«Տեղահանված կանանց հզորացում» ծրագիր | Մասնակցության հրավեր

«Հայ առաջադեմ երիտասարդություն» հասարակական կազմակերպությունը Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ մեկնարկում է «Տեղահանված կանանց հզորացում» ծրագիրը, որի նպատակն է զարգացնել Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի մարզերում և Երևանում բնակվող տեղահանված կանանց զբաղվածության և ձեռնարկատիրական ներուժը՝ նպաստելով նրանց տնտեսական անկախությանն ու բարեկեցությանը։

Ծրագրի շրջանակներում հայտարարում ենք «Զբաղվածության և ձեռնարկատիրության դպրոց»-ի ընդունելություն։ 4 ամիս տևողությամբ դպրոցի շրջանակներում ընտրված մասնակիցները հնարավորություն կստանան՝

  • Շաբաթական 2 անգամ մասնակցելու 3 ժամ տևողությամբ կարողությունների զարգացման դասընթացների։
  • Ստանալու անհատական խորհրդտավություն փորձառու մասնագետներից։
  • Գտնելու կայուն աշխատանք՝ խորհրդատուի աջակցությամբ։
  • Ծանոթանալու Հայաստանի աշխատաշուկայի առանձնահատկություններին, գործատուների հիմնական պահանջներին։
  • Բարձրացնելու իրենց մրցունակությունը աշխատաշուկայում։
  • Ծանոթանալու Հայաստանի ձեռնարկատիրական ոլորտին և դրան վերաբերող օրենսդրության առանձնահատկություններին։
  • Զարգացնելու իրենց զբաղվածության և ձեռնարկատիրական ներուժը և հմտությունները:

Խմբային դասընթացների, քննարկումների, գործնական վարժությունների, ինչպես նաև խորհրդատուների կողմից անհատական խորհրդատվության միջոցով՝ ծրագիրը նպատակ ունի խթանել տեղահանված կանանց անձնային և մասնագիտական զարգացումը՝ խրախուսելով նրանց մասնագիտական աճը և ներգրավածությունը աշխատաշուկայում և ձեռնարկատիրական ոլորտում:

Ծրագրին կարող են մասնակցել

18-ից 65 տարեկան տեղահանված կանայք, ովքեր բնակվում են Երևանում կամ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերում, փնտրում են աշխատանք կամ ցանկանում են զարգացնել սեփական բիզնես գաղափարը։

Դասընթացների և անհատական խորհրդատվության հիմնական թեմաներն են՝
  • հայաստանյան աշխատաշուկայի առանձնահատկություններ,
  • մասնագիտական նպատակների սահմանում,
  • սթրեսակայունություն,
  • ճկունություն և որոշումների կայացում,
  • բանակցային հմտություններ,
  • հաղորդակցական հմտությունների զարգացում,
  • կապերի հաստատման հմտություններ,
  • անձնական բրենդինգ,
  • ինքնակենսագրականի կազմում,
  • աշխատանքային հարցազրույց,
  • ձեռնարկատիրական ոլորտի օրենսդրություն,
  • հարկային և կենսաթոշակային համակարգ,
  • շուկայի վերլուծություն,
  • կազմակերպչական և կառավարչական հմտություններ,
  • նորարարական գաղափարների հղացում,
  • բիզնես պլանի մշակում,
  • մարքեթինգ ձեռնարկությունների համար,
  • ֆինանսական պլանի կազմում
  • պետական և ոչ պետական աջակցության ծրագրեր։

Մասնակից կանանց 3-ից 12 տարեկան երեխաներին կառաջարկվի մայրիկների դասընթացներին զուգահեռ մասնակցել տարիքին համապատասխան զարգացնող կրթական խմբակների։

Ծրագրին դիմելու վերջնաժամկետն է՝   ս․թ․ ապրիլի 10-ը
Վայրը`   ք․ Երևան
Ժամկետներ՝   ապրիլ 2021 – հուլիս 2021
Հաճախականություն`   շաբաթական 2 հանդիպում
Հանդիպման տևողությունը՝   3-4 ժամ

Ծրագիրն անվճար է։

Մարզերում բնակվող մասնակիցների ճանապարհածախսը կփոխհատուցվի:

Կապ
Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ
Հասցե՝   Բաղրամյան 45, բն. 3, 0019 Երևան, ՀՀ
Հեռ.՝   (+374) 12 539204
Աշխատանքային ժամեր զանգերի համար՝   10:00-18:00
Կայք՝   https://apy.am/

ԴԻՄԵԼ