Ելնելով կորոնավիրուսի տարածման դեմ և դրա կանխարգելման նպատակով կիրառված սահմանափակումներից և այդ պատճառով առաջացած տնտեսական ճգնաժամից՝ «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն մշակել է «Հրատապ աջակցություն hայաստանաբնակ խոցելի խմբերին» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Միացյալ Նահանգների Գերմանական Մարշալ հիմնադրամի (The German Marshall Fund of the United States) «Սևծովյան վստահություն» (Black Sea Trust for Regional Cooperation) ծրագրի կողմից։
Ծրագիրը նպատակ է հետապնդում հրատապ մարդասիրական օգնություն ցուցաբերել Երևանում (որտեղ կենտրոնացված է ՀՀ բնակչության 40%-ը) բնակվող 650 ընտանիքների: Ծրագրի թիրախային խմբում են միայնակ տարեցները, միայնակ մայրերը, ինչպես նաև օրավարձով աշխատող այն անձիք, ովքեր նոր կորոնավիրուս համավարակի հետևանքով կորցրել են աշխատանքը և դուրս են մնացել կառավարության կողմից ընդունված աջակցության ծրագրերից:
Ծրագրի շրջանակներում «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն ոչ միայն մեկամսյա սննդի, հիգիենայի պարագաների փաթեթներ և այլ անհրաժեշտ իրեր կտարամդրի, այլև կիրազեկի քաղաքացիներին առողջության պահպանման և կանխարգելիչ պաշտպանական քայլերի և միջոցառումների մասին։
Ծրագիրն իրականացվելու Երևանում բնակվող 600 կամավորների աջակցությամբ, ում միջոցով էլ շահառուները կստանան մեկամսյա սննի և հիգենային պարագաների փաթեթները:
Համավարակի սոցիալական հետևանքների արդյունավետ հաղթահարելու համար հատկանշական է պետական մարմինների, մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության կառուցողական փոխգործակցությունը: Այդ իսկ պատճառով ծրագրի շրջանակներում «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կնքել են փոխըմբռնման հուշագիր: Ըստ ստորագրված հուշագրի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կտրամադրի աջակցություն կարիք ունեցող քաղաքացիների տվյալները՝ գործընթացի հասցեականությունն ապահովելու համար։
Ծրագրի արդյունքում Երևանում և հարակից մարզերում բնակվոց առավել քան 3000 անձիք, ովքեր այս կամ այն պատճառով դուրս են մնում պետական կամ համայնքային աջակցության շրջանակից, առաջիկա ամսվա ընթացքում ապահովված կլինեն անհրաժեշտ սնունդով և տնտեսական ապրանքներով:
Ծրագիրն իրականացվում է «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի կողմից Միացյալ Նահանգների Գերմանական Մարշալ հիմնադրամի (The German Marshall Fund of the United States) «Սեւծովյան վստահություն» (Black Sea Trust for Regional Cooperation) ծրագրի ֆինանսավորմամբ:
Apy
June 5th, 2020 View Profile