում՝ աշխատանքի վրա հիմնված ուսուցման միջոցով Վայոց ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի սահմանամերձ համայնքներում» ծրագրի շրջանակներում Վայոց ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի տարբեր համայնքներում բնակվող 70 անձինք զարգացնում են իրենց անձնային և մասնագիտկան կարողությունները՝ աշխատանքի անցնելով տեղացի գործատուների մոտ։ Ծրագրի շահառուները 2 ամիս շարունակ ստանում են 100․000 դրամի չափով աշխատավարձ, իսկ գործատուն աշխատավայրում շահառուի ուսուցումը կազմակերպելու համար ամսական փոխհատուցվում է 34․000 դրամի չափով:
Աշխատանքի վրա հիմնված ուսուցումը կնպաստի վերոնշյալ համայնքերում ժամանակավոր զբաղվածության խնդրի լուծմանը, իսկ շահառուներին հնարավորություն կտա կարճաժամկետ աշխատանքների իրականացման միջոցով ստանալ եկամուտ և աշխատանքային փորձ ձեռք բերել։
Apy
March 17th, 2021 View Profile