Գնանշման հարցում սննդի և հիգիենայի պարագաների ձեռքբերման համար

ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ

Սննդի եւ հիգիենայի պարագաների ձեռքբերման

1. Ներածություն
«Հայ առաջադեմ երիտասարդություն» hասարակական կազմակերպությունը «COVID-19.
քաղաքացիական հասարակության ճկունություն եւ կայունություն» ծրագիրի շրջանակներում
պարենային եւ առաջնային անհրաժեշտության աջակցություն է ցուցաբերում Երեւանում եւ Արարատի,
Արագածոտնի, Արմավիրի եւ Կոտայքի մարզերում բնակություն հաստատած ԼՂ-ից բռնի տեղահանված
400 ընտանիքների՝ տրամադրելով 7-10 օրվա համար նախատեսված պարեն։

1. Ծրագրի ժամկետներ
Ծրագիրը իրականացվում է 01/11/2023թ-ից 31/12/2023թ. ժամանակահատվածում։

3. Ծառայության նկարագրություն
«Հայ առաջադեմ երիտասարդություն» hասարակական կազմակերպությունն իրականացնում է
սննդի եւ հիգիենայի ձեռքբերման համար գնանշման հարցում համաձայն հավելված 1-ի։

4. Դիմելու գործընթացը
Հետաքրքրված անձինք [email protected] էլ. փոստի հասցեին պետք է ուղարկեն գնման
առարկայի համար իրենց կողմից լրացված, կնքված եւ հաստատված գնային առաջարկը համաձայն
հավելված 1-ի:

Հաղթող է ճանաչվելու յուրաքանչյուր ապրանքի համար ամենացածր գին առաջարկող մասնակիցը:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է` 16/11/2023-ը:

Հետադարձ կապ՝

Կարեն Դավթյան
Հեռ. +374 55 777 229

Ծրագրի մասին՝
«COVID-19. քաղաքացիական հասարակության ճկունություն եւ կայունություն» ծրագիրը
ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից եւ իրականացվում է ERIM-ի եւ Մարդու
իրավունքների տուն Երեւանի կողմից: Ծրագրի նպատակն է խթանել քաղաքացիական
հասարակության կայունությունը Արեւելյան գործընկերության երկրներում՝ նրանց հնարավորություն
տալով մեղմացնել COVID-19-ի անմիջական եւ երկարաժամկետ ազդեցությունը: