Նոր կորոնավիրուսային վարակով պայմանավորված համաշխարհային ճգնաժամը զգալի փոփոխություններ առաջացրեց բոլորիս կյանքում։ Երիտասարդներն անմասն չմնացին համավարակի ազդեցությունից՝ անմիջականորեն իրենց վրա կրելով դրա հետևանքները կրթական, աշխատանքային, առողջապահական և այլ ոլորտներում։ Ստեղծված պայմաններում առավել քան կարևոր է զարգացնել երիտասարդների թվային կարողությունները և առցանց հաղորդակցական հմտությունները՝ նրանց հաղորդելով անհրաժեշտ գիտելիքներ, հմտություններ և փորձ մեդիագրագիտության, կիբերանվտանգության, շահերի պաշտպանության ոլորտներում և աջակցել երիտասարդներին բարձրաձայնել սեփական խնդիրները և սկսել հանրային երկխոսություն այդ խնդիրների լուծման համար պատասխանատու գերատեսչությունների հետ:
Ի՞ՆՉ
«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ը հրավիրում է մարդու իրավունքներով, ժողովրդավարությամբ և իրենց համայնքում առկա խնդիրների լուծմամբ հետաքրքրված երևանաբնակ և մարզաբնակ 18-ից 30 տարեկան ակտիվ երիտասարդներին մասնակցելու «DigiYouth` խթանելով առցանց ակտիվիզմը, մեդիագրագիտությունը և երիտասարդության թվային մասնակցությունը COVID-19 համավարակի ընթացքում» նոր երիտասարդական կրթական ծրագրին:
«Թվային մասնակցություն և հանրային արշավներ» երիտասարդ ակտիվիստների երկամսյա առցանց ակադեմիա։ Ակադեմիայի տևողությունը՝ 1 ամիս ( հունվարի 10-ից մարտի 10-ը): Ընդհանուր կունենանք 16 առցանց աշխատարան (workshop), շաբաթական 2 անգամ, յուրաքանչյուր աշխատարանի տևողությունը՝ 2-2․5 ժամ։ Դասընթացը կանցկացվի առցանց Zoom հարթակի միջոցով։
Թեմաներ՝
Առցանց ակտիվիզմ՝ ինքնակազմակերպումը և հանրային համախմբումը թվային հարթակներում,
Կիբերանվտագություն ակտիվիստների համար․ ինչպես պաշտպանել անձնական տվյալները առցանց հարձակումներից և պահպանել տեղեկատվության գաղտնիությունը,
Մեդիագրագիտություն․ COVID-19-ի ազդեցությունը մեդիադաշտի վրա և դրա հետևանքները,
Տվյալների հետ աշխատանք և տեղեկությունների ստուգում,
Առցանց ֆոնդհայթայթում և քրաուդֆանդինգ․ ինչպես կարող ենք ֆինանսական ռեսուրսներ գտնել տարբեր սոցիալական խնդիրների լուծման համար՝ օգտագործելով սոցցանցերը և սոցիալական հարթակները (Gofund.me, Indiegogo),
COVID-19-ի ազդեցությունը մեր հոգեկան առողջության և աշխատանքային արդյունավետության վրա․ ինչպես բարելավել մեր հոգեկան բարեկեցությունը և սթրեսակայունությանը համավարակի ընթացքում:
Սոցիալական մեդիան տեղեկատվության աղբյուր հայաստանյան հասարակության համար. ձևավորվող ստանդարտներ և կիրառվող պրակտիկա,
Սոցիալական մեդիա արշավներ․ պլանավորում և իրականացում:
Ակադեմիայի ընթացքում նախատեսում ենք նաև հետևյալ 3 թեմաներով հանդիպում-քննարկումներ փորձագետների հետ ՝
Աշխատանքային իրավունքների պաշտպանության խնդիրները COVID-19 համավարակի օրերին,
Կորոնավիրուսը որպես կրթական մարտահրավեր,
Մարդու իրավունքների պաշտպանությունը COVID-19-ին հակազդելիս:
«Ինքնակազմակերպվե՛նք» սոցիալական մեդիա արշավների իրականացման 2-ամսյա մենթորության մոդուլ։ Մոդուլի շրջանակներում ծրագրի մասնակիցները կբաժանվեն 3 թիմերի և 2 մենթորների աջակցությամբ 2 ամիսների ընթացքում կկարողանան իրենց ստացած գիտելիքները և զարգացրած կարողությունները ներդնել կազմակերպելու և իրականացնելու իրենց սեփական սոցիալական մեդիա արշավները։
Ծրագիրը հնարավորություն կտա՝
Գիտելիքներ ստանալ և զարգացնել երիտասարդների կարողությունները թվային ակտիվիզմի, մեդիագրագիտության, կիբերանվտանգության, մոբայլ ակտիվիզմի, տվյալների հետ աշխատանքի և մարդու իրավունքների հետ առնչվող մի շարք ոլորտներում,
Ազատ օգտագործել սոցիալական մեդիա հարթակները գրագետ և կառուցողական հանրային արշավներ կազմակերպելու, դրանք իրականացնելու և համացանցի միջոցով երիտասարդների ձայնը լսելի դարձնելու ոլորտի պատասխանատու անձանց,
Նպաստել առաջնորդական, քննադատական մտածողության և առցանց հաղորդակցման հմտությունների զարգացմանը և տարածք ստեղծել քննարկելու COVID-19-ով պայմանավորված մարտահրավերները, որոնց բախվում են Հայաստանում ապրող երիտասարդները, լուծման ուղիներ փնտրել և առաջարկների փաթեթ կազմել կառավարության համապատասխան մարմիններին ներկայացնելու համար:
Ո՞ՎՔԵՐ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ
Առցանց ծրագիրը նախատեսված է Երևանում և մարզերում բնակվող մարդու իրավունքներով, ժողովրդավարությամբ և իրենց համայնքում առկա խնդիրների լուծմամբ հետաքրքրված 18-30-ից տարեկան ակտիվ երիտասարդների համար։ Խրախուսվում է մարզերում բնակվող երիտասարդների մասնակցությունը։ Առաջնայնություն է տրվում մարզերում բնակվող երիտասարդներին, քանի որ ծրագրի առցանց ձևաչափը հնարավորություն է տալիս մասնակցելու Հայաստանի ցանկացած բնակավայրից։
Ծրագրի մասնակցությունն անվճար է։
Մասնակիցների ընտրությունը մրցութային հիմունքներով է: Ծրագրի բոլոր փուլերին մասնակցությունը պարտադիր է։ Ծրագրի մասնակցության վկայագիր կշնորհվի միայն ծրագրին 90% մասնակցություն և ավել ցուցաբերած մասնակիցներին:
Դիմումների վերջնաժամկետը 2021թ. հունվարի 8-ն է, ժամը՝ 23:00-ը:
Ծրագիրը մեկնարկում է հունվարի 10-ից։
Ծրագրին դիմելու համար սեղմել այստեղ՝
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական երիտասարդական հիմնադրամի (European Youth Foundation) ֆինանսական աջակցությամբ:
Հարցերի դեպքում կարող եք դիմել ծրագրի համակարգող Նելլի Փայտյանին՝ զանգահարելով (099) 955384 հեռախոսահամարին կամ նամակ գրելով [email protected] էլ․ հասցեին։
Գրասենյակ այցելությունների դեպքում՝ Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ Բաղրամյան 45, ք․ Երևան
Apy
December 22nd, 2020 View Profile