Մարզաբնակ երիտասարդների «Զբաղվածության դպրոց»-ի ընդունելություն

«Հայ առաջադեմ երիտասարդություն» հասարակական կազմակերպությունը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մեկնարկում է «Մարզաբնակ երիտասարդների կարողությունների զարգացում՝ ուղված աշխատաշուկայում մրցունակության բարձրացմանը» ծրագիրը, որի նպատակն է նպաստել Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի մարզերում և Երևանում բնակվող 18-25 տարեկան գործազուրկ և տնտեսապես անմրցունակ երիտասարդների զբաղվածության կարողությունների զարգացմանը և աշխատաշուկայում մրցունակության բարձրացմանը։

Ծրագրի շրջանակներում հայտարարում ենք «Զբաղվածության դպրոց»-ի ընդունելություն։ 1.5 ամիս տևողությամբ դպրոցի շրջանակներում ընտրված մասնակիցները հնարավորություն կստանան՝

● Շաբաթական 2-ից 3 անգամ մասնակցելու 4 ժամ տևողությամբ կարողությունների զարգացման դասընթացների։
● Ստանալու անհատական խորհրդտավություն փորձառու մասնագետներից։
● Գտնելու կայուն աշխատանք՝ խորհրդատուի աջակցությամբ։
● Ծանոթանալու Հայաստանի աշխատաշուկայի առանձնահատկություններին, գործատուների հիմնական պահանջներին։
● Բարձրացնելու իրենց մրցունակությունը աշխատաշուկայում։
● Ծանոթանալու Հայաստանի ձեռնարկատիրական ոլորտին և դրան վերաբերող օրենսդրության առանձնահատկություններին։
● Զարգացնելու իրենց զբաղվածության և ձեռնարկատիրական ներուժը և հմտությունները:

Զբաղվածության դպրոցի միջոցով կզարգանան ծրագրի մասնակիցների սոցիալական և առաջնորդական հմտությունները, կբարձրացնա նրանց ինքնագնահատականը և նախաձեռնողականությունը։ Դպրոցը կնպաստի մասնակիցների մասնագիտական զարգացմանը՝ օգնելով սահմանել նրանց մասնագիտական նպատակները։

Խմբային դասընթացների, քննարկումների, գործնական վարժությունների, ինչպես նաև խորհրդատուների կողմից անհատական խորհրդատվության միջոցով՝ ծրագիրը նպատակ ունի խթանել տեղահանված կանանց անձնային և մասնագիտական զարգացումը՝ խրախուսելով նրանց մասնագիտական աճը և ներգրավածությունը աշխատաշուկայում:
Ծրագրին կարող են մասնակցել

Ծրագրի կարող են դիմել Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի մարզերի գյուղական և քաղաքային համայնքներում և Երևանում բնակվող 18-ից 25 տարեկան երիտասարդները։

Դասընթացների և անհատական խորհրդատվության հիմնական թեմաներն են՝
● Հայաստանի աշխատաշուկայի առանձնահատկությունները,
● Գործատուների հիմնական պահանջները,
● Սոցիալական և առաջնորդական հմտություններ։
● Սթրեսի կառավարում
● Բանակցությունների տեխնիկա,
● Գրավոր և բանավոր հաղորդակցում,
● Անձնական բրենդինգ,
● CV և ուղեկցող նամակի պատրաստում,
● Սոցիալական ցանցերի օգտագործման հմտությունները,
● Ֆինանսական գրագիտություն հմտություններ,
● Անձնական ֆինանսների կառավարում։

Ինչպե՞ս դիմել։

Ծրագրին մասնակցելու համար պետք է լրացնել հետևյալ դիմում-հայտը՝

Դիմել

 

Ծրագրին դիմելու վերջնաժամկետն է՝ ս․թ․ հոկտեմբերի 28-ը
Վայրը` ք․ Երևան
Ժամկետներ՝ նոյեմբեր 2021 – դեկտեմբեր 2021
Հաճախականություն` շաբաթական 2-3 հանդիպում
Հանդիպման տևողությունը՝ 3-4 ժամ

Ծրագիրն անվճար է։ Մարզերում բնակվող մասնակիցների ճանապարհածախսը կփոխհատուցվի:

Կազմակերպության մասին
«Հայ առաջադեմ երիտասարդություն»-ը Հայաստանում գործող ակտիվ երիտասարդական հասարակական կազմակերպություն է, որի նպատակն է խթանել երիտասարդների մասնակցությունը որոշումների կայացման գործընթացներում և աջակցել երիտասարդներին զարգացնելու իրենց առաջնորդական հմտությունները։

Կապ
Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ
Հասցե՝ Բաղրամյան 45, բն. 3, 0019 Երևան, ՀՀ
Հեռ.՝ (+374) 12 539204
Աշխատանքային ժամեր զանգերի համար՝ 10:00-18:00
Կայք՝ https://apy.am/