ՀՐԱՎԵՐ
«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ կարիքների համար՝ աուդիտի ծառայության ձեռքբերման նպատակով հայտարարված
ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՆ
«Հայ առաջադեմ երիտասարդություն» հասարակական կազմակերպությունն իր կարիքների համար հայտարարում է աուդիտորական ընկերության ծառայությունների գնանշման հարցում՝ ՀԿ կողմից իրականացվող դրամաշնորհային ծրագրի ֆինանսական հաշվետվության աուդիտն իրականացնելու նպատակով։ Ֆինանսական հաշվետվության աուդիտը պետք է իրականացվի IAASB-ի միջազգային աուդիտի ստանդարտներին (ISA), ինչպես նաև Հարակից ծառայությունների միջազգային ստանդարտի (ISRS) 4400 ստանդարտով։ Հաղթող է ճանաչվում ծառայության համար նվազագույն գինն առաջարկող կազմակերպությունը։
- Աուդիտի նպատակները և շրջանակը
Աուդիտորական ընկերությունը պետք է աուդիտի ենթարկի «Հայ առաջադեմ երիտասարդություն» հասարակական կազմակերպության կողմից՝ իր գործընկեր «Forum CIV» կազմակերպությանը ներկայացված ֆինանսական հաշվետվությունը՝ 01/07/2023-ից 31/12/2023 ժամանակահատվածի համար։
Կիրառելով ISA համաձայն ISA800/ISA805 ստանդարտները՝ աուդիտորական ընկերությունը պետք է կարծիք հայտնի աուդիտի ենթարկված ֆինանսական հաշվետվության՝ «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ հաշվապահական հաշվառման և «Forum CIV»-ի ֆինանսական հաշվետվությունների պահանջներին, այդ թվում՝ «Ֆրիսյուսեթ հիմնադրամ»-ի և «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ միջև կնքված պայմանագրին և պայմանագրի հավելվածներին համապատասխանության մասին։
- Աուդիտի ենթարկվող ծրագրի ժամանակահատվածը և բյուջեն
Դրամաշնորհային ծրագրի աուդիտի ենթարկվող ֆինանսական հաշվետվության ժամանակահատվածը՝ 01/07/2023 – 31/12/2023
Նշված ժամանակահատվածի համար դրամաշնորհային ծրագրի փաստացի բյուջեն՝ 401,120 շվեդական կրոնին (SEK) համարժեք ՀՀ դրամ։
Ծրագրի իրականացման ընթացքում իրականացված ֆինանսական գործարքների նախատեսվող ընդհանուր թիվը՝ 100։
- Աուդիտի իրականացման ժամանակահատվածը
Աուդիտը պետք է իրականացվի 2024 թվականի փետրվարի 06-ից մինչև փետրվարի 13-ն ընկած ժամանակահատվածում (6 աշխատանքային օր)։ Աուդիտորական հաշվետվությունը պետք է ներկայացվի մինչև 2024 թվականի փետրվարի 16-ը։
- Աուդիտորական ընկերության հաշվետվությունը
Աուդիտորական հաշվետվության լեզուն անգլերենն է։ Հաշվետվությունը պետք է ստորագրվի պատասխանատու աուդիտորի (ոչ միայն աուդիտորական կազմակերպության) կողմից և պետք է ներառի պատասխանատու աուդիտորի անունը:
Աուդիտորական ընկերության հաշվետվությունում պետք է ներառվի հետևյալը՝
- Աուդիտի իրականացման ժամանակահատվածը:
- Դրամաշնորհային ծրագրի ID-ն։
- Աուդիտի ենթարկված ընդհանուր ծախսերը։
Աուդիտորական հաշվետվությունը պետք է բաղկածաց լինի հետևյալ 3 մասերից՝
- Մաս I: Անկախ աուդիտորական հաշվետվություն՝ համաձայն ISA 800/805 ստանդարտների։
- Մաս II: «Համաձայնեցված ընթացակարգերի հաշվետվություն»՝ համաձայն ISRS 4400-ի:
- Մաս III: Աուդիտի արդյունքում կազմված «Նամակ ղեկավարությանը» փաստաթուղթ։
Մաս I: Անկախ աուդիտորական հաշվետվություն՝ համաձայն ISA 800/805 ստանդարտների։
Աուդիտորական հաշվետվությունը պետք է ներառի անկախ աուդիտորի եզրակացությունը՝ համաձայն ISA 800/805 ստանդարտի ձևաչափի։ Աուդիտորի կարծիքը պետք է ներկայացվի հստակ և հասկանալի։ Աուդիտի ենթարկված ֆինանսական հաշվետվությունը պետք է կցվի վերջնական աուդիտորական հաշվետվությանը։
Մաս II: «Համաձայնեցված ընթացակարգերի հաշվետվություն»՝ համաձայն ISRS 4400-ի:
ISRS 4400 համաձայնեցված ընթացակարգերի համաձայն լրացուցիչ հանձնարարությունը պետք է առանձին զեկուցվի «Համաձայնեցված ընթացակարգերի հաշվետվությունում»: Կատարված ընթացակարգերը պետք է նկարագրվեն և արված բացահայտումները պետք է զեկուցվեն ISRS 4400-ի պահանջներին համապատասխան: Եթե կիրառելի է, ընտրանքի չափը պետք է նշվի հաշվետվության մեջ:
Պարտադիր ընթացակարգերը, որոնք պետք է ներառվեն՝
Կառուցվածք և բովանդակություն
- Ստուգել, թե արդյոք ֆինանսական հաշվետվությունը կազմված է այնպես, որ հնարավոր լինի այն համեմատել ծրագրի վերջին հաստատված բյուջեի հետ:
- Ստուգել, թե արդյոք ֆինանսական հաշվետվությունը տեղեկատվություն է տրամադրում հետևյալի վերաբերյալ.
ա) Ֆինանսական արդյունք յուրաքանչյուր բյուջեի տողի համար (և՛ եկամուտներ, և՛ ծախսեր) հաշվետու ժամանակաշրջանի համար և ընթացիկ համաձայնագրով նախատեսված ավելի վաղ ժամանակաշրջանների վերաբերյալ կուտակային տեղեկատվության սյունակներում:
բ) Եթե կիրառելի է, համեմատել, արդյոք հաշվետու ժամանակաշրջանի հաշվի սկզբնական մնացորդը համընկնում է նախորդ հաշվետու ժամանակաշրջանի վերջնական մնացորդի հետ:
գ) Եթե կիրառելի է, ստուգել և հաստատել, թե արդյոք հաշվետվությունը ներառում է ծրագրի ընթացքում արժույթի փոխանակման ամբողջ շղթան՝ սկսած MÄN-ի վճարումից մինչև փոխարկումը ՀՀ դրամի։ Ստուգել, թե արդյոք արժույթի փոխանակումների համար կիրառվող սկզբունքը որպես նշում ներառված է ֆինանսական հաշվետվության մեջ:
դ) Բացատրական նշումներ (ինչպես, օրինակ, հաշվապահական հաշվառման սկզբունքները, որոնք կիրառվում են ֆինանսական հաշվետվության համար):
- Աշխատակազմ և աշխատավարձեր
ա) Ստուգել և հաստատել, թե հաշվետու ժամանակաշրջանում աշխատավարձի ծախսերը ինչ հաճախականությամբ են դեբետագրվում ծրագրին: Ընտրել երեք անհատների նմուշ երեք տարբեր ամիսների համար։
բ) Ստուգել և հաստատել, թե արդյոք կան օժանդակ փաստաթղթեր գանձված աշխատավարձի ծախսերի համար:
գ) Ստուգել և հաստատել, թե արդյոք աշխատած իրական ժամանակը փաստաթղթավորված և ստուգված է կազմակերպության ղեկավարի կողմից:
դ) Ստուգել՝ արդյոք «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ը համապատասխանում է կիրառելի հարկային օրենսդրությանը անձնական եկամտահարկի (PAYE – Pay As You Earn) և սոցիալական ապահովության վճարների հետ կապված:
- Բացման և փակման հաշվեկշիռը
ա) Ստուգել և հաստատել, որ ֆինանսական տարվա վերջում չծախսված ֆինանսավորման մնացորդը (ըստ ֆինանսական հաշվետվության) համապատասխանում է հաշվապահական հաշվառման համակարգում և/կամ բանկային հաշվում ներկայացված տեղեկատվությանը:
- Ստուգել և հաստատել, թե արդյոք միջոցները պահվում են կազմակերպության անվամբ պահվող բանկային հաշվի վրա, որը ստորագրված է առնվազն երկու անձի կողմից համատեղ:
ա) Ստուգել և հաստատել, թե արդյոք «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ը գնել է ծառայություններ կամ ապրանքներ, որոնք գերազանցում են գնումների ուղեցույցները, որոնք կցված են կամ նշված են պայմանագրում: Ձեռք բերել բոլոր գնված ծառայությունների և ապրանքների ցանկը հաշվետու ժամանակահատվածի համար և հայտնաբերել բոլոր գործարքները, որոնք գերազանցում են համաձայնեցված շեմը:
բ) ընտրել 50.000 շվեդական կրոնին (SEK) համարժեք ՀՀ դրամի շեմից բարձր հայտնաբերված գործարքներից երկուսը և որոշել, թե արդյոք դրանք ենթակա են մրցութային ընթացակարգերի և արդյոք համապատասխանել են գնումների պահանջներին:
Մաս III: Աուդիտի արդյունքում կազմված «Նամակ ղեկավարությանը» փաստաթուղթ։
Աուդիտորական հաշվետվությունը պետք է ներառի նաև «Նամակ ղեկավարությանը» փաստաթուղթը, որը ներկայացնում է աուդիտի բոլոր բացահայտումները, ինչպես նաև աուդիտի գործընթացի ընթացքում հայտնաբերված թույլ կողմերը: Աուդիտորական ընկերությունը պետք է առաջարկություններ ներկայացնի հայտնաբերված թույլ կողմերն ուժեղացնելու համար: Առաջարկությունները պետք է ներկայացվեն առաջնահերթության կարգով և ռիսկերի դասակարգմամբ:
Եթե կիրառելի է, ապա նախորդ աուդիտներում հայտնաբերված թույլ կողմերը վերացնելու կազմակերպության կողմից ձեռնարկված միջոցները պետք է ներկայացվեն «Նամակ ղեկավարությանը» փաստաթղթում։ Եթե նախորդ աուդիտը չի արձանագրել որևէ թերություն կամ թույլ կողմ, ապա դա նույնպես պետք է ներկայացվի հաշվետվության մեջ:
Եթե աուդիտորը գնահատում է, որ աուդիտի ընթացքում չեն հայտնաբերվել որևէ թերացումներ կամ թույլ կողմեր, որոնք պետք է տեղ գտնեն «Նամակ ղեկավարությանը» փաստաթղթում, ապա այս մասին նույնպես պետք է նշվի աուդիտորական հաշվետվությունում:
- Գնանշման հարցման մրցույթին մասնակցելու վերջնամկետը՝ 25.12.2023թ:
Հետաքրքրված կազմակերպությունները [email protected] էլ․ փոստի հասցեին պետք է ուղարկեն կնքված և ստորագրված գնային առաջարկը՝ ըստ Հավելված 1-ի։
- Հետադարձ կապ
Հայկ Խաչատրյան (hեռ. 091 205620)
Հավելված 1
գնանշման հարցման հրավերի
ԳՆԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿ
Ուսումնասիրելով «Հայ առաջադեմ երիտասարդություն» հասարակական կազմակերպության՝ դրամաշնորհային ծրագրի աուդիտի ծառայության ձեռքբերման նպատակով հայտարարված գնանշման հարցման հրավերը՝
_______________________________ -ն առաջարկում է
մասնակցի անվանումը
ծառայությունն իրականացնել ներքոհիշյալ ընդհանուր գներով.
Ծառայության համարը |
Ծառայության անվանումը |
Արժեքը (ՀՀ դրամ) |
ԱԱՀ* |
Ընդհանուր գինը (ՀՀ դրամ) |
1 |
2 |
3 |
4 |
5=3+4 |
1 |
Դրամաշնորհային ծրագրի աուդիտի իրականացում |
|
|
|
__________________________________________
մասնակցի անվանումը (ղեկավարի պաշտոնը, անուն ազգանունը)
________________
ստորագրությունը
Կ. Տ.
Ծրագիրն իրականացնում է «Հայ առաջադեմ երիտասարդություն» հասարակական կազմակերպությունը, Fryshuset շվեդական կազմակերպության հետ համագործակցությամբ՝ Շվեդական միջազգային զարգացման համագործակցության գործակալության ֆինանսական աջակցությամբ՝ Ֆորում CIV-ի միջոցով: