ՀԱՅ-ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ – ԱՆՏԵՍԱՆԵԼԻ ԵՎ ԱՆԱՍԵԼԻ – ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՎ ԹԱՔՆՎԱԾ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հասարակությունը պատմական իրադարձությունները հիշում և պահպանում է տարբեր ձևերով, ինչպես օրինակ հուշարձանների և հուշահամալիրների կառուցմամբ:
Շատ հաճախ պատմության մեջ հիշատակումներ անելն արգելվել է, իսկ պատմական իրադարձությունների վայրերը թաքցվել, ոչնչացվել կամ որոշ ռազմավարական նպատակներով վերափոխվել, այսպիսով դրանց պատմությունը և նշանակությունը չի պահպանվել:

Նախագծի օգնությամբ մասնակիցները կբացահայտեն արգելված, մոռացված և թաքցված պատմական հիշողությունները և կվերլուծեն այն պատմական իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել, իրականում տեղի չեն ունեցել կամ տեղի են ունեցել ոչ այն տարբերակով, որը մեզ հայտնի է:

Ովքե՞ր կարող են մասնակցել ծրագրին.

Հայաստանից և Գերմանիայից 18-30 տարեկան 9 երիտասարդներ

Ծրագրի ընթացքում մասնակիցները.
    • կծանոթանան Գերմանիայում և Հայաստանում տեղի ունեցած պատմական իրադարձություններին և կոնկրետ դեպքերում պատմական իրադարձությունները թաքցնելու մեխանիզմներին,
    • կայցելեն թանգարաններ,
    • կայցելեն երկու երկրների հասարակական կազմակերպություններ՝ ծանոթանալու տեղացի երիտասարդների աշխատանքին՝ բարձրացնելու իրազեկվածությունը պատմական իրադարձությունների հիշատակությունները պահպանելու և դրանց հետ առնչվելու կարևորության մասին,
    • կմասնակցեն աշխատաժողովների և սեմինարների,
    • կիրականացնեն նախագծային աշխատանք, որը միտված է մասնակիցներին ծրագրի թեմաներին ծանոթացնելու համար.

Բոլոր մասնակիցները հնարավորություն կունենան վերլուծելու քննարկվող թեմաները տարբեր գործիքներով, որպեսզի հնարավորություն ունենան լիովին արտահայտելու իրենց տեսակետները (լուսանկարչություն, քնարերգություն կամ արձակագրություն, նկարչություն և այլն):

Ժամանակահատված.

Մաս 1. Դրեզդեն, Գերմանիա – հունիսի 4-10, 2022 թ.

Մաս 2. Երևան, Հայաստան – սեպտեմբերի 11-17 2022 թ.

Ծրագրի լեզուն՝ անգլերեն

 

Մասնակցությունն անվճար է և բոլոր ծախսերը փոխհատուցվում են կազմակերպիչների կողմից։

ԴԻՄԻ՛Ր