Արտաքին հաղորդակցության, հանրային կապերի և մարքեթինգի փորձագետ

Պաշտոն՝ Արտաքին հաղորդակցության և հանրային կապերի ուղեցույցի և մարքեթինգային ռազմավարության մշակման փորձագետ
Ծառայություն՝ Կազմակերպության արտաքին հաղորդակցության և հանրային կապերի ուղեցույցի և մարքեթինգային ռազմավարության մշակում հայերեն լեզվով
Պայմանագրի տեսակը՝ Քաղաքացիաիրավական պայմանագիր
Աշխատանքային պլան՝ Աշխատանքային պլանը կազմվելու է ՀԱԵ-ի հետ միասին
Ժամանակացույց՝ Արտաքին հաղորդակցության և հանրային կապերի ուղեցույցի և մարքեթինգային ռազմավարության վերջնական տարբերակը պետք է հաստատման ներկայացվի մինչև ս․թ․ դեկտեմբերի 15-ը
Վճարման կարգ՝ Վերջնական վճարումը կկատարվի ՀՀ դրամով՝ ներկայացված փաստաթղթերի հաստատումից հետո

Աշխատանքի նկարագրություն

«Հայ Առաջադեմ Երիտասարդություն» հասարակական կազմակերպությունը (ՀԱԵ) փնտրում է արտաքին հաղորդակցության և հանրային կապերի ուղեցույցի և մարքեթինգային ռազմավարության մշակման փորձագետի, ով կմշակի կազմակերպության ռազմավարությունը։ Կազմակերպության արտաքին հաղորդակցության և հանրային կապերի ուղեցույցի և մարքեթինգային ռազմավարության նպատակն է աջակցել կազմակերպությանն իր առաքելությանը և նպատակներին համապատասխան իր շահառուների, անդամների և առավել լայն հանրության հետ հաղորդակցության արդյունավետության բարձրացմանը, կազմակերպության տեսանելիության և գործունեության մասին իրազեկվածության բարձրացմանը, սոցիալական մեդիայի արդյունավետ օգտագործմանը։

Ուղեցույցն ու ռազմավարությունը պետք է սահմանեն կազմակերպության թիրախային լսարանը, առաջարկեն թիրախային լսարանին հասնելու արդյունավետ մեխանիզմներ և գործողություններ, ձևակերպեն կազմակերպության թվային ինքնությունը, բովանդակության ռազմավարությունը, կարգավորեն լրատվամիջոցների հետ հարաբերությունները, սահմանեն սոցիալական մեդիայի կառավարումը և կազմակերպության սոցիալական մեդիայի առաջխաղացումը, առաջարկեն ռազմավարության իրականացման համար բյուջեի և ռեսուրսների հաշվարկ և այլն։

Ակնկալվող արդյունքներ

Փորձագետը պատասխանատու կլինի`

● Իրականացնել կազմակերպության արտաքին հաղորդակցության, հանրային կապերի և մարքեթինգի ուժեղ և թույլ կողմերի վերլուծություն՝ առաջարկելով ժամանակակից միտումներին և միջազգային լավագույն փորձին համապատասխան ռազմավարություն:
● Հարցազրույցներ իրականացնել կազմակերպության աշխատակիցների և շահառուների հետ և վերլուծել և սինթեզավորել հավաքաված տվյալները՝ դրանք ուղեցույցի և ռազմավարության մշակման մեջ օգտագործելու նպատակով։
● Համագործակցել կազմակերպության հանրային կապերի և հաղորդակցության պատասխանատուի հետ՝ մշակելու արշավներ և հաղորդագրություններ, որոնք համահունչ են կազմակերպության նպատակներին և առաքելությանը:
● Հետևել և գնահատել հաղորդակցման նախաձեռնությունների արդյունավետությունը և կատարել տվյալների վրա հիմնված առաջարկություններ, որոնք միտված կլինեն ընթացակարգերի բարելավմանը:
● Մշակել և կազմակերպության հաստատմանը ներկայացնել արտաքին հաղորդակցության և հանրային կապերի ուղեցույցը և մարքեթինգային ռազմավարությունը։

Թեկնածուին ներկայացվող պահանջներն են՝

● Բարձրագույն կրթություն հանրային կապերի, մարքեթինգի կամ հարակից ոլորտում:
● Ոչ առևտրային կազմակերպությունների համար արտաքին հաղորդակցության և հանրային կապերի ռազմավարությունների մշակման և իրականացման ապացուցված փորձ:
● Գրավոր և բանավոր հաղորդակցման ուժեղ հմտություններ:
● Սոցիալական մեդիայի կառավարման և վերլուծական գործիքների իմացություն:
● «Հայ Առաջադեմ Երիտասարդություն» ՀԿ-ի արժեքների և առաքելության ըմբռնում:
● Հայերեն լեզվի գերազանց իմացություն։

***
Ինչպես դիմել

Դիմատուն պետք է ներկայացնի իր ինքնակենսագրականը, ոլորտային փորձն ապացուցող 1-3 աշխատանք և գնառաջարկ։ Փաստաթղթերն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին մինչև 2023 թ․ հոկտեմբերի 15-ը՝ առարկա (subject) տողում նշելով «Արտաքին հաղորդակցության մշակման փորձագետ»։

Գնառաջարկ

Դիմումատուն պետք է ներկայացնի գնառաջարկ՝ նշելով հայտարարության մեջ նկարագրված աշխատանքն իրականացնելու դիմաց ակնկալվող վճարի չափը։

Հետադարձ կապ

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (+374 33 013401) հեռախոսահամարին կամ գրել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին:

Կազմակերպության մասին

«Հայ Առաջադեմ Երիտասարդություն» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2009 թվականին։ Կազմակերպության առաքելությունն է ներգրավել երիտասարդներին ավելի առաջադեմ և արդար հասարակություն ձևավորելու գործում՝ քաղաքացիական ակտիվության խթանման և ոչ ֆորմալ կրթական հնարավորությունների և երիտասարդական աշխատանքի միջոցով։

Ծրագրի մասին

«COVID-19. քաղաքացիական հասարակության ճկունություն և կայունություն» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է ERIM-ի և Մարդու իրավունքների տուն Երևանի կողմից: Ծրագրի նպատակն է խթանել քաղաքացիական հասարակության կայունությունը Արևելյան գործընկերության երկրներում՝ նրանց հնարավորություն տալով մեղմացնել COVID-19-ի անմիջական և երկարաժամկետ ազդեցությունը: