18-ից 35 տարեկան երիտասա՞րդ ես։ Անդամակցո՞ւմ ես որևէ հասարակական կազմակերպության։ Հետաքրքրվո՞ւմ ես միջազգային հարաբերություններով։ Ցանկանո՞ւմ ես իմանալ ավելին Հայաստան – Եվրոպական Միություն հարաբերությունների և դրանց շրջանակներում երիտասարդներին առաջարկող հնարավորությունների մասին։
«Հայ առաջադեմ երիտասարդություն» հասարակական կազմակերպությունը սկսում է իր առաջին #EaP4Youth ամառային դպրոցի ընդունելությունը։
Ամառային դպրոցն առցանց կրթական հարթակ է, որն անկախ մասնագիտությունից երիտասարդներին հնարավորություն կընձեռի՝
- ուսումնասիրել Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունների ներկա օրակարգը և դրանց քաղաքական, իրավական, տնտեսական և մշակութային բաղադրիչները,
- ծանոթանալ Արևելյան Գործընկերության շրջանակներում ԵՄ կողմից հայ երիտասարդներին առաջարկվող կրթական հնարավորություններին,
- բացահայտել Եվրոպական Միության երիտասարդական փոխանակման և շարժունակության ծրագրերը,
- հանդիպել եվրոպական ուսումնասիրությունների լավագույն փորձագետներին։
Դպրոցի տևողությունը՝ 2 ամիս (ս.թ. հուլիսի 1-ից սեպտեմբերի 1-ը)։ Ընդհանուր 12 առցանց դաս, շաբաթական 1-2 անգամ, յուրքանչյուր դասի տևողությունը՝ 2-3 ժամ։
Դասընթացի վայրը՝ Zoom (առցանց)
Դպրոցի թեմաները՝
- Ներածություն։ ԵՄ ինստիտուտներ և որոշում կայացման մեխանիզմներ
- Հայաստան-ԵՄ հարաբերություններն այսօր
- Արևելյան Գործընկերություն նախաձեռնությունը և Հայաստանը 10 տարի անց
- Արևելյան Գործընկերությունը և Ռուսաստանը
- Արևելյան Գործընկերության քաղաքական բաղադրիչը
- Արևելյան Գործընկերության տնտեսական բաղադրիչը
- ԵՄ-Հայաստան ՀԸԳՀ հիմնական դրույթները և «Ակնկալվող արդյունքներ-2020»
- Արևելյան գործընկերությունը հանուն կրթության և մշակույթի
- Ստեղծագործ Եվրոպա, Հայաստան-ԵՄ մշակութային համագործակցություն
- ԵՄ շարժունակության, փոխանակման երիտասարդական ծրագրեր
- ԵՄ կրթական ծրագրեր, Erasmus+ Մագիստրոսական ծրագրեր
- Քաղաքացիական հասարակությունը Հայաստան-ԵՄ հարաբերություններում
Դպրոցի բանախոսները՝
Առցանց դասախոսություններով հանդես կգան ոլորտի առաջատար մասնագետներ, հետազոտողներ, քաղաքական և հասարակական գործիչներ: Բանախոսությունները կուղեկցվեն գործնական վարժություններով և հանձնարարություններով։
Դպրոցում ուսուցումն անվճար է։
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է՝ ս․թ․ հունիսի 30-ը:
Դասընթացի մասնակցության կանոնները՝
- Տեղերը սահմանափակ են։
- Միայն 90% և ավելի հաճախություն ապահոված մասնակիցներին կտրամադրվի դպրոցի ավարտական վկայական։
- Երեք անընդմեջ բացակայության դեպքում մասնակցությունը դպրոցին կկասեցվի։
Դպրոցի կազմակերպիչներն են՝
«Հայ առաջադեմ երիտասարդություն» հասարակական կազմակերպությունը և Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը (ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ)։
Դպրոցն իրականացվում է ՔՀՖ ՀԱՊ քարտուղարության «Հզորացնելով ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի ներդրումը ԵՄ-Հայաստան համագործակցության մեջ» ծրագրի շրջանակներում։
Դպրոցի ընդունելությունը՝
Մասնակիցների ընտրությունը մրցութային հիմունքներով է: Բոլոր ցանկացողները պետք է դիմեն մրցույթին՝ լրացնելով մասնակցության առցան հայտը։ Մասնակցության հայտը այստեղ՝
ԴԻՄԵԼ
Լրացուցիչ տեղեկությունների համար՝
կարող եք զանգահարել +374 12 539204 հեռախոսահամարով կամ գրել [email protected] էլ․ փոստի հասցեով։
Միջոցառումը իրականացվում է ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի քարտուղարության «Աջակցություն ՀԱՊ աշխատանքային խմբերի գործողություններին» ծրագրի շրջանակում:
Apy
June 23rd, 2020 View Profile