Ռազմավարական պլանավորման փորձագետ

Պաշտոն՝ Ռազմավարական պլանավորման փորձագետ
Ծառայություն՝ Կազմակերպության 2024-2028թթ հնգամյա ռազմավարական պլանի և գործողությունների ծրագրի մշակում հայերեն լեզվով
Պայմանագրի տեսակը՝ Քաղաքացիաիրավական պայմանագիր
Աշխատանքային պլան՝ Աշխատանքային պլանը կազմվելու է ՀԱԵ-ի հետ միասին
Ժամանակացույց՝ Կազմակերպության 2024-2028թթ հնգամյա ռազմավարական պլանի և գործողությունների ծրագրի վերջնական տարբերակը պետք է հաստատման ներկայացվի մինչև ս․թ․ դեկտեմբերի 15-ը
Վճարման կարգ՝ Վերջնական վճարումը կկատարվի ՀՀ դրամով՝ ներկայացված փաստաթղթերի հաստատումից հետո

Աշխատանքի նկարագրություն

«Հայ Առաջադեմ Երիտասարդություն» հասարակական կազմակերպությունը (ՀԱԵ) փնտրում է ռազմավարական պլանավորման փորձագետի, ով կմշակի կազմակերպության 2024-2028թթ հնգամյա ռազմավարական պլանը և գործողությունների ծրագրը։ ՀԿ-ի 5-ամյա ռազմավարական պլանը և դրան ուղեկցող գործողությունների ծրագիրը պետք է ապահովեն կազմակերպության արդյունավետությունը, կայունությունը և համապատասխանությունը իր առաքելությանը և նպատակներին՝ ուրվագծելով կազմակերպության 2024-2028 թվականների ռազմավարական ուղղությունները և սահմանելով կազմակերպության երկարաժամկետ և միջնաժամկետ նպատակներն ու խնդիրները։ Ռազմավարական պլանին կից գործողությունների ծրագիրը պետք է ներկայացնի կազմակերպության կոնկրետ խնդիրները, պարտականությունները, ժամանակացույցը և ակնկալվող կատարողական ցուցանիշները:

Ակնկալվող արդյունքներ

Փորձագետը պատասխանատու կլինի`

● Սերտորեն համագործակցելով «Հայ Առաջադեմ Երիտասարդություն» ՀԿ թիմի և աշխատակազմի անդամների հետ՝ համաձայնեցնել ռազմավարական պլանավորման մանրամասն նախագիծը։
● Վերլուծել կազմակերպության առաքելությունը, նպատակները և ընթացիկ ծրագրերը։
● Կատարել կազմակերպության կարիքների գնահատում և վերլուծություն՝ բացահայտելու կազմակերպության ներկայիս կարգավիճակը, մարտահրավերները, հնարավորությունները և շահագրգիռ կողմերի ակնկալիքները:
● Համագործակցել կազմակերպության ղեկավարության և շահագրգիռ կողմերի հետ՝ հստակեցնելու կամ վերահաստատելու կազմակերպության առաքելությունը, տեսլականը և հիմնական արժեքները:
● Սահմանել կազմակերպության հստակ երկարաժամկետ և միջնաժամկետ նպատակները՝ յուրաքանչյուր նպատակի համար մշակելով SMART նպատակներ։
● Աշխատել կազմակերպության հետ՝ բացահայտելու նոր ծրագրեր, նախագծեր կամ նախաձեռնություններ, որոնք համապատասխանում են ռազմավարական նպատակներին և լուծում կազմակերպության առաջ դրված խնդիրները:
● Գնահատել ռազմավարական պլանի արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական և մարդկային ռեսուրսները:
● Պլանավորման գործընթացում ներգրավել հիմնական շահագրգիռ կողմերին, ներառյալ կազմակերպության անձնակազմին, խորհրդի անդամներին, կամավորներին, շահառուներին, դոնորներին և գործընկերներին։
● Մշակել գործողությունների մանրամասն ծրագիր, որը բաժանում է ռազմավարական նպատակներն ու խնդիրները կոնկրետ խնդիրների, պարտականությունների, ժամանակացույցերի և կատարողականի ցուցանիշների: Սահմանել հիմնական կատարողականի ցուցիչները (KPI)՝ առաջընթացը և հաջողությունը չափելու համար:
● Իրականացնել խորքային հարցազրույցներ կազմակերպության աշխատակիցների, կամավորների և շահառուների հետ։
● Վերլուծել և ամփոփել ստացված տվյալները և արդեն իսկ գոյություն ունեցող քաղաքականությունները և ռազմավարությունները։
● Անհրաժեշտության դեպքում մասնակցել ուսումնասիրության արդյունքների ներկայացման ու հանրահռչակման միջոցառումներին։
● Մշակել և կազմակերպության հաստատմանը ներկայացնել 2024-2028թթ հնգամյա ռազմավարական պլանի և գործողությունների ծրագրի վերջնական տարբերակը հայերեն լեզվով։

Թեկնածուին ներկայացվող պահանջներն են՝

● Բարձրագույն կրթություն պետական կառավարման, հանրային քաղաքականության, սոցիոլոգիայի, քաղաքագիտություն, միջազգային հարաբերությունների կամ հարակից գիտությունների ոլորտում։
● Հետազոտություններ իրականացնելու առնվազն 3 տարվա փորձ։
● Կանոնակարգերի և քաղաքականությունների վերաբերյալ հետազոտություն, վերլուծություն կամ ակադեմիական հոդվածներ հեղինակելու փորձ։
● Հասարարակական կազմակերպությունների կառուցվածքի, կառավարման և առաջնահերթությունների սահմանման վերաբերյալ գիտելիք և փորձառություն։
● Ռազմավարական պլան և գործողությունների ծրագիր մշակելու ապացուցված փորձ։
● Հայերեն լեզվի գերազանց իմացություն։

***
Ինչպես դիմել

Դիմատուն պետք է ներկայացնի իր ինքնակենսագրականը, ոլորտային փորձն ապացուցող 1-3 աշխատանք և գնառաջարկ։ Փաստաթղթերն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին մինչև 2023 թ․ հոկտեմբերի 15-ը՝ առարկա (subject) տողում նշելով «Ռազմավարական պլանավորման փորձագետ»։

Գնառաջարկ

Դիմումատուն պետք է ներկայացնի գնառաջարկ՝ նշելով հայտարարության մեջ նկարագրված աշխատանքն իրականացնելու դիմաց ակնկալվող վճարի չափը։

Հետադարձ կապ

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (+374 33 013401) հեռախոսահամարին կամ գրել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին:

Կազմակերպության մասին

«Հայ Առաջադեմ Երիտասարդություն» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2009 թվականին։ Կազմակերպության առաքելությունն է ներգրավել երիտասարդներին ավելի առաջադեմ և արդար հասարակություն ձևավորելու գործում՝ քաղաքացիական ակտիվության խթանման և ոչ ֆորմալ կրթական հնարավորությունների և երիտասարդական աշխատանքի միջոցով։

Ծրագրի մասին

«COVID-19. քաղաքացիական հասարակության ճկունություն և կայունություն» ծրագիրը  ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է ERIM-ի և Մարդու իրավունքների տուն Երևանի կողմից: Ծրագրի նպատակն է խթանել քաղաքացիական հասարակության կայունությունը Արևելյան գործընկերության երկրներում՝ նրանց հնարավորություն տալով մեղմացնել COVID-19-ի անմիջական և երկարաժամկետ ազդեցությունը: