Գնումների և հակակոռուպցիոն քաղաքականության փորձագետ

Պաշտոն՝ Գնումների քաղաքականության վերանայման և հակակոռուպցիոն քաղաքականության մշակման փորձագետ
Ծառայություն՝ Կազմակերպության գնումների քաղաքականության վերանայում և հակակոռուպցիոն քաղաքականության մշակում հայերեն լեզվով
Պայմանագրի տեսակը՝ Քաղաքացիաիրավական պայմանագիր
Աշխատանքային պլան՝ Աշխատանքային պլանը կազմվելու է ՀԱԵ-ի հետ միասին
Ժամանակացույց՝ Գնումների քաղաքականություն վերանայված և հակակոռուպցիոն քաղաքականության վերջնական տարբերակը պետք է հաստատման ներկայացվի մինչև ս․թ․ դեկտեմբերի 15-ը
Վճարման կարգ՝ Վերջնական վճարումը կկատարվի ՀՀ դրամով՝ ներկայացված փաստաթղթերի հաստատումից հետո

Աշխատանքի նկարագրություն

«Հայ առաջադեմ երիտասարդություն» հասարակական կազմակերպությունը (ՀԱԵ) փնտրում է գնումների քաղաքականության վերանայման և հակակոռուպցիոն քաղաքականության մշակման փորձագետ՝ իր գնումների քաղաքականությունը բարելավելու և կազմակերպությունում կոռուպցիայի կանխարգելման մեխանիզմներ մշակելու համար:

Կազմակերպության գնումների քաղաքականության և հակակոռուպցիոն քաղաքականության նպատակն է սահմանել կազմակերպության աշխատակիցների էթիկական վարքագծի կանոնները, կանխարգելել ֆինանսական չարաշահումները, նվազեցնել հնարավոր կոռուպցիոն ռիսկերը, ներդնել գնումների իրականացման էթիկական պրակտիկա, նպաստել կազմակերպության ռեսուրսների արդյունավետ բաշխմանը, կառավարել հնարավոր շահերի բախումը և բարձրացնել կազմակերպության ներսում հաշվետվողականության մակարդակը։
Ակնկալվող արդյունքներ

Փորձագետը պատասխանատու կլինի`

● Իրականացնել կազմակերպության գնումների քաղաքականության համապարփակ վերլուծություն՝ բացահայտելու ուժեղ, թույլ և բարելավման ենթակա կողմերը:
● Մշակել ամուր հակակոռուպցիոն մեխանիզմներ, որոնք անխափան կերպով կինտեգրվեն կազմակերպության գնումների քաղաքականության մեջ՝ ապահովելով համապատասխանությունը հակակոռուպցիոն միջազգային չափանիշներին:
● Մշակել թափանցիկության խթանիչ գործիքներ որոշումների կայացման գործընթացներում և ֆինանսական գործարքներում:
● Ստեղծել հստակ քաղաքականություն և ընթացակարգեր, որոնք արգելում են ոչ էթիկական վարքագիծը, կոռուպցիոն պրակտիկաները և սահմանում են շահերի բախումն ու դրանից խուսափելու մեխանիզմները:
● Ձևակերպել ֆինանսական վերահսկողության մեխանիզմներ, ֆինանսական խախտումները և չարաշահումները կանխելու նպատակով:
● Առաջարկել մեխանիզմներ ռիսկերի կանոնավոր գնահատումներ իրականացնելու համար՝ կոռուպցիայի նկատմամբ խոցելիությունը բացահայտելու և դրանց վերացման ուղղությամբ ակտիվ քայլեր ձեռնարկելու նպատակով:
● Մշակել և կազմակերպության հաստատմանը ներկայացնել գնումների քաղաքականության վերանայված տարբերակը և հակակոռուպցիոն քաղաքականությունը։

Թեկնածուին ներկայացվող պահանջներն են՝

● Բարձրագույն կրթություն բիզնեսի կառավարման, հանրային կառավարման, ֆինանսների, իրավագիտության կամ հարակից ոլորտում։
● Ապացուցված փորձ գնումների քաղաքականության մշակման և հակակոռուպցիոն քաղաքականության մշակման ոլորտներում:
● Ուժեղ հետազոտական և վերլուծական հմտություններ:
● Գնումների, հակակոռուպցիոն պրակտիկաների և միջազգային ստանդարտների իմացություն:
● Հայերեն լեզվի գերազանց իմացություն։

***
Ինչպես դիմել

Դիմատուն պետք է ներկայացնի իր ինքնակենսագրականը, ոլորտային փորձն ապացուցող 1-3 աշխատանք և գնառաջարկ։ Փաստաթղթերն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին մինչև 2023 թ․ հոկտեմբերի 15-ը՝ առարկա (subject) տողում նշելով «Արտաքին հաղորդակցության մշակման փորձագետ»։

Գնառաջարկ

Դիմումատուն պետք է ներկայացնի գնառաջարկ՝ նշելով հայտարարության մեջ նկարագրված աշխատանքն իրականացնելու դիմաց ակնկալվող վճարի չափը։

Հետադարձ կապ

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (+374 33 013401) հեռախոսահամարին կամ գրել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին:

Կազմակերպության մասին

«Հայ Առաջադեմ Երիտասարդություն» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2009 թվականին։ Կազմակերպության առաքելությունն է ներգրավել երիտասարդներին ավելի առաջադեմ և արդար հասարակություն ձևավորելու գործում՝ քաղաքացիական ակտիվության խթանման և ոչ ֆորմալ կրթական հնարավորությունների և երիտասարդական աշխատանքի միջոցով։

Ծրագրի մասին

«COVID-19. քաղաքացիական հասարակության ճկունություն և կայունություն» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է ERIM-ի և Մարդու իրավունքների տուն Երևանի կողմից: Ծրագրի նպատակն է խթանել քաղաքացիական հասարակության կայունությունը Արևելյան գործընկերության երկրներում՝ նրանց հնարավորություն տալով մեղմացնել COVID-19-ի անմիջական և երկարաժամկետ ազդեցությունը: