
Գնանշման հարցում բեռնափոխադրման ծառայությունների իրականացման համար
- Posted In :
- 0 : comment
Ներածություն
«Հայ առաջադեմ երիտասարդություն» Հասարակական կազմակերպությունն իր գործունեությունն է ծավալում սկսած 2009 թվականից նպատակ ունենալով ներգրավել երիտասարդներին ժողովրդավարական պետության կառուցման գործում, նպաստել նրանց ինքնազարգացմանը, ակտիվ մասնակցությանը, կարողությունների և գիտելիքների զարգացմանը և աջակցել երիտասարդների ներգրավվածությանը հասարակական կյանքի տարբեր ոլորտներում:
Կազմակերպության տեսլականն է ձևավորել հասարակություն, որտեղ երիտասարդներն ունեն ակտիվ մասնակցություն ժողովրդավարական գործընթացներին և որոշումների կայացմանը, քաղաքացիական հասարակությունը զարգացած է և հանդիսանում է սոցիալական փոփոխությունների շարժիչ ուժ:
Ծրագիրն իրականացվում է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների պատճառով Հայաստան ինքնաբուխ ժամանած անձանց մարդասիրական աջակցություն տրամադրելու նպատակով։
Ծրագրի ժամկետներ
Ծրագիրը նախատեսվում է իրականացվել 01.12.2020թ-28.02.2021թ ժամանակահատվածում։
Ծրագրի նպատակն է
Ղարաբաղից հարկադրված Հայաստան տեղափոխված ընտանիքներին աջակցել պարենի և առաջին անհրաժեշտության հիգիենայի պարագաների փաթեթներով:
Ծառայության նկարագրություն
Երևան քաղաքից իրականացնել սննդով և հիգիենայի պարագաներով լի արկղերի բեռնափոխադրում Երևան և Արարատի մարզում՝ առաքումն իրականացնելով ըստ շահառուների հասցեների: Ծառայությունը պետք է ներառի նաև արկղերը մեքենայից դուրս բերելը և շահառուին հանձնելը:
Գնառաջարկի աղյուսակ
Ապրանքի/ծառայության Անվանում | Առաքման վայր | Չ/Մ | Ընդհանուր քանակ | Ընդհանուր գումար | ԱԱՀ | Ընդհանուր արժեք |
---|---|---|---|---|---|---|
Բեռնափոխադրում | Երևան | Արկղ | 2775 | |||
Բեռնափոխադրում | Արարատ | Արկղ | 1500 |
Դիմելու գործընթացը
Հետաքրքրված անձինք [email protected] էլ․ փոստի հասցեին պետք է ուղարկեն գնման առարկայի համար իրենց կողմից լրացված, կնքված և հաստատված գնային առաջարկը:
Համեմատության համար հիմք է ընդունվելու ամբողջ փաթեթի համար առաջարկվող ընդհանուր արժեքը: Հաղթող է ճանաչվելու ամենացածր գին առաջարկող մասնակիցը:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է` 25.11.2020:
«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի մասին կարող եք հավելյալ տեղեկատվություն կարող եք ստանալ հետևյալ հղումով՝ http://apy.am/:
Հետադարձ կապ՝
Հայկ Խաչատրյան
Հեռ. 091-20-56-20
Apy
November 19th, 2020 View Profile