Զբաղվածության մասնագետի ծառայության նկարագրություն
Պաշտոն՝ Զբաղվածության մասնագետ
Ծառայություն՝ Աջակցություն շահառուներին աշխատաշուկայի ինտեգրման գործընթացում
Պայմանագրի տեսակը՝ Քաղաքացիաիրավական պայմանագիր
Ժամանակացույց՝ նոյեմբերի 17 – փետրվարի 17, 2023
Աշխատանքային ծանրաբեռնվածություն՝ շաբաթական 5 օր, օրական 5 ժամ, APY-ի գրասենյակից
Գրասենյակային ժամեր՝ 5 ժամ 09:00-19:00 (պետք է ամրագրվի պայմանագրում)
Վճարման կարգ՝ 205․000 դրամ ամսական (ներառյալ բոլոր հարկերը)
Աշխատանքի նկարագրություն
Փորձագետը կաջակցի շահառուներին հմտություններ ձեռք բերելու և աշխատանքի հնարավորություններ գտնելու հարցում՝ խթանելու տնտեսական անկախությունը և նվազեցնելու հումանիտար օգնությունից կախվածությունը:
Աշխատանքային պարտականություններն են՝
- Աջակցել շահառուներին աշխատաշուկան ուսումնասիրելու և համապատասխան հաստիքների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու գործընթացում:
- Հաստատել կապեր գործատուների հետ և ուղորդել շահառուներին պոտենցիալ ընկերություններ/կազմակերպություններ:
- Մասնակիցների տվյալների բազայի կազմում և վարում։
- ՀԱԵ-ին ներկայացնել միջանկյալ և վերջնական հաշվետվություններ։
- Տրամադրել զբաղվածության հետ կապված խորհրդատվություն Արցախից բռնի տեղահանված անձանց։
- Անհատական և պմբային դասընթացներ կազմակերպել հետևյալ թեմաներով. CV և ռեզյումե կազմելու հմտություններ, աշխատանք փնտրելու գործընթացը, հիմնական կայքեր և գործընթացներ, հաղորդակցության հիմունքներ և հետադարձ կապ, աշխատանքային իրավունք, պայմանագրերի տեսակները, առաջնորդություն և այլն:
- Շահառուներին աջակցել մրցակցային CV կազմելու հարցում։
- Աջակցել շահառուներին վերհանելու իրենց ուժեղ կողմերն ու հմտությունները։
- Կապ պահել գործատուների հետ և աշխատանքային հնարավորություններ գտնել շահառուների համար, կազմակերպել աշխատանքային հարցազրույցներ և շահառուներին պատրաստել մասնակցելու այդ հարցազրույցներին։
- Հաշվետվություն ներկայացնել կազմակերպությանը՝ աշխատանք գտած անձանց քանակի, աշխատավայրերի և աշխատանքային ոլորտների մասին։
Ակնկալվող արդյունքներ՝
- Տեղահանված անձինք ձեռք են բերում արժեքավոր հմտություններ և աջակցություն ստանում աշխատանքի հնարավորություններ գտնելու հարցում:
- Բարելավված տնտեսական անկախությունը, նվազեցնելով կախվածությունը մարդասիրական օգնությունից:
- Հզորացում՝ աշխատունակության բարձրացման միջոցով, ինչը կհանգեցնի ավելի մեծ ֆինանսական կայունության:
Թեկնածուին ներկայացվող պահանջներն են՝
Պահանջվող որակավորումներ՝
- Բարձրագույն կրթություն հոգեբանության, զբաղվածության ոլորտի, տնտեսագիտության, բիզնեսի կառավարման, սոցիալական աշխատանքի, սոցիոլոգիայի և հարակից ոլորտներում:
- Դասընթացներ անցկացնելու և անհատական աջակցություն ցուցաբերելու փորձ։
- Գործատուների հետ կապեր հաստատելու փորձ:
- Անձնական և հուզական զարգացմանը աջակցելու փորձ։
- Սոցիալական ներառման նախագծերում աշխատելու փորձ։
- Վերլուծական և հաշվետվություններ կազմելու ունակություններ։
- Կազմակերպչական և պլանավորման հմտություններ։
- Ճկուն, մոտիվացված և նպատակասլաց անհատականություն։
- Հայերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն:
***
Ինչպես դիմել
Դիմատուն պետք է ներկայացնի իր ինքնակենսագրականը և ուղեկցող նամակը։ Փաստաթղթերն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին մինչև 2023 թ․ նոյեմբերի 12-ը՝ առարկա (subject) տողում նշելով «Զբաղվածության մասնագետ»։
Հետադարձ կապ
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (+374 33 013401) հեռախոսահամարին կամ գրել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին:
Apy
November 8th, 2023 View Profile