Բերդից մինչև Մարտունի, Մարտունուց Գորիս և Դաստակերտ “Digital Media and Technologies for Civic Engagement of Young People in Regions of Armenia”-ի մասնակիցները պատմում են իրենց մազային կյանքի և նախաձեռնությունների մասին
Բերդից մինչև Մարտունի, Մարտունուց Գորիս և Դաստակերտ “Digital Media and Technologies for Civic Engagement of Young People in Regions of Armenia”-ի մասնակիցները պատմում են իրենց մազային կյանքի և նախաձեռնությունների մասին
Ողջու՜յն, ես Լիլիթն եմ՝ Հայաստանի ամենասիրուն անկյունից ՝ Տավուշի մարզի Բերդ քաղաքից: Սիրում եմ կյանքն իր բոլոր դրսևորումներով, ու, առհասարակ, սիրում եմ ամեն-ամեն ինչ։ Երկար ժամանակ է՝ ինչ կամավորությամբ եմ զբաղվում, տարբեր ծրագրերի և դասընթացների մասնակցում՝ նպատակ ունենալով զարգանալ ու զարգացնել շրջապատս՝ համայնքս: Ազատ ժամանակ հիմնականում զբաղվում եմ ինքնակրթությամբ՝ էսսեներ, հոդվածներ գրելով, սիրում եմ ֆոտոներ, վիդեոներ մշակել ու փոդքաստներ լսել:
Ծրագրի ընթացքում ստացված յուրաքանչյուր գիտելիք արժևորում եմ, որովհետև ընտրված էին 21-րդ դարի ամենաարդի եւ օգտակար թեմաները, ինչպիսիք են՝ փաստերի ստուգումը, սոցիալական ակտիվիզմը և այլն: Կառանձնացնեմ փոդքաստների ստեղծումը, քանի որ դասընթացից հետո էլ ավելի հետաքրքրեց այն, և ձեռք բերեցի նոր, օգտակար հմտություն:
Դե, իհարկե, բացի հիմնական գիտելիքներից չեմ կարող չնշել այն փափուկ հմտությունների մասին, որոնք ձեռք եմ բերել դասընթացի ընթացքում, որոնք են թիմում աշխատելը, առաջնորդական հմտությունները և այլն:
Տարին շատ արդյունավետ էր ծրագրերում՝ կամավորական եւ ոչ միայն, ընդգրկվելու հարցում: Ծրագրի ավարտից անմիջապես հետո թիմով իրականացրել ենք սեմինարներ, որոնց ժամանակ խոսել ենք եւ կիսվել մեր ստացած գիտելիքներով ՝ մեդիագրագիտություն, սոցիալկան ակտիվիզմ:
Մեծ ձեռքբերում եմ համարում Մրցունակ աշակերտների ակումբում (CCC) ուսանող ընտրվելս, teenslive ծրագրի 6-րդ սերնդի կամավոր դառնալս, որի շրջանակներում իրազեկում ենք դեռահասներին տարբեր թեմաների շուրջ, պատրաստում տեսահոլովակներ, հոդվածներ գրում և այլն:
Բավականին կարևորում եմ կամավորական աշխատանքները եւ ընթացիկ աշխատանքներ իրականացնում Բերդի Մշակույթի տանը, ՀՕՖ, Սաturn ծրագրում և այլ կառույցներում: Frontline Youth Network-ի ամառային դպրոցում եղել եմ աջակից թիմի անդամ և աջակցել որոշակի կազմակերպչական կարցերում, սեմինար իրականացրել մեդիագրագիտության թեմայով և այլ աշխատանքներ: Վերջերս էլ մասնակցեցի «Ապագայի նախատիպը» 2-օրյա միջոցառմանը, որի ընթացքում լսեցինք ՏՏ ոլորտի լավագույն մասմագետներին, քննարկեցինք ՏՏ ոլորտի ապագան ՀՀ-ում և ստացանք մասնագիտական նոր կողմնորոշում:
Ադո Բադալյան
Դաստակերտ, Սյունիք
Ես Ադո Բադալյանն եմ, 18 տարեկան եմ։ Սովորում եմ ՀՊՄՀ֊ լրագրության բաժնում։ Ամենամեծ հոբբիս այս պահին ինստագրամյան էջս է․ այնտեղ խոսում եմ ֆեմինիզմի, բռնության, սեքսիզմի և նման շատ թեմաների մասին։ Մարտին կայացած դասընթացը ինձ տվել է առաջին հերթին թույն ընկերներ, ովքեր ամեն պահի կողքիս են, տվել է մեծ փորձ դասընթացներ վարելու։
«Մարզաբնակ երիտասարդների քաղաքացիական ներգրավվածության խթանում՝ մեդիա և թվային տեխնոլոգիաների միջոցով» ծրագրի արդյունքում ես ու իմ համայնքի ևս երկու երիտասարդ իրականացրել ենք դասընթաց շուրջ 25 երեխայի համար 《Օպերատորություն, ինֆլուենսեր մարկետինգ》 թեմաներով։
Դասընթացի շրջանակներում ձայնագրվել եմ փոդքաստ, որը հավես ու սիրուն հիշողություն է ու նաև շատ լավ փորձ։ Ունեցել ենք արշավ ամենակարեւոր թեմաներից մեկի ՝ բուլինգի վերաբերյալ։ Վերջերս շահել եմ դրամաշնորհային ծրագիր, որի արդյուքնում նոր նախաձեռնություն եմ սկսել ընկերներիս հետ, որի արդյունքում Սիսիան համայնքում արդեն իրականացրել ենք դասընթաց «կանանց իրավունքների պաշտպանությու» թեմայով։ Ունեցել ենք 3 հագեցած ու ինֆորմատիվ օրեր։ Առաջիկայում էլ ավելի թույն օրեր են լինելու, լինելու են դասընթացներ, հանդիպումներ ու լիքը֊լիքը սիրուն պահեր։
Հրայր Դադիկյան
Մարտունի, Գեղարքունիք
Ես Հրայրն եմ՝ 18 տարեկան, դեռևս աշխատանք չեմ գտել, բայց լիքը նպատակներով լի եմ, հուսով եմ կիրականացնեմ դրանք։ Ծրագրի շրջանակներում ստացած գիտելիքներս ինձ օգնում են ստացած ինֆորմացիան ֆիլտրել ու հարկ եղած դեպքում հասարակությանը փոխանցել մաքսիմալ ճիշտ տարբերակով, հատկապես, երբ դասընթացից հետո եղա աշխարհի ամենաթեժ կետերից մի քանիսում՝ Խերսոն, Ղրիմ, Ղարաբաղ։ Դասընթացից հետո տեղի ունեցան Սուրմալույի դեպքերը, ու դասընթացի շնորհիվ ես հստակ կարող եմ ասել, որ ստացածս տեղեկատվության ճիշտ լինելու հավանականությունը նվազագույնը 60%-ով աճել է։
Ծրագիրը թույլ տվեց ինձ լինել ավելի ինքնավստահ, ակտիվ ներգրավվածություն ունենալ համայնքիս զարգացման հարցում․ անդամակցել եմ տեղի երիտկենտրոններին, մեծ աշխատանք ենք տանում։ Իրականացվել են դասընթացներ, որոնց ժամանակ բազմիցս խոսել եմ մեդիագրագիտության կարևորության մասին ու օգնել տեղի երեխաներին լինել ավելի զգոն ու տեղեկատվությունը ֆիլտրել։
Լևոն Հակոբյան
Գորիս, Սյունիք
Ես Լևոնն եմ Սյունիքից, շարունակում եմ աշխատել civilnet-ում՝ որպես օպերատոր, վիդեոմոնտաժող։ Հնարավորության դեպքում շարունակում եմ մասնակցել նմանատիպ ծրագրերի, վերջինը՝ Yeghvard ՀԿ-ի կողմից կազմակերպված ծրագիրն էր։ Բնականաբար ծրագրի ընթացքում ձեռք բերեցի բավականին գիտելիքներ մեդիայի մասին, էլեկտորնային հարթակիներց ավելի արդյունավետ օգտվելու մասի և այլն։ Այս ծրագրի առավելություններից մեկն այն էր, որ (չգիտեմ՝ պատահականության սկզբունքով թե կանխամտածված) բավականաին տարբեր աշխարհայացքներ ունեցող մարդիկ էին հավաքվել։ Սյունիքի ներկայացուցիչների հետ Գորայքում ծրագրիկ նախաձեռնեցինք։ Ես այնտեղ երեխաներին սովորեցրի օպերատրություն, իսկ դասընթացի շնորհիվ ծանոթացած մասնակիցների՝ Ադոյի և Լարիսայի հետ միասին։
«Մարզաբնակ երիտասարդների քաղաքացիական ներգրավվածության խթանում՝ մեդիա և թվային տեխնոլոգիաների միջոցով» ծրագիրը իրկանացվել է Եվրոպայի խորհրդի (Council of Europe) Եվրոպական երիտասարդական հիմնադրամի (European Youth Foundation) ֆինանսական աջակցությամբ։
Apy
August 30th, 2022 View Profile