Կարեւոր է յուրաքանչյուրը. Հայաստանի գյուղական համայնքների երիտասարդների զորացման ծրագիր

Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ-ի նախաձեռնությամբ արդեն առավել քան 6 ամիս է, ինչ իրականացվում է «Կարեւոր է յուրաքանչյուրը. Հայաստանի գյուղական համայնքների երիտասարդների զորացման ծրագիր»-ը։ Ծրագիրը խթանում է ՀՀ մարզերի գյուղական եւ քաղաքային համայնքներում բնակվող 16-25 տարեկան երիտասարդների կարողությունների զարգացումը, ինչպես նաեւ բարձրացնում է աշխատաշուկայում, ֆորմալ եւ ոչ ֆորմալ կրթական ծրագրերում եւ հանրային կյանքում նրանց մասնակցության եւ ներգրավվածության հնարավորությունները։
Ծրագրի նպատակն է՝ Հայաստանի մարզերի գյուղական եւ քաղաքային համայնքներում բնակվող երիտասարդների զորացումն ու նրանց կարողությունների զարգացումը: Դասընթացների, տեղեկատվական հանդիպումների եւ քննարկումների միջոցով ծրագիրը խթանում է մասնակիցների անձնային եւ մասնագիտական զարգացումը՝ ծանոթացնելով նրանց ավելի ներգրավված եւ ակտիվ քաղաքացիներ դառնալու հնարավորություններին եւ խրախուսելով նրանց ակտիվ մասնակցությունը համայնքի կյանքին:

Ծրագրի խթանեց համայնքային կյանքում երիտասարդների քաղաքացիական մասնակցության եւ ներգրավվածության մակարդակի բարձրացումը եւ արդյունավետ մասնակցության համար անհրաժեշտ կարողությունների զարգացումը: Ծրագրի շրջանակներում երիտասարդների եւ երիտասարդական ոլորտի մասնագետների հետ հարցման արդյունքում մշակված, փաստերի եւ կարիքի վրա հիմնված՝ դասընթացներ իրականացվեցին ՀՀ գյուղական եւ մարզերի քաղաքային համայնքներում:
Ծրագրի արդյունքում աճեց գյուղական եւ մարզերի քաղաքային համայնքների, ինչպես նաեւ սակավ հնարավորությունների ունեցող երիտասարդության ներգրավվածությունը եւ մշակվեց ներառականության խթանմանն ուղղված առաջարկությունների փաթեթի:

Սեպտեմբերի 29-ին Երեւանում կայացավ «Կարեւոր է յուրաքանչյուրը» Հայաստանի գյուղական համայնքների երիտասարդների զորացման ծրագրի շրջանակում կազմակերպվող Միջազգային Երիտասարդական Ֆորումը
Ֆորումը նպատակ էր հետապնդում ամփոփել ծրագրի գործունեությունը, եւ ծրագրի ընթացքում իրականացված երիտասարդերի հարցումը, երիտասարդական աշխատողների հետ քննարկումների արդյունքում մշակված մեթոդաբանական ձեռնարկի եւ առաջարկությունների փաթեթը ներկայացվեց ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության 2018-2022 թթ. Ռազմավարության մշակմանն ընդառաջ։


Ծրագիրն իրականացվում է Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ-ի կողմից, Հասարակական նախաձեռնությունների ինստիտուտ (Ուկրաինա) եւ Մոլդովայի առաջխաղացման հիմնադրամ (Մոլդովա) ՀԿ-ների հետ համագործակցությամբ:

Ծրագիրը ֆինանսավորվում է Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի (ԱլԳ ՔՀՖ) վերագրանտավորման նախագծի կողմից: Իր վերագրանտավորման նախագծի միջոցով ԱլԳ ՔՀՖ-ը օժանդակում է ֆորումի անդամ կազմակերպությունների այն ծրագրերը, որոնք տարածաշրջանային հարթությամբ նպաստում են ֆորումի առաքելության եւ նպատակների իրագործմանը: Վերագրանտավորման նախագծի դոնորներն են Եվրոպական միությունը եւ Ժողովրդավարության ազգային հիմնադրամը: