ԵՄ-ում արհմիությունների ստեղծման լավագույն փորձի վերաբերյալ հետազոտական ուսումնասիրությունն արդեն հասանելի է

ԵՄ-ում արհմիությունների ստեղծման լավագույն փորձի վերաբերյալ հետազոտական ուսումնասիրությունն արդեն հասանելի է

«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն հրապարակել է «ԵՄ-ում արհմիությունների ստեղծման լավագույն փորձը» հետազոտությունը: Ուսումնասիրության նպատակն է բացահայտել և վերլուծել Եվրոպական միության անդամ երկրներում արհմիությունների ստեղծման և գործունեության լավագույն մոդելները: Այն առաջարկում է Հայաստանում արհմիությունների ստեղծման նոր մոտեցումներ՝ հիմնվելով ԵՄ-ում արհմիությունների լավագույն փորձի վրա:

Լավագույն փորձի ուսումնասիրման համար ընտրվել են ԵՄ անդամ չորս երկրներ՝ Շվեդիան, Գերմանիան, Լեհաստանը և Լիտվան: Հետազոտության ընթացքում ուսումնասիրվել և վերլուծվել է նաև Հայաստանում արհմիությունների ստեղծման և գործունեության ներկա վիճակը, ինչպես նաև վեր են հանվել արհմիությունների գործունեությանը խոչընդոտող խնդիրները։

Հետազոտության համար տեղեկատվության աղբյուր են ծառայել ԵՄ ընտրված երկրների և Հայաստանի իրավական դաշտը, վիճակագրական տվյալներն ու տարբեր միջազգային կազմակերպությունների ուսումնասիրությունների զեկույցները տվյալ թեմայի վերաբերյալ:

ՆԵՐԲԵՌՆԵԼ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆ ԱՅՍՏԵՂ

Հետազոտությունն իրականացվել է «ԵՄ-ն հանուն աշխատանքային իրավունքների. Հայաստանում քաղաքացիական ձայնի և դերի հզորացում՝ հանուն աշխատանքային իրավունքների և սոցիալական պաշտպանության» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի, «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի, «Սոցիոսկոպ» ՀԿ-ի, «Ասպարեզ» լրագրողների ակումբ ՀԿ-ի, «Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ. Հայաստան» ՀԿ-ի կողմից՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հետ համատեղ: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: