Ընդունվում են մասնակցության հայտեր
Դպրոցի նպատակն է Երևանում և հարակից քաղաքային ու գյուղական համայնքներում բնակվող Սիրիահայերին և տեղաբնակ անձանց տրամադրել հմտությունների և կարողությունների զարգացման հնարավորություններ:
Դպրոցը խմբային դասընթացների, քննարկումների, գործնական վարժությունների, ինչպես նաև դասընթացավարի կողմից անհատական խորհրդատվության միջոցով խթանում է մասնակիցների անձնային և մասնագիտական զարգացումը՝ խրախուսելով նրանց մասնագիտական աճը և ներգրավվածությունը ձեռնարկատիրական ոլորտում:
Դպրոցն իրականացվելու է Երևանում: Մարզերից եկող մասնակիցների ճանապարհածախսը կփոխհատուցվի:
Ծրագրի նպատակներն են՝
- Նպաստել ծրագրի մասնակիցների կարողությունների զարգացմանը ոչ–ֆորմալ կրթական դասընթացների միջոցով։
- Ծանոթացնել մասնակիցներին Հայաստանի աշխատաշուկայի առանձնահատկություններին, գործատուների հիմնական պահանջներին` դրանով իսկ նպաստելով նրանց մրցունակության բարձրացմանն աշխատաշուկայում։
- Ծանոթացնել մասնակիցներին Հայաստանի ձեռնարկատիրական ոլորտի և դրան վերաբերող օրենսդրության առանձնահատկություններին՝ դրանով իսկ նպաստելով նրանց ձեռնարկատիրական ներուժի զարգացմանը, նրանց կողմից ձեռնարկությունների ստեղծմանն ու աճին:
Ծրագրին կարող եք դիմել, եթե՝
- 18 տարեկանից բարձր եք (տարիքային առավելագույն շեմ չկա),
- հետաքրքրված եք անձնական և մասնագիտական հմտությունների զարգացմամբ,
- ներկայումս փնտրում եք աշխատանք կամ ցանկանում եք զարգացնել սեփական բիզնես գաղափարը,
- կարող եք 5 ամսվա ընթացքում շաբաթական 3 անգամ մասնակցել դասընթացներին։
Դիմումների վերջնաժամկետ՝ 30.10.2019
Վայր՝ քաղաք Երևան
Ժամկետներ՝ նոյեմբեր 2019 – մարտ 2020
Հաճախականություն՝ շաբաթական 2 հանդիպում
Հանդիպման տևողությունը՝ 3-4 ժամ
Թեմաներ՝
- թիմային աշխատանք,
- ինքնակենսագրականի կազմում,
- աշխատանքի հարցազրույց,
- շուկայի վերլուծություն,
- ժամանակի կառավարում,
- կազմակերպչական և կառավարչական հմտություններ,
- նորարարական գաղափարների հղացում,
- բիզնես պլանի մշակում,
- մարքեթինգ ձեռնարկությունների համար,
- ֆինանսական պլանի կազմում:
Ծրագրին լիարժեք մասնակցություն ցուցաբերած և լավագույն բիզնես գաղափարներ ներկայացրած որոշ մասնակիցներ կստանան մինչև 550.000 ՀՀ դրամի սահմաններում դրամաշնորհ սեփական բիզնես գաղափարն իրականացնելու համար:
Դպրոցին մասնակցելով՝ դուք կզարգացնեք ձեր կարերայի աճի հեռանկարները և ձեռնարկատիրական հմտություններն ու հնարավորությունները:
Դպրոցն ավարտելով՝ կստանաք մասնակցության վկայական:
Դպրոցին կարող եք դիմել՝ այցելելով մեր պաշտոնական կայք՝ www.apy.am
Բաց դռների օր՝ կարող եք նաև այցելել մեր գրասենյակ ծանոթանքալու դպրոցի մանրամասներին։ Հոկտեմբերի 14-ին և 21-ին ժամը 10:00-18:00-ն սիրով ձեզ կսպասենք Բաղրամյան 45 շենք, բնակարան 3բ հասցեով։
Ծրագրի նկարագիր
«Փնտրի՛ր գործ, ստեղծի՛ր գործ» ձեռնարկատիրական դպրոցը տեղահանված և տեղաբնակ խոցելի խմբերի աշխատանքային ձեռնարկատիրական ներուժի զարգացմանը նպատակաուղղված հնգամսյա ծրագիր է: Ծրագիրն իրականացվում է Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ –ի կողմից, Action Against Hunger միջազգային մարդասիրական կազմակերպության հետ համագործակցությամբ, ԳՄՀԸ (GIZ) –ի աջակցությամբ իրականացվող «Տեղահանված և տեղաբնակ խոցելի խմբերի տնտեսական և սոցիալական ներգրավվածությունը Հարավային Կովկասում» (EPIC) ծրագրի շրջանակներում:
Ֆինանսավորում
«Տեղահանված և տեղաբնակ խոցելի խմբերի տնտեսական և սոցիալական ներգրավվածությունը Հարավային Կովկասում» (EPIC) ծրագիրն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) պատվիրակմամբ:
Կապ
Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ
Հասցե՝ Բաղրամյան 45, բն. 3, 0019 Երևան, ՀՀ
Հեռ.՝ (+374) 93 820665
Կամ՝ 093406842 և 091015611
Աշխատանքային ժամեր զանգերի համար՝ 10:00-18:00
Կայք՝ www.apy.am
Էլ․ փոստ՝ [email protected]
ԴԻՄԵԼ
Apy
October 7th, 2019 View Profile