Գնանշման հարցում։ Աուդիտի իրականացման համար

ՀՐԱՎԵՐ

«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ կարիքների համար՝ աուդիտի ծառայության ձեռքբերման նպատակով հայտարարված

ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՆ

  • Ներածություն

«Հայ առաջադեմ երիտասարդություն» հասարակական կազմակերպությունն իր կարիքների համար հայտարարում է աուդիտորական ընկերության ծառայությունների գնանշման հարցում՝ ՀԿ կողմից իրականացվող դրամաշնորհային ծրագրի ֆինանսական հաշվետվության աուդիտն իրականացնելու նպատակով։ Ֆինանսական հաշվետվության աուդիտը պետք է իրականացվի IAASB-ի միջազգային աուդիտի ստանդարտներին (ISA), ինչպես նաև Հարակից ծառայությունների միջազգային ստանդարտի (ISRS) 4400 ստանդարտով։ Հաղթող է ճանաչվում ծառայության համար նվազագույն գինն առաջարկող կազմակերպությունը։

  1. Աուդիտի նպատակները և շրջանակը

Աուդիտորական ընկերությունը պետք է աուդիտի ենթարկի «Հայ առաջադեմ երիտասարդություն» հասարակական կազմակերպության կողմից՝ իր գործընկեր MÄN (Män för jämställdhet) շվեդական կազմակերպությանը ներկայացված ֆինանսական հաշվետվությունը՝ 01/02/2023-ից 31/12/2023 ժամանակահատվածի համար։

Կիրառելով ISA համաձայն ISA800/ISA805 ստանդարտները՝ աուդիտորական ընկերությունը պետք է կարծիք հայտնի աուդիտի ենթարկված ֆինանսական հաշվետվության՝ «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ հաշվապահական հաշվառման և MÄN-ի ֆինանսական հաշվետվությունների պահանջներին, այդ թվում՝ MÄN-ի և «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ միջև կնքված պայմանագրին և պայմանագրի հավելվածներին համապատասխանության մասին։

  1. Աուդիտի ենթարկվող ծրագրի ժամանակահատվածը և բյուջեն

Դրամաշնորհային ծրագրի աուդիտի ենթարկվող ֆինանսական հաշվետվության ժամանակահատվածը՝ 01/02/2023 – 31/12/2023

Նշված ժամանակահատվածի համար դրամաշնորհային ծրագրի բյուջեն՝ 493,100.00 շվեդական կրոնին (SEK) համարժեք ՀՀ դրամ։

Ծրագրի իրականացման ընթացքում իրականացված ֆինանսական գործարքների նախատեսվող ընդհանուր թիվը՝ 130։

  1. Աուդիտի իրականացման ժամանակահատվածը 

Աուդիտը պետք է իրականացվի հունվարի 23-ից փետրվարի 2-ն ընկած ժամանակահատվածում (9 աշխատանքային օր)։ Աուդիտորական հաշվետվությունը պետք է ներկայացվի մինչև 2024 թվականի փետրվարի 6-ը։

  1. Աուդիտորական ընկերության հաշվետվությունը

Աուդիտորական հաշվետվության լեզուն անգլերենն է։ Հաշվետվությունը պետք է ստորագրվի պատասխանատու աուդիտորի (ոչ միայն աուդիտորական կազմակերպության) կողմից և պետք է ներառի պատասխանատու աուդիտորի անունը:

Աուդիտորական ընկերության հաշվետվությունում պետք է ներառվի հետևյալը՝

  • Աուդիտի իրականացման ժամանակահատվածը:
  • Դրամաշնորհային ծրագրի ID-ն։
  • Աուդիտի ենթարկված ընդհանուր ծախսերը։

Աուդիտորական հաշվետվությունը պետք է բաղկածաց լինի հետևյալ 3 մասերից՝

  • Մաս I: Անկախ աուդիտորական հաշվետվություն՝ համաձայն ISA 800/805 ստանդարտների։
  • Մաս II: «Համաձայնեցված ընթացակարգերի հաշվետվություն»՝ համաձայն ISRS 4400-ի:
  • Մաս III: Աուդիտի արդյունքում կազմված «Նամակ ղեկավարությանը» փաստաթուղթ։

Մաս I: Անկախ աուդիտորական հաշվետվություն՝ համաձայն ISA 800/805 ստանդարտների։

Աուդիտորական հաշվետվությունը պետք է ներառի անկախ աուդիտորի եզրակացությունը՝ համաձայն ISA 800/805 ստանդարտի ձևաչափի։ Աուդիտորի կարծիքը պետք է ներկայացվի հստակ և հասկանալի։ Աուդիտի ենթարկված ֆինանսական հաշվետվությունը պետք է կցվի վերջնական աուդիտորական հաշվետվությանը։

Մաս II: «Համաձայնեցված ընթացակարգերի հաշվետվություն»՝ համաձայն ISRS 4400-ի:

ISRS 4400 համաձայնեցված ընթացակարգերի համաձայն լրացուցիչ հանձնարարությունը պետք է առանձին զեկուցվի «Համաձայնեցված ընթացակարգերի հաշվետվությունում»: Կատարված ընթացակարգերը պետք է նկարագրվեն և արված բացահայտումները պետք է զեկուցվեն ISRS 4400-ի պահանջներին համապատասխան: Եթե կիրառելի է, ընտրանքի չափը պետք է նշվի հաշվետվության մեջ:

Պարտադիր ընթացակարգերը, որոնք պետք է ներառվեն՝

Կառուցվածք և բովանդակություն

  1. Ստուգել, թե արդյոք ֆինանսական հաշվետվությունը կազմված է այնպես, որ հնարավոր լինի այն համեմատել ծրագրի վերջին հաստատված բյուջեի հետ:
  2. Ստուգել, թե արդյոք ֆինանսական հաշվետվությունը տեղեկատվություն է տրամադրում հետևյալի վերաբերյալ.

ա) Ֆինանսական արդյունք յուրաքանչյուր բյուջեի տողի համար (և՛ եկամուտներ, և՛ ծախսեր) հաշվետու ժամանակաշրջանի համար և ընթացիկ համաձայնագրով նախատեսված ավելի վաղ ժամանակաշրջանների վերաբերյալ կուտակային տեղեկատվության սյունակներում:

բ) Եթե կիրառելի է, համեմատել, արդյոք հաշվետու ժամանակաշրջանի հաշվի սկզբնական մնացորդը համընկնում է նախորդ հաշվետու ժամանակաշրջանի վերջնական մնացորդի հետ:

գ) Եթե կիրառելի է, ստուգել և հաստատել, թե արդյոք հաշվետվությունը ներառում է ծրագրի ընթացքում արժույթի փոխանակման ամբողջ շղթան՝ սկսած MÄN-ի վճարումից մինչև փոխարկումը ՀՀ դրամի։ Ստուգել, թե արդյոք արժույթի փոխանակումների համար կիրառվող սկզբունքը որպես նշում ներառված է ֆինանսական հաշվետվության մեջ:

դ) Բացատրական նշումներ (ինչպես, օրինակ, հաշվապահական հաշվառման սկզբունքները, որոնք կիրառվում են ֆինանսական հաշվետվության համար):

  • Աշխատակազմ և աշխատավարձեր

ա) Ստուգել և հաստատել, թե հաշվետու ժամանակաշրջանում աշխատավարձի ծախսերը ինչ հաճախականությամբ են դեբետագրվում ծրագրին: Ընտրել երեք անհատների նմուշ երեք տարբեր ամիսների համար։

բ) Ստուգել և հաստատել, թե արդյոք կան օժանդակ փաստաթղթեր գանձված աշխատավարձի ծախսերի համար:

գ) Ստուգել և հաստատել, թե արդյոք աշխատած իրական ժամանակը փաստաթղթավորված և ստուգված է կազմակերպության ղեկավարի կողմից:

դ) Ստուգել՝ արդյոք «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ը համապատասխանում է կիրառելի հարկային օրենսդրությանը անձնական եկամտահարկի (PAYE – Pay As You Earn) և սոցիալական ապահովության վճարների հետ կապված:

  • Բացման և փակման հաշվեկշիռը

ա) Ստուգել և հաստատել, որ ֆինանսական տարվա վերջում չծախսված ֆինանսավորման մնացորդը (ըստ ֆինանսական հաշվետվության) համապատասխանում է հաշվապահական հաշվառման համակարգում և/կամ բանկային հաշվում ներկայացված տեղեկատվությանը:

  1. Ստուգել և հաստատել, թե արդյոք միջոցները պահվում են կազմակերպության անվամբ պահվող բանկային հաշվի վրա, որը ստորագրված է առնվազն երկու անձի կողմից համատեղ:
  • Գնումներ

ա) Ստուգել և հաստատել, թե արդյոք «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ը գնել է ծառայություններ կամ ապրանքներ, որոնք գերազանցում են գնումների ուղեցույցները, որոնք կցված են կամ նշված են պայմանագրում: Ձեռք բերել բոլոր գնված ծառայությունների և ապրանքների ցանկը հաշվետու ժամանակահատվածի համար և հայտնաբերել բոլոր գործարքները, որոնք գերազանցում են համաձայնեցված շեմը:

բ) ընտրել 50.000 շվեդական կրոնին (SEK) համարժեք ՀՀ դրամի շեմից բարձր հայտնաբերված գործարքներից երկուսը և որոշել, թե արդյոք դրանք ենթակա են մրցութային ընթացակարգերի և արդյոք համապատասխանել են գնումների պահանջներին:

Մաս III: Աուդիտի արդյունքում կազմված «Նամակ ղեկավարությանը» փաստաթուղթ։

Աուդիտորական հաշվետվությունը պետք է ներառի նաև «Նամակ ղեկավարությանը» փաստաթուղթը, որը ներկայացնում է աուդիտի բոլոր բացահայտումները, ինչպես նաև աուդիտի գործընթացի ընթացքում հայտնաբերված թույլ կողմերը: Աուդիտորական ընկերությունը պետք է առաջարկություններ ներկայացնի հայտնաբերված թույլ կողմերն ուժեղացնելու համար: Առաջարկությունները պետք է ներկայացվեն առաջնահերթության կարգով և ռիսկերի դասակարգմամբ:

Եթե կիրառելի է, ապա նախորդ աուդիտներում հայտնաբերված թույլ կողմերը վերացնելու կազմակերպության կողմից ձեռնարկված միջոցները պետք է ներկայացվեն «Նամակ ղեկավարությանը» փաստաթղթում։ Եթե նախորդ աուդիտը չի արձանագրել որևէ թերություն կամ թույլ կողմ, ապա դա նույնպես պետք է ներկայացվի հաշվետվության մեջ:

Եթե աուդիտորը գնահատում է, որ աուդիտի ընթացքում չեն հայտնաբերվել որևէ թերացումներ կամ թույլ կողմեր, որոնք պետք է տեղ գտնեն «Նամակ ղեկավարությանը» փաստաթղթում, ապա այս մասին նույնպես պետք է նշվի աուդիտորական հաշվետվությունում:

  1. Գնանշման հարցման մրցույթին մասնակցելու վերջնամկետը

14.12.2023թ:

  • Դիմելու գործընթացը

Հետաքրքրված կազմակերպությունները [email protected] էլ․ փոստի հասցեին պետք է ուղարկեն  կնքված և ստորագրված գնային առաջարկը՝ ըստ Հավելված 1-ի։

  1. Հետադարձ կապ

Հայկ Խաչատրյան (hեռ. 091 205620)

Հավելված 1

գնանշման հարցման հրավերի

ԳՆԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿ

Ուսումնասիրելով «Հայ առաջադեմ երիտասարդություն» հասարակական կազմակերպության՝ դրամաշնորհային ծրագրի աուդիտի ծառայության ձեռքբերման նպատակով հայտարարված գնանշման հարցման հրավերը՝

_____________ -ն առաջարկում է

մասնակցի անվանումը (ղեկավարի պաշտոնը, անուն ազգանունը)

ծառայությունն իրականացնել ներքոհիշյալ ընդհանուր գներով.

Ծառայության համարը Ծառայության անվանումը Արժեքը (ՀՀ դրամ) ԱԱՀ* Ընդհանուր գինը (ՀՀ դրամ)
1 2 3 4 5=3+4
1 Դրամաշնորհային ծրագրի աուդիտի իրականացում

 

___________________________________________                       _____________

մասնակցի անվանումը (ղեկավարի պաշտոնը, անուն ազգանունը)                  ստորագրությունը

Կ. Տ.