Գնանշման հարցում սննդի ձեռքբերման համար

ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ

Սննդի ձեռքբերման համար

1Ներածություն

«Հայ առաջադեմ երիտասարդություն» hասարակական կազմակերպությունը CARE International կազմակերպության հետ համագործակցությամբ իրականացնում է «Արձագանք ԼՂ-ից բռնի տեղահանման հետևանքով առաջացած մարդասիրական ճգնաժաﬕն» ծրագիրը, որի նպատակն է արձագանքել Լեռնային Ղարաբաղից տեղահանված և Հայաստանում բնակություն հաստատած անձանց առավել հրատապ կարիքներին՝ տրամադրելով 7-10 օրվա համար նախատեսված պարեն։

2․Ծրագրի ժամկետներ

Ծրագիրը իրականացվում է 01/11/2023թ-ից 31/12/2023թ․ ժամանակահատվածում։

3․ Ծառայության նկարագրություն

«Հայ առաջադեմ երիտասարդություն» hասարակական կազմակերպությունն իրականացնում է սննդի ձեռքբերման համար գնանշման հարցում համաձայն հավելված 1-ի։

4․ Դիմելու գործընթացը

Հետաքրքրված անձինք [email protected] էլ․ փոստի հասցեին պետք է ուղարկեն գնման առարկայի համար իրենց կողմից լրացված, կնքված և հաստատված գնային առաջարկը համաձայն հավելված 1-ի:

Համեմատության համար հիմք է ընդունվելու ամբողջ փաթեթի համար առաջարկվող ընդհանուր արժեքը և որակը: Հաղթող է ճանաչվելու ամենացածր գին առաջարկող մասնակիցը:

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է` 16/11/2023-ը:

Հետադարձ կապ՝

Կարեն Դավթյան

Հեռ. +374 55 777 229