Զբաղվածության դպրոց | Ընդունվում են մասնակցության հայտեր

Զբաղվածության դպրոցի նպատակն է Երևանում և հարակից քաղաքային ու գյուղական համայնքներում բնակվող Սիրիահայերին և տեղաբնակ անձանց տրամադրել հմտությունների և կարողությունների զարգացման հնարավորություններ:
Դպրոցը խմբային դասընթացների, քննարկումների, գործնական վարժությունների, ինչպես նաև դասընթացավարի կողմից անհատական խորհրդատվության միջոցով խթանում է մասնակիցների անձնային և մասնագիտական զարգացումը՝ խրախուսելով նրանց ակտիվ ներգրավվածությունը աշխատաշուկայում:

Դպրոցն իրականացվելու է Երևանում: Մարզերից եկող մասնակիցների ճանապարհածախսը կփոխհատուցվի:

Ծրագրի նպատակներն են՝
    • Նպաստել ծրագրի մասնակիցների կարողությունների զարգացմանը ոչ-ֆորմալ կրթական դասընթացների միջոցով։
    • Ծանոթացնել մասնակիցներին Հայաստանի աշխատաշուկայի առանձնահատկություններին, գործատուների հիմնական պահանջներին` դրանով իսկ նպաստելով նրանց մրցունակության բարձրացմանն աշխատաշուկայում:

Ծրագրին կարող եք դիմել, եթե՝
    • 18 տարեկանից բարձր եք (տարիքային առավելագույն շեմ չկա),
    • ներկայումս փնտրում եք աշխատանք
    • կարող եք 5 ամսվա ընթացքում շաբաթական 3 անգամ մասնակցել դասընթացներին,
    • հետաքրքրված եք անձնական և մասնագիտական հմտությունների զարգացմամբ:

Դիմումների վերջնաժամկետ՝ 30.04.2019

Վայր՝ քաղաք Երևան
Ժամկետներ՝ մայիս – սեպտեմբեր 2019
Հաճախականություն՝ շաբաթական 3 հանդիպում
Հանդիպման տևողությունը՝ 3 ժամ

     

    Թեմաներ՝
      • թիմային աշխատանք,
      • ինքնակենսագրականի (CV) կազմում,
      • աշխատանքի հարցազրույց,
      • աշխատանքային օրենսգիրք,
      • ժամանակի կառավարում,
      • կազմակերպչական և կառավարչական հմտություններ:

    Դպրոցին մասնակցելով՝ դուք կզարգացնեք աշխատանք գտնելու ձեր հմտություններն ու հնարավորությունները:
    Դպրոցն ավարտելով՝ կստանաք մասնակցության վկայական:
    Դպրոցին կարող եք դիմել` լրացնելով հայտադիմումը հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/2uPJuIX։

    Ծրագրի նկարագիր

    «Փնտրի՛ր գործ, գտի՛ր գործ» զբաղվածության դպրոցը տեղահանված և տեղաբնակ խոցելի խմբերի աշխատանքային հմտությունների զարգացմանն ու աշխատաշուկայում վերջիններիս մրցունակության բարձրացմանը նպատակաուղղված հնգամսյա ծրագիր է: Ծրագիրն իրականացվում է Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ -ի կողմից, Action Against Hunger միջազգային մարդասիրական կազմակերպության հետ համագործակցությամբ, ԳՄՀԸ (GIZ) -ի աջակցությամբ իրականացվող «Տեղահանված և տեղաբնակ խոցելի խմբերի տնտեսական և սոցիալական ներգրավվածությունը Հարավային Կովկասում» (EPIC) ծրագրի շրջանակներում:

    Ֆինանսավորում

    «Տեղահանված և տեղաբնակ խոցելի խմբերի տնտեսական և սոցիալական ներգրավվածությունը Հարավային Կովկասում» (EPIC) ծրագիրն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) պատվիրակմամբ:

     

    ԴԻՄԵԼ