18-ից 30 տարեկան երիտասա՞րդ ես։ Բնակվո՞ւմ ես Արարատի, Արմավիրի, Կոտայքի և Արագածոտնի մարզերում կամ Երևանում։ Հետաքրքրվո՞ւմ ես միջազգային հարաբերություններով։ Ցանկանո՞ւմ ես իմանալ ավելին Եվրոպական Միություն – Հայաստան հարաբերությունների և դրանց շրջանակներում երիտասարդներին առաջարկող հնարավորությունների մասին։
Դիմի՛ր և մասնակցի՛ր #ԵՄ-Հայաստան․ Գործընկերություն հանուն երիտասարդների Ձմեռային դպրոցին։
Ձմեռային դպրոցի նպատակն է՝
բարձրացնել Արարատի, Արմավիրի, Կոտայքի և Արագածոտնի մարզերում և Երևանում բնակվող 18-30 տարեկան 30 երիտասարդների, երիտասարդ մասնագետների և երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետաքրքրությունն ու տեղեկացվածությունը ԵՄ-Հայաստան համագործակցության հնարավորությունների և մարտահրավերների վերաբերյալ:
Ձմեռային դպրոցի 12 դասերի ընթացքում ընտրված մասնակիցները հնարավորություն կունենան հարստացնել իրենց գիտելիքները ԵՄ-Հայաստան գործընկերության օրակարգի վերաբերյալ, ուսումնասիրել Արևելյան գործընկերության նախաձեռնությունը և ներգրավվել ԵՄ-Հայաստան գործընկերության տարբեր ոլորտներում։ Ընտրված մասնակիցները նաև հնարավորություն կստանան մասնակցել դպրոցի շրջանակներում կազմակերպվող #Էսսեների մրցույթին։
ՁՄԵՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐԸ
Շաբաթական 1 անգամ դպրոցի եվրոպական ուսումնասիրությունների ոլորտում լավագույն փորձագետները մասնակիցներին կառաջարկեն 2-3 ժամ տևողությամբ սեմինարներ, աշխատարաններ և թրեյնինգներ հետևյալ թեմաներով՝
1. Ներածական դաս։ Եվրովական միության ինստիտուտներն ու ընթացակարգերը
2. ԵՄ-Հայաստան հարաբերություններն այսօր
3. Արևելյան գործընկերության նախաձեռնությունը և Հայաստանը. 12 տարվա գործընկերություն
4. ԵՄ-Հայաստան հարաբերությունների մարտահրավերները և հնարավորությունները 2020 թվականի պատերազմից հետո
5. ԵՄ-Հայաստան գործընկերության քաղաքական բաղադրիչը
6. ԵՄ-Հայաստան գործընկերությունն ու Ռուսաստանը
7. ԵՄ-Հայաստան գործընկերության տնտեսական բաղադրիչը
8. ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) հիմնական դրույթները
9. Ստեղծարար Եվրոպա. ԵՄ-Հայաստան համագործակցության մշակութային բաղադրիչը
10. ԵՄ-Հայաստան համագործակցությունը կրթության ոլորտում. Էրասմուս+ բակալավրի և մագիստրոսի փոխանակման ծրագրեր
11. ԵՄ-Հայաստան գործընկերություն երիտասարդական բաղադրիչը. ԵՄ-ն հանուն երիտասարդների
12. Քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը ԵՄ-Հայաստան հարաբերություններում. Ինչպե՞ս ներգրավվել
Դասընթացները մեկնարկելու են փետրվարի 1-ից՝ առկա (offline) ֆորմատով, շաբաթական 1 անգամ 2-3 ժամ տևողությամբ երեկոյան ժամերին։
Դպրոցի թվով 12 դասերը հաջողությամբ ավարտած մասնակիցներին կառաջարկվի մասնակցել #Էսսեների մրցույթի՝ դպրոցի թեմաներից որևէ մեկի վերաբերյալ։ Լավագույն էսսեների հեղինակները կպարգևատրվեն մրցանակներով, իսկ էսսեները կհրապարակվեն:
ՈՎՔԵ՞Ր ԿԱՐՈՂ ԵՆ ԴԻՄԵԼ
Դպրոցին կարող են դիմել Արարատի, Արմավիրի, Կոտայքի և Արագածոտնի մարզերում և Երևանում բնակվող 18-ից 30 տարեկան երիտասարդներ, երիտասարդ մասնագետներ և երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
ԴԻՄԵԼՈՒ ՀԱՅՏԸ ԵՎ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ
Դպրոցին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել մասնակցության հայտը մինչև 2022 թվականի հունվարի 15-ը։
ԴԻՄԵԼ
ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ծրագիրն իրականացվում է «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ կողմից «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի օժանդակության շնորհիվ՝ «ՀՀ-ԵՄ միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման քաղաքացիական հասարակության համատեղ մշտադիտարկումն ու ջատագովությունը հանուն Հայաստանում վստահելի և համակարգային բարեփոխումների» նախաձեռնության շրջանակներում։
Նախաձեռնությունն իրականացվում է Հայաստանում Նիդերլանդների թագավորության դեսպանության աջակցությամբ։
Apy
December 20th, 2021 View Profile