Գնանշման հարցում Սննդի և կենցաղային պարագաների ձեռքբերման, փաթեթավորման և առաքման

1. Ներածություն

«Հայ առաջադեմ երիտասարդություն» hասարակական կազմակերպությունն իր գործունեությունն է ծավալում սկսած 2009 թվականից նպատակ ունենալով ներգրավել երիտասարդներին ժողովրդավարական պետության կառուցման գործում, նպաստել նրանց ինքնազարգացմանը, ակտիվ մասնակցությանը, կարողությունների և գիտելիքների զարգացմանը և աջակցել երիտասարդների ներգրավվածությանը հասարակական կյանքի տարբեր ոլորտներում:
Կազմակերպության տեսլականն է ձևավորել հասարակություն, որտեղ երիտասարդներն ունեն ակտիվ մասնակցություն ժողովրդավարական գործընթացներին և որոշումների կայացմանը, քաղաքացիական հասարակությունը զարգացած է և հանդիսանում է սոցիալական փոփոխությունների շարժիչ ուժ:

2. Ծրագրի նպատակն է

Ծրագիրն իրականացվում է կյանքի դժվարին պայմաններում հայտնված անձանց մարդասիրական աջակցություն տրամադրելու նպատակով։

3. Ծրագրի ժամկետներ

Գնումը նախատեսվում է իրականացվել 01.12.2020թ – 31.01.2021թ ժամանակահատվածում։

4. Գնման առարկայի բնութագիր

Մատակարարը պարտավորվում է`

  • Գնորդի տրամադրած ցանկերի հիման վրա կազմել սննդի և տնտեսական ապրանքների փաթեթներ։
  • Դասավորել ապրանքները իր կողմից ապահովված ստվարաթղթե արկղերում։
  • Առաքել գնորդի կողմից մեկ օր առաջ տրամադրված թվով կազմած և փաթեթավորված արկղերը գնորդի պահեստ՝ Երևան քաղաքում։

5. Դիմելու գործընթացը

Հետաքրքրված անձինք [email protected] էլ․ փոստի հասցեին պետք է ուղարկենգնման առարկայի համար իրենց կողմից լրացված, կնքված և հաստատված գնային առաջարկը՝ ըստ հավելված 1-ի։
Համեմատության համար հիմք է ընդունվելու ամբողջ փաթեթի համար առաջարկվող ընդհանուր արժեքը: Հաղթող է ճանաչվելու ամենացածր գին առաջարկող մասնակիցը:

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է` 11.12.2020:

«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի մասին կարող եք հավելյալ տեղեկատվություն կարող եք ստանալ հետևյալ հղումով՝ https://apy.am/:

Հետադարձ կապ՝

Հայկ Խաչատրյան
Հեռ. 091-20-56-20; 044-20-56-20