«Առցանց ակտիվիզմ» կրթական ծրագրի մասնակցության հրավեր

«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ը հրավիրում է Երևանում և մարզերում բնակվող մարդու իրավունքներով, ժողովրդավարությամբ և իրենց համայնքում առկա խնդիրների լուծմամբ հետաքրքրված 18-ից 30 տարեկան ակտիվ երիտասարդներին մասնակցելու «Առցանց ակտիվիզմ. լսելի դարձնելով երիտասարդների ձայնը COVID-19-ը ճգնաժամի ընթացքում» նոր երիտասարդական կրթական ծրագրին։

 

ԻՆՉՈ՞Ւ

Նոր կորոնավիրուսային վարակով պայմանավորված համաշխարհային ճգնաժամը զգալի փոփոխություններ առաջացրեց բոլորիս կյանքում։ Երիտասարդներն անմասն չմնացին համավարակի ազդեցությունից՝ անմիջականորեն իրենց վրա կրելով դրա հետևանքները կրթական, աշխատանքային, առողջապահական և այլ ոլորտներում։
Ստեղծված պայմաններում առավել քան կարևոր է զարգացնել երիտասարդների թվային կարողությունները և առցանց հաղորդակցական հմտությունները՝ նրանց հաղորդելով անհրաժեշտ գիտելիքներ, հմտություններ և փորձ մեդիագրագիտության, կիբերանվտանգության, շահերի պաշտպանության ոլորտներում և աջակցել երիտասարդներին բարձրաձայնել սեփական խնդիրները և սկսել հանրային երկխոսություն այդ խնդիրների լուծման համար պատասխանատու գերատեսչությունների հետ։

 

Ի՞ՆՉ

«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ը հրավիրում է մարդու իրավունքներով, ժողովրդավարությամբ և իրենց համայնքում առկա խնդիրների լուծմամբ հետաքրքրված երևանաբնակ և մարզաբնակ 18-ից 30 տարեկան ակտիվ երիտասարդներին մասնակցելու՝ «Առցանց ակտիվիզմ. լսելի դարձնելով երիտասարդների ձայնը COVID-19-ը ճգնաժամի ընթացքում» նոր երիտասարդական կրթական ծրագրին։

Ծրագիրը բաղկացած է 3 հիմնական փուլերից՝

 

ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼ

«Առցանց ակտիվիզմ և մեդիագրագիտություն» երիտասարդ ակտիվիստների մեկամսյա ակադեմիա։ Ակադեմիայի տևողությունը՝ 1 ամիս (ս.թ. հոկտեմբերի 1-ից նոյեմբերի 1-ը)։ Ընդհանուր կունենանք 8 առցանց աշխատարան (workshop), շաբաթական 1-2 անգամ, յուրաքանչյուր աշխատարանի տևողությունը՝ 2-2․5 ժամ։ Դասընթացը կանցկացվի առցանց Zoom հարթակի միջոցով։

Թեմաներ`
  • Առցանց ակտիվիզմ՝ ինքնակազմակերպումը և հանրային համախմբումը թվային հարթակներում (2 աշխատարան),
  • Կիբերանվտագություն ակտիվիստների համար․ ինչպես պաշտպանել անձնական տվյալները առցանց հարձակումներից և պահպանել տեղեկատվության գաղտնիությունը,
  • Մեդիագրագիտություն․ COVID-19-ի ազդեցությունը մեդիադաշտի վրա և դրա հետևանքները (2 աշխատարան),
  • Տվյալների հետ աշխատանք և տեղեկությունների ստուգում (1 աշխատարան),
  • Առցանց պետիցիաներ, ֆոնդհայթայթում և քրաուդֆանդինգ․ ինչպես կարող ենք ֆինանսական ռեսուրսներ գտնել տարբեր սոցիալական խնդիրների լուծման համար՝ օգտագործելով սոցցանցերը և սոցիալական հարթակները (Change.org, Kickstarter, Indiegogo) (1 աշխատարան),
  • COVID-19-ի ազդեցությունը մեր հոգեկան առողջության և աշխատանքային արդյունավետության վրա․ ինչպես բարելավել մեր հոգեկան բարեկեցությունը և սթրեսակայունությանը համավարակի ընթացքում (1 աշխատարան):

 
Ակադեմիայի ընթացքում նախատեսում ենք նաև հետևյալ 3 թեմաներով հանդիպում-քննարկումներ փորձագետների հետ ՝
 

  1. Աշխատանքային իրավունքների պաշտպանության խնդիրները COVID-19 համավարակի օրերին,
  2. Կորոնավիրուսը որպես կրթական մարտահրավեր,
  3. Մարդու իրավունքների պաշտպանությունը COVID-19-ին հակազդելիս։

 

ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼ

 
 
«Մենք և սոցիալական մեդիան»՝ հանրային արշավների իրականացման 7-օրյա դասընթաց։ Դասընթացի ընթացքում ծրագրի մասնակիցները պրակտիկայում կծանոթանան տարբեր սոցիալական հարթակների յուրահատկություններին և դրանց օգտագործմանը որպես իրենց առօրյա ակտիվիզմի և պայքարի գործիք։
7-օրյա դասընթացը տեղի կունենա նոյեմբերին Երևան քաղաքում և կմիավորի ծրագրի 25 մարզաբնակ և երևանաբանակ մասնակիցներին։ Դասընթացի կեցության, սննդի, ուղևորափոխադրման հետ կապված բոլոր ծախսերը հոգում է կազմակերպությունը:
 

Թեմաներ՝

  • Սոցիալական մեդիան տեղեկատվության աղբյուր հայաստանյան հասարակության համար. ձևավորվող ստանդարտներ և կիրառվող պրակտիկա
  • Facebook-ը որպես առցանց ակտիվիզմի գործիք
  • Միկրոբլոգինգ․ Twitter և Telegram
  • Վլոգինգը (vlogging) ՝ ինչպես սկսել 0-ից և նկարահանել բովանդակալից, նպատակային և լսարանին ուղղված հոլովակներ
  • Վիդեոխմբագրում և վիդեոհարթակներ՝ Youtube և TikTok
  • Փոդքասթ (podcast)
  • Ֆոտոխմբագրման հավելվածներ և հարթակներ՝ Instagram, Picsart
  • Սոցիալական մեդիա արշավներ․ պլանավորում և իրականացում
  • Առցանց հաղորդակցություն և ուղերձների կազմում

 

ԵՐՐՈՐԴ ՓՈՒԼ

 
 


«Ինքնակազմակերպվե՛նք» սոցիալական մեդիա արշավների իրականացման 2-ամսյա մենթորության մոդուլ։ Մոդուլի շրջանակներում ծրագրի մասնակիցները կբաժանվեն 6 թիմերի և 4 մեդիա փորձագետների և մենթորների աջակցությամբ 2 ամսվա ընթացքում կկարողանան իրենց ստացած գիտելիքները և զարգացրած կաողությունները ներդնել կազմակերպելու և իրականացնելու իրենց սեփական սոցիալական մեդիա արշավները։
Ժամանակացույցը որոշում են թիմերը իրենց մենթորների հետ միասին։ Այս փուլը ևս առցանց է։

 

Ծրագիրը հնարավորություն կտա՝
  • Գիտելիքներ ստանալ և զարգացնել երիտասարդների կարողությունները թվային ակտիվիզմի, մեդիագրագիտության, կիբերանվտանգության, մոբայլ ակտիվիզմի, տվյալների հետ աշխատանքի և մարդու իրավունքների հետ առնչվող մի շարք ոլորտներում,
  • Ազատ օգտագործել սոցիալական մեդիա հարթակները գրագետ և կառուցողական հանրային արշավներ կազմակերպելու, դրանք իրականացնելու և համացանցի միջոցով երիտասարդների ձայնը լսելի դարձնելու ոլորտի պատասխանատու անձանց,
  • Նպաստել առաջնորդական, քննադատական մտածողության և առցանց հաղորդակցման հմտությունների զարգացմանը և տարածք ստեղծել քննարկելու COVID-19-ով պայմանավորված մարտահրավերները, որոնց բախվում են Հայաստանում ապրող երիտասարդները, լուծման ուղիներ փնտրել և առաջարկների փաթեթ կազմել կառավարության համապատասխան մարմիններին ներկայացնելու համար։

 

Ո՞ՎՔԵՐ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ

Առցանց ծրագիրը նախատեսված է Երևանում և մարզերում բնակվող մարդու իրավունքներով, ժողովրդավարությամբ և իրենց համայնքում առկա խնդիրների լուծմամբ հետաքրքրված 18-30-ից տարեկան ակտիվ երիտասարդների համար։ Խրախուսվում է մարզերում բնակվող երիտասարդների մասնակցությունը։
Ծրագրի մասնակցությունն անվճար է։
Մասնակիցների ընտրությունը մրցութային հիմունքներով է: Ծրագրի բոլոր փուլերին մասնակցությունը պարտադիր է։ Ծրագրի մասնակցության վկայագիր կշնորհվի միայն ծրագրին 90% մասնակցություն և ավել ցուցաբերած մասնակիցներին։

Դիմումների վերջնաժամկետը: Սեպտեմբերի 23, մինչ ժամը՝ 23:00-ը
Ծրագրի մեկնարկ։ Հոկտեմբերի 1

 

ԴԻՄԵԼ

 

Ծրագիրն իրականացվում է Հայաստանում Բաց հասարակության հիմնադրամներ–Հայաստանի (Open Society Foundations-Armenia) և Եվրոպական երիտասարդական հիմնադրամի (European Youth Foundation) ֆինանսական աջակցությամբ:

Հարցերի դեպքում կարող եք դիմել ծրագրի համակարգող Նելլի Փայտյանին՝
զանգահարելով (099) 955384 հեռախոսահամարին կամ նամակ գրելով [email protected] էլ․ հասցեին։

Գրասենյակ այցելությունների դեպքում՝
Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ
Բաղրամյան 45, ք․ Երևան