«Հայ առաջադեմ երիտասարդություն» հասարակական կազմակերպությունը Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ մեկնարկում է «Տեղահանված կանանց հզորացում» ծրագիրը, որի նպատակն է զարգացնել Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի մարզերում և Երևանում բնակվող տեղահանված կանանց զբաղվածության և ձեռնարկատիրական ներուժը՝ նպաստելով նրանց տնտեսական անկախությանն ու բարեկեցությանը։
Ծրագրի շրջանակներում հայտարարում ենք «Զբաղվածության և ձեռնարկատիրության դպրոց»-ի ընդունելություն։ 4 ամիս տևողությամբ դպրոցի շրջանակներում ընտրված մասնակիցները հնարավորություն կստանան՝
- Շաբաթական 2 անգամ մասնակցելու 3 ժամ տևողությամբ կարողությունների զարգացման դասընթացների։
- Ստանալու անհատական խորհրդտավություն փորձառու մասնագետներից։
- Գտնելու կայուն աշխատանք՝ խորհրդատուի աջակցությամբ։
- Ծանոթանալու Հայաստանի աշխատաշուկայի առանձնահատկություններին, գործատուների հիմնական պահանջներին։
- Բարձրացնելու իրենց մրցունակությունը աշխատաշուկայում։
- Ծանոթանալու Հայաստանի ձեռնարկատիրական ոլորտին և դրան վերաբերող օրենսդրության առանձնահատկություններին։
- Զարգացնելու իրենց զբաղվածության և ձեռնարկատիրական ներուժը և հմտությունները:
Խմբային դասընթացների, քննարկումների, գործնական վարժությունների, ինչպես նաև խորհրդատուների կողմից անհատական խորհրդատվության միջոցով՝ ծրագիրը նպատակ ունի խթանել տեղահանված կանանց անձնային և մասնագիտական զարգացումը՝ խրախուսելով նրանց մասնագիտական աճը և ներգրավածությունը աշխատաշուկայում և ձեռնարկատիրական ոլորտում:
Ծրագրին կարող են մասնակցել
18-ից 65 տարեկան տեղահանված կանայք, ովքեր բնակվում են Երևանում կամ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերում, փնտրում են աշխատանք կամ ցանկանում են զարգացնել սեփական բիզնես գաղափարը։
Դասընթացների և անհատական խորհրդատվության հիմնական թեմաներն են՝
- հայաստանյան աշխատաշուկայի առանձնահատկություններ,
- մասնագիտական նպատակների սահմանում,
- սթրեսակայունություն,
- ճկունություն և որոշումների կայացում,
- բանակցային հմտություններ,
- հաղորդակցական հմտությունների զարգացում,
- կապերի հաստատման հմտություններ,
- անձնական բրենդինգ,
- ինքնակենսագրականի կազմում,
- աշխատանքային հարցազրույց,
- ձեռնարկատիրական ոլորտի օրենսդրություն,
- հարկային և կենսաթոշակային համակարգ,
- շուկայի վերլուծություն,
- կազմակերպչական և կառավարչական հմտություններ,
- նորարարական գաղափարների հղացում,
- բիզնես պլանի մշակում,
- մարքեթինգ ձեռնարկությունների համար,
- ֆինանսական պլանի կազմում
- պետական և ոչ պետական աջակցության ծրագրեր։
Մասնակից կանանց 3-ից 12 տարեկան երեխաներին կառաջարկվի մայրիկների դասընթացներին զուգահեռ մասնակցել տարիքին համապատասխան զարգացնող կրթական խմբակների։
Ծրագրին դիմելու վերջնաժամկետն է՝ ս․թ․ ապրիլի 10-ը
Վայրը` ք․ Երևան
Ժամկետներ՝ ապրիլ 2021 – հուլիս 2021
Հաճախականություն` շաբաթական 2 հանդիպում
Հանդիպման տևողությունը՝ 3-4 ժամ
Ծրագիրն անվճար է։
Մարզերում բնակվող մասնակիցների ճանապարհածախսը կփոխհատուցվի:
Կապ
Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ
Հասցե՝ Բաղրամյան 45, բն. 3, 0019 Երևան, ՀՀ
Հեռ.՝ (+374) 12 539204
Աշխատանքային ժամեր զանգերի համար՝ 10:00-18:00
Կայք՝ https://apy.am/
ԴԻՄԵԼ
Apy
March 25th, 2021 View Profile