ԵՐԵՎԱՆՈՒՄ ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Պաշտոնը` Երևանում ծրագրի համակարգող
Աշխատաժամանակ՝ շաբաթական 30 ժամ
Աշխատանքի սկիզբը` դեկտեմբեր 2020
Պայմանագրի տևողությունը՝ 3 ամիս (երկարաձգման հեռանկարով)
Վայրը` Երևան, Բաղրամյան 45
Անմիջական ղեկավար՝ ծրագրի ղեկավար

Աշխատանքի նկարագրություն

Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ-ն փնտրում է ծրագրի համակարգողի, ով կմիանա ՀԱԵ թիմին՝ համակարգելու տեղահանված ընտանիքներին մարդասիրական աջակցության տրամադրման ծրագրի գործողությունները Երևան քաղաքում։

Նախընտրելի թեկնածուն պետք է ունենա բարձրագույն կրթության առկայություն և քաղաքացիական հասարակության կազմակերպություններում ծրագրի համակարգման աշխատանքի նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ։ Թեկնածուն պետք է օժտված լինի հաղորդակցման բանավոր և գրավոր գերազանց հմտություններով և աչքի ընկնի կազմակերպչական և թիմի հետ համագործակցության հմտություններով։

Աշխատանքային պարտականություններն են՝
  • Կազմակերպել և համակարգել ամենօրյա աշխատանքի ժամանակին և անխափան իրականացումը։
  • Կազմակերպել հանդիպումները ծրագրի շահակիր կողմերի և գործընկերներ հետ։
  • Կապ պահել և համակարգել համատեղ իրականացվելիք գործողությունները Երևանի քաղաքապետարանի և Վարչական Շրջանների գրասենյակների հետ։
  • Սերտորեն համագործակցել ծրագրի անձնակազմի հետ և կազմակերպել ու վերահսկել Երևան քաղաքում մարդասիրական աջացության փաթեթների տրամադրման գործընթացը՝ ներառյալ փաթեթների կազմում, տրանսպորտային կազմակերպության աշխատանքի համակարգում փաթեթների տրամադրման համար և այլն։
  • Կազմակերպել Երևան քաղաքի բոլոր 12 վարչական շրջաններում աջակցություն ստացող ընտանիքների կարիքների գնահատման գործընթացը սացիալական աշխատողների միջոցով։
  • Մշակել և ծրագրի ղեկավարին ուղարկվել զեկույցներ և հաշվետվություններ՝ անգլերեն լեզվով։

Թեկնածուին ներկայացվող պահանջներն են՝
  • Ծրագրերի համակարգման գործնական հմտությունների առկայություն և առնվազն երկու տարվա վարչական աշխատանքի փորձ:
  • Գերազանց հաղորդակցություն և միջանձնային հարաբերություններ արդյունավետ աշխատանքի համար:
  • Բազմամասնագիտական թիմի և մասնագետների հետ համագործակցության կարողություն:
  • Խնդիրների լուծման և որոշումների կայացման հմտությունների կիրառում:
  • Խնդրահարույց իրավիճակներում ճիշտ և արդյունավետ լուծումների կայացման հմտություն։
  • Ժամանակի պլանավորման և վերջաժամկետների պահպանման ունակություն։
  • Տեղեհանաության և մարդասիրական ուղղվածության ծրագրերի հետ աշխատանքի փորձ (ցանկալի է)։
  • Տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցության փորձ (ցանկալի է)։

Պահանջվող որակավորումներ`
  • Բարձրագույն կրթության առկայություն։
  • Ծրագրերի համակարգման ոլորտում նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ։
  • Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն (գրավոր և բանավոր)։
  • Համակարգչային հմտություններ։

Աշխատանքային պայմաններ`
  • Աշխատանք գրասենյակի տարածքից (Հայ առաջադեմ երիտասադրության ՀԿ, 45 Մարշալ Բաղրամյան փողոց, Երևան):
  • Շաբաթական 30 ժամ ներգրավածություն աշխատանքներում:
  • Աշխատավարձը` 400,000-460,000 դրամ (ներառյալ հարկերը և այլ պարտադիր վճարները) կախված թեկնածուի փորձից և գիտելիքներից։

Ինչպես դիմել

Վերոնշյալ պահանջներին համապատասխանող թեկնածուները պետք է ներկայացնեն ինքնակենսագրական (CV) [email protected] էլեկտրոնային հասցեով` նամակի վերնագրում նշելով Երևանում ծրագրի համակարգող: Խնդրում ենք ուղեկցող նամակում նշել ակնկալվող աշխատավարձը։

Նախնական ընտրությունն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

Դիմումները ներկայացնելու վերջնաժամկետն է ս.թ. նոյեմբերի 25-ը ներառյալ։:

Կազմակերպության մասին

Հայ առաջադեմ երիտասարդություն հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 2009 թվականին՝ նպատակ ունենալով ներգրավել երիտասարդներին ժողովրդավարական պետության կառուցման գործում, նպաստել երիտասարդների ինքնազարգացմանը, ակտիվ մասնակցությանը, կարողությունների և գիտելիքների զարգացմանը և աջակցել երիտասարդների ներգրավվածությանը հասարակական կյանքի տարբեր ոլորտներում:
Ելնելով Հայաստանում ստեղծված հումանիտար և առողջապահական ճգնաժամից, կազմակերպությունը հրատապ մարդասիրական օգնություն է ցուցաբերերում Արցախից Հայաստան ժամանած անձնանց՝ մեկամսյա սննդի և հիգիենայի պարագաների փաթեթների և այլ անհրաժեշտ իրերի տեսքով։

ՀՈԳԵԲԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Պաշտոնը` Հոգեբան
Աշխատաժամանակ՝ շաբաթական 25 ժամ
Աշխատանքի սկիզբը` նոյեմբերի 15, 2020
Պայմանագրի տևողությունը՝ 11 ամիս
Վայրը` Երևան, Բաղրամյան 45
Անմիջական ղեկավար՝ գործադիր տնօրեն

Աշխատանքի նկարագրություն

Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ-ը փնտրում է հոգեբանի, ով կմիանա ՀԱԵ թիմին՝ հոգեբանական ծառայություններ մատուցելու կազմակերպության շահառու հանդիսացող տեղահանված կանանց և երեխաներին և կազմակերպությունում ներդնելու հոգեբանական աջակցման ծրագրեր։

Նախընտրելի թեկնածուն պետք է ունենա հոգեբանի բարձրագույն կրթություն, օժտված լինի հաղորդակցման բանավոր և գրավոր գերազանց հմտություններով և աչքի ընկնի կազմակերպչական և թիմի հետ համագործակցության հմտություններով։

Աշխատանքային պարտականություններն են՝
  • կատարել անհատական և խմբակային հոգեբանական աշխատանքներ տեղահանված կանանց և երեխաների հետ,
  • վարել շահառուների անձնական գործերը,
  • պարբերաբար կապի մեջ լինել շահառուների հետ՝ տրամադրելով տեղեկություն նրանց վիճակի մասին,
  • ներդնել հոգեբանական աջակցման ծրագրեր,
  • աշխատել APY-ի թիմի հետ իրենց մատուցվող ծառայությունների և աջակցության բարելավման համար,
  • պարբերաբար ներկայացնել հաշվետվություններ:

Թեկնածուին ներկայացվող պահանջներն են՝
  • հոգեբանի բարձրագույն կրթություն,
  • առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ հոգեբանության ոլորտում,
  • բժշկական գիտելիքների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն,
  • հայերենի գերազանց իմացություն (գրավոր և բանավոր),
  • համակարգչային հմտություններ (ցանկալի է),
  • որևէ օտար լեզվի բավարար իմացությունը (ցանկալի է)։

Աշխատանքային պայմաններ`
  • Աշխատանք գրասենյակի տարածքից (Հայ Առաջադեմ Երիտասադրության ՀԿ, 45 Մարշալ Բաղրամյան փողոց, Երևան)
  • Շաբաթական 25 ժամ ներգրավածություն աշխատանքներում
  • Տնայցերի իրականացում անհրաժեշտության դեպքում
  • Աշխատավարձը` 240000 դրամ (ներառյալ հարկերը և այլ պարտադիր վճարները)

Ինչպես դիմել
Վերոնշյալ պահանջներին համապատասխանող թեկնածուները պետք է ներկայացնեն ինքնակենսագրական (CV) [email protected] էլեկտրոնային հասցեով` նամակի վերնագրում նշելով Հոգեբան: Նախնական ընտրությունն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

Դիմումները ներկայացնելու վերջնաժամկետն է ս.թ. նոյեմբերի 8-ը, ժամը 23։00-ն:

Կազմակերպության մասին

Հայ առաջադեմ երիտասարդություն հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 2009 թվականին՝ նպատակ ունենալով ներգրավել երիտասարդներին ժողովրդավարական պետության կառուցման գործում, նպաստել երիտասարդների ինքնազարգացմանը, ակտիվ մասնակցությանը, կարողությունների և գիտելիքների զարգացմանը և աջակցել երիտասարդների ներգրավվածությանը հասարակական կյանքի տարբեր ոլորտներում:

Կազմակերպության հիմնական նպատակն է ներգրավել երիտասարդներին հասարակական, քաղաքական, քաղաքացիական և տնտեսական կյանքում, ակտիվացնել երիտասարդներին քաղաքացիական հասարակության կայացման գործում և նպաստել Հայաստանում ոչ ֆորմալ կրթության և կամավորության մշակույթի զարգացմանը: Իր տեղական և միջազգային կրթական ծրագրերի միջոցով կազմակերպությունը հարյուրավոր երիտասարդների համար ստեղծում է ինքնազարգացման և կատարելագործման հնարավորություններ:

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Պաշտոնը` Սոցիալական աշխատող
Աշխատաժամանակ՝ շաբաթական 25 ժամ
Աշխատանքի սկիզբը` նոյեմբերի 15, 2020
Պայմանագրի տևողությունը՝ 11 ամիս
Վայրը` Երևան, Բաղրամյան 45
Անմիջական ղեկավար՝ ծրագրի ղեկավար

Աշխատանքի նկարագրություն

Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ-ը փնտրում է սոցիալական աշխատողի, ով կմիանա ՀԱԵ թիմին՝ իրականացնելու անմիջական աշխատանք տեղահանված կանանց և երեխաների հետ, կազմակերպելու տեղահանված կանանց, երեխաների և կազմակերպության այլ շահառուների համար անհատական խորհրդատվություններ, խմբային աշխատանքներ և դասընթացներ։

Նախընտրելի թեկնածուն պետք է ունենա բարձրագույն կրթության առկայություն սոցիալական աշխատողի որակավորմամբ և սոցիալական աշխատանքի նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ։ Թեկնածուն պետք է օժտված լինի հաղորդակցման բանավոր և գրավոր գերազանց հմտություններով և աչքի ընկնի կազմակերպչական և թիմի հետ համագործակցության հմտություններով։

Աշխատանքային պարտականություններն են՝
  • Անմիջական աշխատանք իրականացնել տեղահանված կանանց և երեխաների հետ՝ ծրագրի ղեկավարի վերահսկողության ներքո։
  • Համագործակցել և մշտական կապ կազմակերպության շահառու հանդիսացող տեղահանված կանանց, երեխաների և այլ շահառուների հետ՝ ստանալու տեղեկություններ նրանց իրավիճակի վերաբերյալ։
  • Համագործակցելով այն հաստատությունների հետ, որոնք կապ ունեն տեղահանված կանանց և երեխաների հետ, կազմակերպել նրանց կենսագործունեության, մասնակցության և միջավայրային գործոնների առաջնային գնահատումը, աշխատանքային պլանների կազմել։
  • Կազմակերպել տեղահանված կանանց և երեխաների համար անհատական խորհրդատվություններ, խմբային աշխատանքներ, վարել հանդիպումներ և դասընթացներ։
  • Կատարել տնայցեր՝ գնահատելու տեղահանված կանանց և երեխաների սոցիալ-տնտեսական իրավիճակը և բարոյահոգեբանական մթնոլորտը,
  • Մասնակցել ծրագրային նյութերի մշակման աշխատանքներին` նպաստելով հասարակությունում ներառական մոտեցման ընկալմանը։
  • Պատրաստակամ լինել զարգացնելու մասնագիտական կարողությունները՝ մասնակցելով մասնագիտական առաջընթացը խթանող հանդիպումներին և/կամ դասընթացներին:

Թեկնածուին ներկայացվող պահանջներն են՝
  • Սոցիալական աշխատանքի մասին տեսական գիտելիքները գործնականում կիրառելու կարողություն:
  • Համբերատարություն և մարդակենտրոն մոտեցումների տիրապետում:
  • Գերազանց հաղորդակցություն և միջանձնային հարաբերություններ տեղահանված երեխաների և նրանց ծնողների հետ արդյունավետ աշխատանքի համար:
  • Բազմամասնագիտական թիմի և մասնագետների հետ համագործակցության կարողություն:
  • Ներառական տեսանկյունից խնամքի և կրթական համակարգի մասին պատկերացում:
  • Խստորեն հետևել ընդունված և պրակտիկայում կիրառվող էթիկական նորմերին:
  • Խնդիրների լուծման և որոշումների կայացման հմտությունների կիրառում:
  • Խնդրահարույց իրավիճակներում ճիշտ և արդյունավետ լուծումների կայացման, երեխաների վստահությունն ու սերը նվաճելու կարողություն, բարձր հուզակամայնություն:

Պահանջվող որակավորումներ՝
  • Բարձրագույն կրթության առկայություն՝ Սոցիալական աշխատողի որակավորմամբ։
  • Սոցիալական աշխատանքի՝ նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ։
  • Հայերենի գերազանց իմացություն (գրավոր և բանավոր)։
  • Համակարգչային հմտություններ (ցանկալի է),
  • Որևէ օտար լեզվի բավարար իմացությունը (ցանկալի է):

Աշխատանքային պայմաններ`
  • Աշխատանք գրասենյակի տարածքից (Հայ Առաջադեմ Երիտասադրության ՀԿ, 45 Մարշալ Բաղրամյան փողոց, Երևան)
  • Շաբաթական 25 ժամ ներգրավածություն աշխատանքներում
  • Տնայցերի իրականացում անհրաժեշտության դեպքում
  • Աշխատավարձը` 240000 դրամ (ներառյալ հարկերը և այլ պարտադիր վճարները)

Ինչպես դիմել
Վերոնշյալ պահանջներին համապատասխանող թեկնածուները պետք է ներկայացնեն ինքնակենսագրական (CV) [email protected] էլեկտրոնային հասցեով` նամակի վերնագրում նշելով Սոցիալական աշխատող: Նախնական ընտրությունն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

Դիմումները ներկայացնելու վերջնաժամկետն է ս.թ. նոյեմբերի 8-ը, ժամը 23։00-ն:

Կազմակերպության մասին

Հայ առաջադեմ երիտասարդություն հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 2009 թվականին՝ նպատակ ունենալով ներգրավել երիտասարդներին ժողովրդավարական պետության կառուցման գործում, նպաստել երիտասարդների ինքնազարգացմանը, ակտիվ մասնակցությանը, կարողությունների և գիտելիքների զարգացմանը և աջակցել երիտասարդների ներգրավվածությանը հասարակական կյանքի տարբեր ոլորտներում:

Կազմակերպության հիմնական նպատակն է ներգրավել երիտասարդներին հասարակական, քաղաքական, քաղաքացիական և տնտեսական կյանքում, ակտիվացնել երիտասարդներին քաղաքացիական հասարակության կայացման գործում և նպաստել Հայաստանում ոչ ֆորմալ կրթության և կամավորության մշակույթի զարգացմանը: Իր տեղական և միջազգային կրթական ծրագրերի միջոցով կազմակերպությունը հարյուրավոր երիտասարդների համար ստեղծում է ինքնազարգացման և կատարելագործման հնարավորություններ: