#EaP4Youth առցանց ամառային դպրոցի ընդունելություն

18-ից 35 տարեկան երիտասա՞րդ ես։ Անդամակցո՞ւմ ես որևէ հասարակական կազմակերպության։ Հետաքրքրվո՞ւմ ես միջազգային հարաբերություններով։ Ցանկանո՞ւմ ես իմանալ ավելին Հայաստան – Եվրոպական Միություն հարաբերությունների և դրանց շրջանակներում երիտասարդներին առաջարկող հնարավորությունների մասին։

«Հայ առաջադեմ երիտասարդություն» հասարակական կազմակերպությունը սկսում է իր առաջին #EaP4Youth ամառային դպրոցի ընդունելությունը։

Ամառային դպրոցն առցանց կրթական հարթակ է, որն անկախ մասնագիտությունից երիտասարդներին հնարավորություն կընձեռի՝
  • ուսումնասիրել Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունների ներկա օրակարգը և դրանց քաղաքական, իրավական, տնտեսական և մշակութային բաղադրիչները,
  • ծանոթանալ Արևելյան Գործընկերության շրջանակներում ԵՄ կողմից հայ երիտասարդներին առաջարկվող կրթական հնարավորություններին,
  • բացահայտել Եվրոպական Միության երիտասարդական փոխանակման և շարժունակության ծրագրերը,
  • հանդիպել եվրոպական ուսումնասիրությունների լավագույն փորձագետներին։

Դպրոցի տևողությունը՝ 2 ամիս (ս.թ. հուլիսի 1-ից սեպտեմբերի 1-ը)։ Ընդհանուր 12 առցանց դաս, շաբաթական 1-2 անգամ, յուրքանչյուր դասի տևողությունը՝ 2-3 ժամ։
Դասընթացի վայրը՝ Zoom (առցանց)

<strong>Դպրոցի թեմաները՝</strong>
  • Ներածություն։ ԵՄ ինստիտուտներ և որոշում կայացման մեխանիզմներ
  • Հայաստան-ԵՄ հարաբերություններն այսօր
  • Արևելյան Գործընկերություն նախաձեռնությունը և Հայաստանը 10 տարի անց
  • Արևելյան Գործընկերությունը և Ռուսաստանը
  • Արևելյան Գործընկերության քաղաքական բաղադրիչը
  • Արևելյան Գործընկերության տնտեսական բաղադրիչը
  • ԵՄ-Հայաստան ՀԸԳՀ հիմնական դրույթները և «Ակնկալվող արդյունքներ-2020»
  • Արևելյան գործընկերությունը հանուն կրթության և մշակույթի
  • Ստեղծագործ Եվրոպա, Հայաստան-ԵՄ մշակութային համագործակցություն
  • ԵՄ շարժունակության, փոխանակման երիտասարդական ծրագրեր
  • ԵՄ կրթական ծրագրեր, Erasmus+ Մագիստրոսական ծրագրեր
  • Քաղաքացիական հասարակությունը Հայաստան-ԵՄ հարաբերություններում

Դպրոցի բանախոսները՝
Առցանց դասախոսություններով հանդես կգան ոլորտի առաջատար մասնագետներ, հետազոտողներ, քաղաքական և հասարակական գործիչներ: Բանախոսությունները կուղեկցվեն գործնական վարժություններով և հանձնարարություններով։
Դպրոցում ուսուցումն անվճար է։

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է՝ ս․թ․ հունիսի 30-ը:

<strong>Դասընթացի մասնակցության կանոնները՝</strong>
  • Տեղերը սահմանափակ են։
  • Միայն 90% և ավելի հաճախություն ապահոված մասնակիցներին կտրամադրվի դպրոցի ավարտական վկայական։
  • Երեք անընդմեջ բացակայության դեպքում մասնակցությունը դպրոցին կկասեցվի։

Դպրոցի կազմակերպիչներն են՝
«Հայ առաջադեմ երիտասարդություն» հասարակական կազմակերպությունը և Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը (ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ)։
Դպրոցն իրականացվում է ՔՀՖ ՀԱՊ քարտուղարության «Հզորացնելով ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի ներդրումը ԵՄ-Հայաստան համագործակցության մեջ» ծրագրի շրջանակներում։

Դպրոցի ընդունելությունը՝
Մասնակիցների ընտրությունը մրցութային հիմունքներով է: Բոլոր ցանկացողները պետք է դիմեն մրցույթին՝ լրացնելով մասնակցության առցան հայտը։ Մասնակցության հայտը այստեղ՝

ԴԻՄԵԼ

 

Լրացուցիչ տեղեկությունների համար՝
կարող եք զանգահարել +374 12 539204 հեռախոսահամարով կամ գրել [email protected] էլ․ փոստի հասցեով։

Միջոցառումը իրականացվում է ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի քարտուղարության «Աջակցություն ՀԱՊ աշխատանքային խմբերի գործողություններին» ծրագրի շրջանակում: