Աշխատանքի հնարավորություն: Անվտանգության քաղաքականության մշակման փորձագետ

Պաշտոն՝ Անվտանգության քաղաքականության մշակման փորձագետ
Ծառայություն՝ Անվտանգության քաղաքականության (կիբեռանվտանգություն, գրասենյակի անվտանգություն, տեղեկատվական և անձնական տվյալների անվտանգության ընթացակարգեր) մշակում հայերեն լեզվով
Պայմանագրի տեսակը՝ Քաղաքացիաիրավական պայմանագիր
Աշխատանքային պլան՝ Աշխատանքային պլանը կազմվելու է ՀԱԵ-ի հետ միասին
Ժամանակացույց՝ Քաղաքականության վերջնական տարբերակը պետք է հաստատման ներկայացվի մինչև ս․թ․ դեկտեմբերի 15-ը
Վճարման կարգ՝ Վերջնական վճարումը կկատարվի ՀՀ դրամով՝ ներկայացված փաստաթղթերի հաստատումից հետո

Աշխատանքի նկարագրություն

«Հայ Առաջադեմ Երիտասարդություն» հասարակական կազմակերպությունը (ՀԱԵ) փնտրում է անվտանգության քաղաքականության մշակման փորձագետի, ով կմշակի կազմակերպության անվտանգության քաղաքականությունը, որի նպատակն է ապահովել կազմակերպության գործունեության անվտանգությունը և շարունակականությունը, ինչպես նաև պաշտպանել կազմակերպության անձնակազմի, կամավորների և շահառուների անվտանգությունը:

Կազմակերպության անվտանգության քաղաքականության նպատակն է կարգավորել անձնական տվյալների պաշտպանությունը, կազմակերպության տեղեկատվական անվտանգությունը, զգայուն տեղեկատվության գաղտնիությունը, կիբերանվտանգությունը, աշխատակիցների, կամավորների և շահառուների ֆիզիկական անվտանգությունը, աշխատակիցների ուսուցումը և իրազեկումը անվտանգության վերաբերյալ, միջադեպերին արձագանքելու ընթացակարգերը, ռիսկերի կառավարումը և այլն։

Ակնկալվող արդյունքներ

Փորձագետը պատասխանատու կլինի`

● Իրականացնել կազմակերպության կիբերանվտանգության, գրասենյակային անվտանգության և ընթացակարգային անվտանգության ոլորտներում առկա սպառնալիքների և խոցելիության ուսումնասիրություն:
● Համագործակցել կազմակերպության աշխատակազմի հետ՝ գնահատելու անվտանգության հետ կապված բացերը և բարելավման ենթակա ոլորտները:
● Մշակել կազմակերպության անվտանգության համապարփակ քաղաքականությունը և ընթացակարգերը, որոնք համահունչ են միջազգային ստանդարտներին և պահանջներին:
● Առաջարկել կազմակերպության առջև ծառացած կամ հնարավոր ռիսկերի նվազեցման համար անվտանգության միջոցներ և մեխանիզմներ:
● Ուսուցման միջոցով աջակցել կազմակերպության աշխատակազմի անդամներին անվտանգության քաղաքականության և ընթացակարգերի ներդրման, իրականացման և գնահատման հարցում:
● Ամփոփել և կազմակերպության հաստատմանը ներկայացնել հայերեն լեզվով մշակված Անվտանգության քաղաքականությունը։

Թեկնածուին ներկայացվող պահանջներն են՝

● Բարձրագույն կրթություն կիբրանվտանգության, տեղեկատվական անվտանգության կամ հարակից բնագավառներում:
● Հետազոտությունների, ռիսկերի գնահատման և անվտանգության քաղաքականության մշակման ապացուցված փորձ:
● Կիբերանվտանգության սկզբունքների, գրասենյակային անվտանգության լավագույն փորձի և անվտանգության ընթացակարգերի լավ իմացություն:
● Կարգավորող պահանջների և համապատասխանության ստանդարտների իմացություն (օրինակ՝ GDPR, ISO 27001, NIST):
● Վերլուծական և խնդիրներ լուծելու հմտություններ:
● Հայերեն լեզվի գերազանց իմացություն։

***
Ինչպես դիմել

Դիմատուն պետք է ներկայացնի իր ինքնակենսագրականը, ոլորտային փորձն ապացուցող 1-3 աշխատանք և գնառաջարկ։ Փաստաթղթերն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին մինչև 2023 թ․ հոկտեմբերի 15-ը՝ առարկա (subject) տողում նշելով «Անվտանգության քաղաքականության մշակման փորձագետ»։

Գնառաջարկ

Դիմումատուն պետք է ներկայացնի գնառաջարկ՝ նշելով հայտարարության մեջ նկարագրված աշխատանքն իրականացնելու դիմաց ակնկալվող վճարի չափը։

Հետադարձ կապ

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (+374 33 013401) հեռախոսահամարին կամ գրել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին:

Կազմակերպության մասին

«Հայ Առաջադեմ Երիտասարդություն» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2009 թվականին։ Կազմակերպության առաքելությունն է ներգրավել երիտասարդներին ավելի առաջադեմ և արդար հասարակություն ձևավորելու գործում՝ քաղաքացիական ակտիվության խթանման և ոչ ֆորմալ կրթական հնարավորությունների և երիտասարդական աշխատանքի միջոցով։
Ծրագրի մասին

«COVID-19. քաղաքացիական հասարակության ճկունություն և կայունություն» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է ERIM-ի և Մարդու իրավունքների տուն Երևանի կողմից: Ծրագրի նպատակն է խթանել քաղաքացիական հասարակության կայունությունը Արևելյան գործընկերության երկրներում՝ նրանց հնարավորություն տալով մեղմացնել COVID-19-ի անմիջական և երկարաժամկետ ազդեցությունը: